|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼՃԱՇԵՆԻ
առողջության առաջնային պահպանման կենտրոն
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տնօրեն |
|
Արմինե Ասլանյան |
Հասցե |
|
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 2 փ., 27 շենք |
Հեռախոս |
|
+374 261 2 64 11 |
Էլ.հասցե |
|
[email protected] |
|
|
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես բոլոր գյուղական համայնքներում, Լճաշենում ևս նախկինում բժիշկներ չեն եղել: Ազգաբնակչության բուժսպասարկման ողջ ծանրությունն իրենց ուսերին են կրել գյուղական հեքիմները, որոնց մեջ առանձնապես աչքի են ընկել ծննդաբերողներին օգնողները (տատմերները) և կոտրվածք ու հոդախախտում ուղղողները (սնղչիները): 1939 թ. դեկտեմբերին Օրդակլուում, ներկայիս Լճաշեն գյուղում բացվում է բուժկետ: Հեղինակություն վայելող գյուղական հեքիմները տարիների իրենց փորձը փոխանցում էին նորավարտ բժիշկներին: 1950–ականների վերջերին գյուղում բացվում է հիվանդանոց: Հիվանդանոցը բուժօգնություն էր ցույց տալիս ինչպես թերապևտիկ հիվանդներին, այնպես էլ ծննդաբերողներին:
Սևանի կենտրոնական շրջանային հիվանդանոցը շահագործման հանձնելուց հետո դադարեցվում է գյուղում ստացիոնարի (հիվանդանոցի) գործունեությունը: 1960–ականների վերջին հիվանդանոցը լուծարվում է, իսկ հիվանդների ընդունելությունը ժամանակավորապես կատարվում է բնակարաններում կամ դպրոցում՝ Սևանի շրջանային հիվանդանոցից եկած բժիշկների միջոցով:
Այդպես շարունակվում է մինչև 1987 թ., երբ գյուղում շահագործման է հանձնվում բուժամբուլատորիայի տիպային նոր շենքը: Տարիներ շարունակ Լճաշենի բուժամբուլատորիայում աշխատել են իրենց գործի նվիրյալ թերապևտներ, մանկաբույժներ, մանկաբարձուհիներ, երբեմն՝ նաև գինեկոլոգներ, ատամնաբույժներ: Ամբուլատորիայի հիմնադրվելուց հետո Լճաշենում կազմակերպվեցին հուսալի բուժօգնություն և բուժսպասարկում: 2001թ.-ին ՀՀ առողջապահության գործակալության վարչության պետ, ծնունդով լճաշենցի Արա Տեր-Գրիգորյանի ջանքերով և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջապես վերանորոգվել է Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որն այժմ հագեցված է տարբեր սարքավորումներով: |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնը սպասարկում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա և Նորաշեն համայնքների ավելի քան 4300 բնակչի, որոնցից 845 մանկահասակ երեխաներ են, իսկ մնացածը՝ մեծահասակներ։ Լճաշենի ԱԱՊԿ-ն գտնվում է 40 կմ հեռու մարզկենտրոնից և Սեւան քաղաքից՝ 5 կմ։ Նեղ մասնագիտական խորհրդատվության դեպքում հիվանդներն ուղեգրվում են Սեւանի ԲԿ:
Ընտանեկան բժշկի գրասենյակը կազմված է երկու ընտանեկան բժշկի կաբինետից, որոնք ունեն մանիպուլացիոն, լաբորատոր, իմունիզացիոն, համակարգչային և ադմինիստրատիվ կաբինետներ։ Լճաշենի ԱԱՊԿ-ն ունի նաև կաթսայատուն և մշտական ջրամատակարարում:
Լճաշենի ԱԱՊԿ-ում գործում է լաբորատորիա, որտեղ իրականացվում է գործիքային և լաբորատոր հետազոտություններ՝ արյան, մեզի ընդհանուր քննություներ, ինչպես նաև կղանքի բակ. քննութուն և գլյուկոմետրիա։
Կատարվում է նաև Էլեկտրոսրտագրություն։
Ընտանեկան բժշկության գրասենյակում իրականցվում է ազգաբնակչության կանխարգելիչ հետազոտությունները և կանխարգելիչ պատվաստումները, որոնց համար հատկացված են համապատասխան կահավորված սենյակներ։
|
Կազմակերպության ստորաբաժանումները