Սնունդը և առողջությունը
Սալոր
Սալորի մի քանի տեսակներ կան` կարմիր, դեղին, կապույտ, եւ այլն: Համեղ այս միրգը բուժիչ հատկանիշներով է օժտված: Սալորի հայրենիք է համարվում Կովկասը, Միջին Ասիան, Պարսկաստանը, Եգիպտոսը:
Սալորը օրգանիզմից հեռացնում է մաղձը` լեղին, եւ միզամուղ հատկություն ունի: Մեր օրգանիզմը մաքրում է, հեռացնում է ավելորդ ջուրը եւ աղը: Սալորը խորհուրդ է տրվում ուտել հատկապես գաստրիտ, ստամոքսի խոց եւ տասներկումատնյա աղիի հետ կապված հիվանդություն ունեցող մարդկանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր սակավարյունությամբ են տառապում: Սալորը օրգանիզմի համար հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է:
Սալորը նաեւ խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն: Փորկապությունը շատ արագ թուլացնում է: Դրա համար նման խնդիրների դեպքում օրական (առավոտյան` սոված ստամոքսին եւ օրվա ընթացքում` չխառնելով այլ սննդի հետ) պետք է ուտել 10-12 սալոր: Թարմ սալորի քամած հյութը կարգավորում է ստամոքսի թթվայնությունը: Սալորը օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը եւ վերացնում այտուցները: Սալորի մեջ ֆրուկտոզաներ եւ սախարոզաներ (բուսաշաքար) են պարունակվում:
Հասած սալորի մեջ ավելի շատ հանքային նյութեր կան, քան խնձորի եւ տանձի մեջ: Սալորը նաեւ մեծ քանակությամբ կալիում, ֆոսֆոր, նատրիում, կալցիում եւ պեկտին է պարունակում: Պեկտինն, ի դեպ, շատ կարեւոր է հատկապես նյութափոխանակության կարգավորման համար, օրգանիզմում նվազեցնում է խոլեստերինի քանակությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, եւ ամենակարեւորը, այն կենդանի օրգանիզմը լավագույնս մաքրում է վնասակար նյութերից: Պեկտինն, ըստ մասնագետների, օրգանիզմի բնական սանիտարն է, որը մաքրում է ծանր մետաղների աղերը, քաղցկեղածին նյութերը:
B2 վիտամինի մեծ պարունակություն կա հատկապես սեւ սալորի մեջ. այս վիտամինն անհրաժեշտ է հատկապես նյարդային համակարգի ամրացման, սպիտակուցային փոխանակման համար: Նաեւ վիտամին P է պարունակվում, որը նպաստում է արյան մանր անոթների անցանելիությանը, եւ իջեցնում է արյան ճնշումը:
Ապացուցված է, որ սալորը, մասնավորապես` սալորաչիրը օգնում է օրգանիզմից վնասակար խոլեստերինի հեռացմանը, այդ իսկ պատճառով այն օգտակար է հատկապես այն մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով, աթերոսկլերոզով (սրտանոթների կարծրացման հիվանդություն) եւ լեղապարկի, ռեւմատիզմ հիվանդություններով: Պետք է հիշել, որ սալորահյութը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց: Նորածին եւ փոքր տարիքի երեխաների մոտ սալորահյութը փորլուծություն եւ աղիներում` գազեր կարող է առաջացնել: Սալորն իր մեջ պարունակվող վիտամինների միջոցով նաեւ պայքարում է անքնության, հոգնածության դեմ, երիտասարդացնող եւ հակաինֆեկցիոն հատկություն ունի: Պրովիտամին (նախավիտամին) A-ի շնորհիվ լավացնում է տեսողությունը, օրգանիզմը պաշտպանում է տարբեր վիրուսներից, մաշկը լավացնում-էլաստիկ է դարձնում: K վիտամինի մեծ քանակության շնորհիվ սալորը նաեւ արյան բաղադրությունն է լավացնում, կանխում է տրոմբոզների առաջացումը:
Աշնանը կարող եք սալորով դիետա պահպանել` թեթեւ սննդակարգին (օրական` 1200 կկալորիա) միացնելով 200 գրամ թարմ սալոր: 10-15 օր այս դիետան պահելուց հետո ձեր օրգանիզմը կմաքրվի, մաշկը կլավանա եւ մի քանի կգ քաշ կգցեք:
Ժողովրդական բժշկության մեջ սալորը հաճախ է օգտագործվում: Մեծ քանակությամբ կալիում պարունակելու շնորհիվ հիպերտոնիայով եւ երիկամների հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում սալորի կոմպոտ խմել: Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում առավոտյան` սոված ստամոքսին, առանց շաքարավազի թարմ սալորահյութ խմել:
Միզափամփուշտի քարերի դեպքում խորհուրդ է տրվում օրը 2-3 անգամ 1-2 թեյի գդալ սալորենու բուսախեժ ուտել: Երիկամների քարերը եւս բուժում էին բուսախեժի օգնությամբ: 100 գրամ սալորենու բուսախեժը խառնել 1 լիտր սպիտակ գինու մեջ: Խեժն ամբողջությամբ պետք է լուծվի գինու մեջ: Ստացված լուծույթն օգտագործեք օրը 3-4 անգամ` ուտելուց կես ժամ առաջ եւ 50մլ չափով:
Գոտկատեղի ցավերի դեպքում սալորի 25 գրամ պոչերը փոշու պես մանրացրեք, վրան լցրեք 1 թեյի բաժակ (ոչ մեծ) օղի, պահեք 7 օր, ապա դրանով մերսեք ցավող հատվածները: Շատ օգտակար են նաեւ սալորի տերեւները: Թեեւ սալորի մեջ C վիտամին շատ չի պարունակվում, փոխարենն այդ վիտամինով եւ ֆիտոցիդներով հարուստ են սալորի տերեւները:
Տերեւներից եւ քացախից պատրաստված թուրմով մաքրում են հին թարախակալված վերքերը: Տերեւները նաեւ օգտագործում են վաղ մազաթափության դեպքում. 1 ճաշի գդալ մանրացված տերեւները եռացնել 1 բաժակ եռջրով, 1 ժամ թողնել եւ քսել մազարմատներին: Տերեւներից պատրաստված թուրմով նաեւ ողողում են բերանի խոռոչը (ստոմատիտի` բերանաբորբի դեպքում). 20 գրամ չոր տերեւները լցնել 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ, եռացնել եւս 15 րոպե, թողնել լավ սառչի եւ ողողել բերանը:
Լնդերի արյունահոսության դեպքում թարմ մանրացված տերեւները պետք է լցնել չոր կարմիր գինու մեջ, 3 շաբաթ թրմել` ժամանակ առ ժամանակ խառնելով, ապա քամել եւ դրանով ողողել բերանը, լնդերը: Սալորը նաեւ երկաթ, յոդ, ցինկ է պարունակում: Ի դեպ, հնում սալորի ցողունի խեժը նաեւ օգտագործել են խոցի, կոնյուկտիվիդի բորբոքման եւ տեսողության լավացման համար:
Հասած սալորի մեջ սախարոզաների քանակն ավելանում է: Սալորի տարբեր տեսակներ պարունակում են 0,1-2,7 մգ/100գրամ կարոտին (նախավիտամին A): Դրանով հարուստ են հատկապես դեղին տեսակները: Սալորը մանդարինից, նարնջից, տանձից, բալից եւ այլ մրգերից առանձնանում է վիտամին E-ի մեծ քանակությամբ: Իհարկե, այդ իմաստով զիջում է դեղձին եւ մասուրին: Իսկ վիտամին E-ն նաեւ երիտասարդության բնական աղբյուր է համարվում:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն