Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Լոլիկ

Լոլիկ

Լոլիկը ծնունդով Հարավային Ամերիկայի հյուսիս-արեւմտյան (Պերու եւ Էկվադոր) մասից է, որի բնիկները՝ ինկիները մշակում էին այս բույսը, ինչպես ացտեկները Մեքսիկայում։ XVI դարում իսպանացիներն այն տարան իրենց հայրենիք, ացտեկական «tumantla» անվանումը վերափոխվեց՝ «tomat»-ի։

 

Տվյալ անվանումը ամուր թափանցեց բազմաթիվ այլ լեզուների բառապաշարի մեջ եւ օգտագործվում է մինչ այսօր։ Ամենահամեղ լոլիկները հատկապես հիմա են` աշնան սկզբներին։ Լոլիկի ամենամեծ հարստությունը լիկոպին կոչվող նյութն է, որը պաշտպանում է օրգանիզմի բջիջները շրջապատող նեգատիվ միջավայրի ազդեցությունից, կանխում ուռուցքային հիվանդությունները։ Լոլիկի կարմիր գույնը կանխորոշվում է այդ բնական գունանյութով։ Լիկոպինը լավ դաշնակից է կնճիռների դեմ պայքարում, պահպանում է վնասակար արեւային ճառագայթումից։ Ի տարբերություն մյուս բանջարեղենների, խոհարարական մշակումներից հետո լոլիկի օգտակար նյութերի քանակությունը չի կրճատվում, այսպես՝ 2 րոպե եփելուց կամ տապակելուց հետո բուժիչ առողջարար լիկոպինը աճում է լոլիկի մեջ 1/3-ով։ Լոլիկի պտուղն ունի մեծաքանակ կարոտին (պրովիտամին A) 2%, վիտամիններ (K, P, C, B կոմպլեքս)։ Կան նաեւ պեկտինային միացություններ, կիտրոնաթթու, խնձորաթթու եւ այլ արժեքավոր նյութեր։

Այրվածքի դեպքում ցավոտ հատվածի վրա դնել 1 օղակ լոլիկ, որի մեջ եղած բնական մանրէասպան նյութերը՝ ֆիտոնցիդները, կթեթեւացնեն հիվանդի վիճակը։

Լոլիկով պատրաստված կերակրատեսակները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը, սա անվնաս բնական միզամուղ է։ Լոլիկը հարուստ է պեկտինով, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Լոլիկը հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի (գաստրիտ) դեպքում։

Փորձված դեղատոմսեր

Վերցնել հավասար քանակությամբ թարմ ռեհան, մեղր եւ կիտրոն, գազարի եւ լոլիկի հյութեր, լավ խառնել եւ ընդունել, օգտագործել մրսածության դեպքում։

Լոլիկային մեղր

Անհրաժեշտ է վերցնել (հավի ձվի մեծության) հասած, կարմիր լոլիկները խիտ ձեւով դասավորել ապակե տարայի մեջ եւ վրան լցնել մեղր (մեղրը կրակին չդնել)։ Լոլիկները պետք է լրիվ պատվեն մեղրով։ Տարայի վզիկը (բերանը) խծուծել։ Դնել մութ եւ հով տեղ։ Պահել այնքան ժամանակ, մինչեւ լոլիկները լրիվ լուծվեն մեղրի մեջ։ Արդյունքում ստացվում է վարդակարմրավուն միասեռ զանգված, որը պետք է դնել սառնարանի մեջ։ Ընդունել լոլիկային մեղրը օրվա մեջ մեկական ճաշի գդալ, մինչեւ սնունդ ընդունելը։ Օգտագործման ժամկետը 1 ամիս է։ Ունի հակաուռուցքային ազդեցություն։

Դիմակներ

Լոլիկով դիմակները կվերադարձնեն հոգնած մաշկի գույնը եւ թարմությունը՝ շնորհիվ վիտամիններ C եւ E-ի բարձր պարունակության։ Բացի այդ, կվերադարձվի մաշկի երբեմնի առաձգականությունը։

Չոր մաշկի համար

Միջին մեծության լոլիկը քերիչով անցկացնել, 1/2 թ. գդալ օսլա եւ մի քանի կաթիլ ձիթապտի յուղ խառնել եւ քսել դեմքին։ Հրաշալի դիմակ է չոր մաշկի համար։

Խառնել երկուական ճաշի գդալ լոլիկի հյութն ու ալյուրը։ Քսել դեմքին, ծածկել թանզիֆով, պահել 15-20 րոպե։ Լվանալ տաք ջրով։ Խոնավեցնող ազդեցություն է թողնում։

Ճարպոտ մաշկի համար

Մաքրած եւ տրորելով փափկեցրած լոլիկին ավելացնել 2 թեյի գդալ եգիպտացորենի թեփ, խառնել եւ տեղադրել դեմքին։ Հրաշալի միջոց է մաշկի լայնացած ծակոտիների համար։ Օգտակար է նաեւ դեմքը շփել լոլիկահյութով, պահել դեմքի վրա մինչեւ լրիվ չորանալը։ Լվանալ գոլ ջրով։

3 ճաշի գդալ լոլիկի հյութը խառնել 1 թեյի գդալ մաղադանոսի հյութին, լցնել կաղապարիկների մեջ, դնել սառնարանի սառցախցիկ։ Օգտագործել դեմքը շփելու համար։

Նորմալ մաշկի համար

2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռի վրա լցնել 1 ճաշի գդալ կաթ, 1 թեյի գդալ արեւածաղկի յուղ, մանր քերիչով անցկացրած լոլիկ։ Մի պտղունց աղ ավելացնել։ Պատրաստած շիլան քսել դեմքին 15-20 րոպե։ Դեմքը լվանալ տաք ջրով, վերջում սառը ջրով ցայել։

Հասած 1 լոլիկը մանր քերիչով անցկացնել, խառնել 1 ճ/գ օսլային, ավելացնել կիտրոնահյութ՝ 1 թեյի գդալ (կամ խաղողի հյութ), լավ խառնել եւ քսել դեմքին։ Պահել 20 րոպե։ Լվանալ տաք ջրով եւ չորացնել դեմքը անձեռոցիկով։

Հեղինակ. Ջուլիետա Սահակյան
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ