Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Գազարը` ոսկե արմատ: Նույն ինքը` ստեպղին, daucus sativus

Գազարը` ոսկե արմատ: Նույն ինքը` ստեպղին, daucus sativus

Ըստ ժողովրդական ավանդույթի` օղակաձեւ կտրատած գազարը դրամի, լիության, առողջության խորհրդանիշն է։ Գազարի հայրենիքը կարելի է համարել Շվեյցարիան։

 

Բեռն քաղաքի մոտակայքում գտնվող լճերից մեկի ափամերձ հինավուրց բնակավայրի շինությունների փլատակներում ժամանակին գազարի սերմեր են հայտնաբերվել, որոնք ունեին ավելի քան 3000 տարվա պատմություն։ Որպես մշակաբույս՝ հայտնի է միջնադարից։ Գազարի սերմերը պարունակում են եթերային եւ ճարպային յուղեր, ֆլավոնոիդներ։ Ճարպայուղը պարունակում է օլեինային, լինոլենային եւ այլ թթուների գլիցերիդներ։ Եթերայուղերից առանձնացվել են ցիտրալը, կարատոլը, դաուկոլը, ազարոնը, ցինիոլը, ալֆապինեն տերպենները։ Եթերայուղերն ունեն այրող համ, ունակ են նոսրացնել, լուծել եւ լվանալ անոթների խցանումները։ Այս առումով ավելի օգտակար են տերպենային յուղերը, որոնք գրեթե չեն լուծվում ջրի մեջ։ Կուտակվելով լյարդում, լեղապարկում, երիկամներում, միզապարկում գտնվող քարերի վրա, սեպի պես խրվում են նրանց մակերեսի վրա գտնվող թեկուզեւ աննշան ծավալ ունեցող միկրո-ճաքերի մեջ։ Քարերը սկսում են քայքայվել, իսկ տերպենային յուղը լուծվում է դրանց հետ: Ունի վառ արտահայտված միզամուղ ազդեցություն։ Գազարը խորհուրդ չի տրվում լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում, որտեղ կիրառելի է եղինջի (այրող) խառնուրդը շաքարի հետ կամ տրորած սերմերը ջրով։ Կարելի է օգտագործել մասուրը. 1 ճաշի գդալ մասուրը 10 րոպե եռացնել 200 մլ եռջրով, 2 ժամ թրմել։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հավաքել գազարի սերմերը, սրճաղացով աղալ, խմել 1-ական գրամ, օրը 3 անգամ։ Կամ 3 ճաշի գդալ սերմերին ավելացնել 3 գավաթ եռջուր, գիշերը թրմել (փակ կափարիչով փաթաթած)։ Խմել գոլ վիճակում, օրը 3 անգամ, 1-ական գավաթ։

Լեղապարկի քարերը հեռացնելու նպատակով օգտագործելու դեպքում անհրաժեշտ է բժշկի հսկողությունը։ Խցանումներ կարող են առաջանալ։ Երիկամների կանխարգելիչ մաքրումը արդյունավետ է ձմռանը։ Օլեինաթթուն պատկանում է չհագեցած ճարպաթթուների շարքին: Հազվադեպ թթուներից է, որ պարունակվում է կենդանական ճարպերում։ Նշենք, որ մարդու ճարպը հալչում է 150C, իսկ օլեինաթթուն 130C ջերմաստիճանում։ Այս թթուն հեշտությամբ ներծծվում է աղիների կողմից եւ օգտագործվում նյութափոխանակության ընթացքում։ Լուծում է խոլեստերինը, բարձրացնում արյունատար անոթների ճկունությունը։

Գազարը պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին (զիջում է դդումին)։ Յուրացվելով օրգանիզմի կողմից` այն վերափոխվում է A վիտամինի։ Այդ գործողությունն առավել արդյունավետ է, երբ, օրինակ, քերիչով անցկացրած գազարը ուտում են ձիթապտղի յուղի հետ, քանի որ վերջինս 80% օլեինաթթու (արեւածաղկի յուղը` մոտ 40%) է պարունակում։ Հատկապես այս նյութն է (ենթավիտամին A) բարելավում տեսողությունը, կանոնավորում նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմի աճին, ֆիզիկական զարգացմանը։ Բջջանյութի (A, B, C, D) պարունակության շնորհիվ, մաքրվում են անոթները։ Կալիումը, կալցիումը, ֆոսֆորը, երկաթը, ֆիտոցիդները կանխում են մի շարք հիվանդությունների զարգացումը։ Գազարահյութը եւ գազարով պատրաստված կերակրատեսակները օրգանիզմը ամրապնդող հատկություն ունեն։ Մաքրում է արյունը, օրգանիզմից հեռացնում է թթուները, վնասակար նյութերը։ Գազարը հատկապես օգտակար է ավիտամինոզի, սակավարյունության ժամանակ։ Կանխարգելում է չարորակ գոյացություններն ու ճարպակալումը։ Գազարը, ինչպեսեւ սեխը, ձմերուկը, դդումը, ծիրանը, դեղձը, խաղողը, բազուկը, լոլիկը, սպանախը, թրթնջուկը, ծնեբեկը նպաստում են մելանինի արտադրմանը, որ ինչ-որ չափով պաշտպանում է մաշկը արեւայրուքներից։ Ըստ 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու՝ գազարի (ստեպղին) եփուկի ջրով երեխայի ցրտահարված ձեռքերն ու ոտքերը լվանալով կարող եք կանխել դրանց կապտելը։ Իսկ վայրի գազարի տերեւները հեռացնում են միջատներին։ Ի դեպ, գազարը մինչեւ 16-րդ դարի ավարտը եղել է մանուշակագույն։ Հոլանդացիներն ի պատիվ իշխանության գլուխ կանգնած դինաստիայի` նարնջագույն արմատապտուղներ սկսեցին բուծել։ Բետա-կարոտինը բնորոշում է գազարի նարնջագույն գունանյութը։ Գազարը ջերմային մշակման ենթարկելիս պահպանում է իր օգտակար հատկությունները։ Կերակրատեսակների մեջ գազարը հոյակապ զուգակցվում է տավարի, ոչխարի մսի, կանաչ ոլոռի, դդմիկի, կարտոֆիլի, կիտրոնի, ցիտրուսների հետ։

Դիմակներ

- Գազարը անցկացնել քերիչի մանր հատվածով, խառնել 2 ճաշի գդալ կարտոֆիլի խյուսի (կամ կարտոֆիլի օսլայի) եւ ձվի դեղնուցի հետ։ Պահել դեմքին 20 րոպե, լվանալ տաք ջրով, ապա ցայել սառը ջրով։ Կրկնել շաբաթը 2 անգամ։

Ճարպոտ մաշկի համար

- Քերիչի մանր հատվածով անցկացրած գազարի 1,5 ճաշի գդալ շիլային խառնել 1 ճաշի գդալ կաթ։ Զանգվածը քսել դեմքին, պահել 2 րոպե, լվանալ սառը ջրով։

- Հյութեղ խոշոր գազարը անցկացնել քերիչով եւ խառնել 1/2 թեյի գդալ ալյուրատիպ աղացած վարսակի փաթիլների` «հերկուլեսի» հետ։ Պատրաստի շիլան քսել դեմքին, պահել 20-25 րոպե, լվանալ գոլ ջրով։ Սնուցում եւ փափկեցնում է մաշկը:

- Քերիչի մանր հատվածով անցկացրած հում գազարը խառնել հում ձվի հետ, ավելացնել 1-ական թեյի գդալ բուսայուղ եւ վարսակի ալյուր։ Լավ խառնել եւ քսել դեմքին, պարանոցին։ 15-20 րոպե հետո լվանալ գոլ ջրով։ Դիմակը հատկապես օգտակար է ճարպոտ կորյակներով մաշկի համար։

Կնճիռների դեպքում

* Թթվասերով կամ յուղոտ քսուքով մաքրել դեմքը։ Բամբակե խծուծը թրջել գազարահյութի մեջ եւ քսել դեմքին։ Պահել 15-20 րոպե։ Կրկնել շաբաթը 2 անգամ։

- Ձվի դեղնուցին ավելացնել 1 ճաշի գդալ սերուցք, 1 թեյի գդալ գազարահյութ։ Խառնել, քսել դեմքին, պահել 20 րոպե։ Դիմակը բուսայուղով մաքրել դեմքից, ապա գոլ ջրով ցայել դեմքը։

Շրթունքների փայլը վերականգնելու համար

- Որպեսզի շրթունքները չչորանան, քսել հետեւյալ խառնուրդը՝ գազարահյութ, կաթնաշոռ, թթվասեր։ Պահել 15 րոպե։ Դիմակը մաքրելուց հետո շրթունքներին բուսայուղ քսել։

Մազերի փայլի, մազարմատների ամրացման համար

- Խառնել մեկական ճաշի գդալ գազարահյութն ու կիտրոնահյութը, քսել մազերին, պահել 1-2 րոպե, ապա լվանալ։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. moigryadki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ