Սնունդը և առողջությունը
Սուրճը
Տորոնազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ մինչեւ 5 մետր բարձրության ծառ։ Սուրճի հայրենիքը Եթովպիան է, որտեղ պահպանվել են դրա վայրի մացառուտները։ Սուրճի ծառն առաջին անգամ նկարագրել է գերմանացի բժիշկ Ռաուվելֆը (1573 թվականին)։
Արեւմտյան Հայաստանում սուրճի ըմպելիքը տարածում է ստացել դեռեւս XVI դարի սկզբում։ Հետաքրքիր է, որ 1672թ. Ֆրանսիայում բացված առաջին սրճարանի տերը Պասկալ անունով մի հայ է եղել։
Հյուսիսային Ամերիկայում սուրճ են օգտագործել 1670թ. Բոստոնում։ Սուրճը մշակվում է XVII դարից Եմենում։ Այդ երկրի Մոկկո նավահանգստից այն արտահանվել է աշխարհով մեկ։ XX դարի սկզբում սուրճ տեղափոխող նավերից մեկի բեռնախցիկը փոթորկի պատճառով ջրով լցվեց։ Բեռնաթափվելուց հետո նկատեցին, որ այդ սուրճից պատրաստված ըմպելիքի ազդեցությունն ավելի թույլ է։ Այդ պատահականության շնորհիվ սուրճը ստացավ ավելի մեծ տարածում, քանի որ կոֆեինի փոքր տոկոս պարունակող սուրճը կարող էին խմել նաեւ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։
Եվ այսպես. եթե ցանկանում եք տնային պայմաններում իջեցնել կոֆեինի տոկոսը, ապա հատիկները որոշ ժամանակ պահեք ջրի մեջ: Քիչ անց դրանք կուռչեն: Ջրից առանձնացրեք հատիկները եւ լվացեք հոսող ջրի տակ։ Լուծույթի մեջ գցեք մի քանի կոճակ ակտիվացրած ածուխ, որը ներծծում է լուծույթի մեջ գտնվող կոֆեինը։ Ցանկության դեպքում կարող եք ցայել սուրճի հատիկները այդ լուծույթով եւ բովել։ Այս հատիկներով պատրաստված սուրճի «գրգռիչ» հատկությունը նվազում է։ Կոֆեինի պարունակությունը չմշակված հատիկների մեջ տատանվում է. «Ռոբուստա» տեսակի մեջ կոֆեինի պարունակությունը մոտ երկու անգամ ավելի է, քան «Արաբիկա» տեսակի մեջ։ Վաճառքում գտնվող սուրճի հատիկների կոֆեինի պարունակությունը մոտ է 0,1%-ի։
Լուծվող սուրճի մեջ կոֆեինի պարունակությունն ավելի բարձր է։ Որոշ հետազոտողներ հավաստում են, որ լուծվող սուրճը բարենպաստ ներգործություն ունի օրգանիզմի վրա, նշվում է, որ այն ցանկալի է խմել կաթի կամ սերուցքի հետ խառնած վիճակում, սակայն ոչ քաղցած ստամոքսին: Սուրճից պատրաստված ըմպելիքները արտահայտված բարերար ազդեցություն ունեն հիպոտոնիայով հիվանդների վրա։ Հակացուցված են սիրտ-անոթային որոշ հիվանդությունների, 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցի դեպքում։ Ցանկացած հիվանդության դեպքում սուրճի չափաբաժինը պետք է որոշի բժիշկը։ Սուրճը պարունակում է կոֆեին (1,2%), ջուր (12%), շաքարանյութեր (8%), սրճաթթու (9%), բջջանյութ (25%), ազոտային միացություններ (13%), ֆենոլային միացություններ, պիրիդին, քացախաթթու, վիտամին PP, E եւ այլ նյութեր։ Բովելուց հետո ճարպերի, ազոտային միացությունների եւ կոֆեինի պարունակությունը մի փոքր ավելանում է, իսկ ջրի, շաքարի, սրճաթթվի պարունակությունը իջնում է 2-4 անգամ։ Նիացինը (վիտամին PP) մասնակցում է էներգիայի արտադրմանը բջիջներում։ Սուրճը իջեցնում է խոլեստերինի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, լայնացնում է արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը, հանգստացնում է գլխացավը, վերացնում է աղմուկն ականջներում, օգտակար է գլխապտույտի դեպքում, լավացնում է մարսողությունը, կանխում է սրտի նոպաները։ Խորհուրդ է տրվում քրոնիկական հիվանդությունների՝ լյարդի ցիռոզի, չարորակ ուռուցքների, հատկապես շագանակագեղձի ադենոմայի, պանկրեատիտի դեպքում։ Ստորեւ նշվածից պարզ է դառնում, թե ինչու կոֆեինի ցածր պարունակությունը առանձնապես չի ազդում սուրճի բարերար հատկությունների վրա։ Նիացինը օգնում է նաեւ հոգնածության, մկանային թուլության, վատ ախորժակի, ստոմատիտի, լնդերի հիվանդությունների, սրտխառնոցի դեպքում։ Վերացնում է բերանի տհաճ համը եւ հոտը։ Սիսեռը շատ լավ համակցվում է սուրճի հետ, ուժեղացնում սուրճի օգտակար ազդեցությունը։ Սուրճի եւ սիսեռի հարաբերությունը խառնուրդի մեջ որոշում է խմողը։
Շատ կարեւոր է նիացինի հետեւյալ հատկությունը. նպաստում է սերոտինի արտադրությանը, պարգեւում է առողջ քուն եւ երջանկության զգացողություն։ Վերջերս հետազոտությունների միջոցով պարզվել է, որ սուրճի լուծամզվածքը (յուղային, ջրային, սպիրտային) բերում է թքի արտադրությունից առաջացող գազերի պակասեցմանը: Այդ գազերը բավական տհաճ հոտ ունեն: Սովորական ձեւով պատրաստված սեւ սուրճը չի հանգեցնում նման արդյունքի: Գիտնականները փորձեր են կատարում, որպեսզի ստանան տհաճ հոտերը վերացնող դեզոդորանտ սուրճի հատիկներից:
Դիմակներ
Մանր կնճիռների դեպքում. 1 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնել թունդ պատրաստված (հովացրած) սուրճի հետ այնպես, որ ստացվի խիտ զանգված, ավելացնել 1 ձվի դեղնուց։ Ստացված խառնուրդը հարել, քսել դեմքին, 10-15 րոպեից լվանալ տաք ջրով:
Փափկեցնող եւ թարմացնող. մեկական թեյի գդալ աղացած սուրճը, ձիթապտղի յուղը եւ մեղրը լավ խառնել: Քսել դեմքին թեթեւակի մերսելով մաշկը։ 15 րոպեից լվանալ դեմքը։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն