Սնունդը և առողջությունը
Թթազգիներ - Moraceae. սև թութ - Morus nigra L., սպիտակ թութ - Morus alba L.

Թթենին պատկանում է Moraceae ընտանիքին, որն ընդգրկում է 24 տեսակ։ Տարածված են մշակովի երկու տեսակները` սևը և սպիտակը, հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։
Թթենու հայրենիքը Չինաստանն է։ Հին ժամանակներից մշակվում է նաև Միջին Ասիայում, Հարավային Եվրոպայում և Կովկասում։ Թթենիներն աչքի են ընկնում երկարակեցությամբ՝ ապրում են գրեթե 300 տարի։
Բուժման նպատակով օգտագործում են թթենու պտուղները, տերևները, արմատը, բնափայտը և կեղևը։
Սև և սպիտակ տեսակների պտուղները պարունակում են մոտավորապես 4% կիտրոնաթթու, 10,5 - 40մգ/% ասկորբինաթթու, 10.9% շաքարներ (թարմ պտուղներում), որոնց թվում՝ 26.76-56.24% գլուկոզա, 0,18-15.34% ֆրուկտոզա, 14,73-83% սախարոզա, ինչպես նաև պեկտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպաթթուներ,1,5% ազոտային միացություններ, 0.1% ֆոսֆորական թթու։ Հանքային տարրերից առկա են ֆոսֆորը, պղինձը և երկաթը (հատկապես սև թթի մեջ)։
Թթենու տերևներում հայտնաբերվել են ասկորբինաթթու (77-148 մգ/%), կարոտին, եթերային յուղ (0,0025%)։ Կեղևը պարունակում է տրիգոնելին ալկալոիդ, բնափայտը ևþ տերևներըև դաբաղող և ներկող նյութեր (պիգմենտ՝ մորին)։
Սննդում օգտագործում են թարմ կամ չոր պտուղները, ինչպես նաև նրանցից պատրաստված օշարակը։ Թարմ պտուղներից պատրաստում են պաստեղ, մուրաբա, օշարակ, գինի, քացախ, օղի, դոշաբ։ Հյութը քամելուց հետո չոր մնացորդն օգտագործում են որպես սուրճի փոխարինիչ։ Չոր պտուղները աղում են, խառնում ալյուրի հետ՝ բլիթներ թխելու համար։ Չոր պտուղները շատ համեղ են, երկար են պահպանվում և կարող են ծառայել որպես շաքարի փոխարինիչ։ Սպիտակ թթենու տերևները հիմնական սննդանյութ են շերամապահության համար գրեթե բոլոր կլիմայական գոտիներում։
Թթից ստացվող պատրաստուկները մինչև օրս օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։
Թարմ պտուղների ջրաթուրմը կամ կոմպոտը կիրառվում է որպես խորխաբեր և միզամուղ միջոց։
Սպիտակ թթի հյութը և թարմ պտուղները խորհուրդ են տրվում սիրտանոթային, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, դեպքում։ Սրտամկանի սնուցման խանգարման, սրտի արատների ժամանակ նշանակում են 1-2 բաժակ հյութ 1 ճաշի գդալ մեղրով` օրը 4-5 անգամ, ուտելուց հետո (բուժման կուրսը` 3-4 շաբաթ)։ Մեղրով խառնած հյութը (1 մաս մեղր, 4 մաս հյութ) օգտագործում են բերանի խոռոչի ախտահարումների դեպքում` ողողումների ձևով։ Սև թթի հյութը կամ պտուղները շաքարախտով հիվանդների համար շաքարի փոխարինիչներ են։ Պտուղներն ունեն միզամուղ, լուծողական, ջերմիջեցնող, քրտնաբեր ազդեցություն և արդյունավետ են մարսողության խանգարումների, սպաստիկ կոլիտների ժամանակ (պետք է ուտել հատկապես առավոտյան` քաղցած վիճակում)։
Պտուղներից ստացվող ջրաթուրմը, որի պատրաստման համար վերցնում են 2 ճաշի գդալ թարմ կամ չոր պտուղներ, ավելացնում են մեկ բաժակ եռացրած ջուր, թրմում ջրաբաղնիքում, 15 րոպե և սառեցնելուց հետո քամում թանզիֆով։ Խմում են 1/3-1/4 բաժակ, օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ։ Պտուղներից պատրաստված ջրաթուրմը ընդունելուց հետո խորհուրդ չի տրվում թեյ խմել, քանի որ վերջինիս մեջ պարունակվող դաբաղանյութերը թթի օգտակար նյութերի հետ նստվածք են առաջացնում` վերածելով այն անլուծելի միացությունների։
Ժողովրդական բժշկության մեջ թթի դոշաբը լայնորեն օգտագործվում է ոչ միայն որպես հիանալի սնունդ, այլև անխառն կամ եռացրած ջրում թեյի ձևով` գրիպի, վերին շնչուղիների սուր բորբոքումների, բրոնխիտների և թոքաբորբերի, հոդացավերի, գլխացավերի, գլխապտույտների, սրտի նևրոզների և այլ հիվանդությունների ժամանակ։ Այն ունի արտահայտված քրտնամուղ հատկություն։ Խորհուրդ է տրվում նաև սիրտանոթային մի շարք հիվանդությունների, սակավարյունության, հետծննդյան արյունահոսությունների, մոլոքորի և քութեշի ժամանակ։

Կարդացեք նաև

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...


Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...


Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...


Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...


Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...


Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...


Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...


Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...


Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...


Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...


Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...


Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն