Սնունդը և առողջությունը
Ե՛վ համեղ, և՛ բուժիչ (մանդարին, խնձոր, լոլիկ, կիտրոն)
Նոր տարվա սեղանին հյութեղ ու հոտավետ մանդարինի հայտնվելը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ: Այն ոչ միայն օգնում է քաշը կարգի բերելուն, այլև արդյունավետ է տոնական սեղանների ուտելիքներից մեծապես տուժած լյարդի հյուսվածքները վերականգնելու գործում: Այս եզրահանգման հեղինակները կորեացի գիտնականներն են:
Հետազոտությանը մասնակցած 60 մարդկանցից երկու խումբ կազմվեց. մի խմբի հետազոտվողները մեկ ամիս շարունակ խմել են մանդարինի հյութ ու ֆիզիկական վարժություններ կատարել, իսկ մյուսը բավարարվել էր միայն վարժություններով: Փորձի վերջում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ մանդարինի հյութ խմած խումբը 1,5%-ով ավելի բարեկազմ է դարձել մյուս խմբի համեմատությամբ:
Երկարակեցության ու առողջության ժողովրդական միջոցներ
Իմունիտետի ամրապնդման հրաշալի դեղամիջոց. պատրաստման համար հարկավոր է 1 կգ մեղր, 10 կիտրոնի հյութ, 10 գլուխ սխտոր (աղացած): Բոլոր բաղադրիչները խառնել իրար, լցնել ապակյա տարայի մեջ ու ամուր փակել բերանը, դնել սառնարանն ու թողնել մեկ շաբաթ: Դրանից հետո կարելի է օգտագործել ամեն օր 4-ական թեյի գդալ: Չպետք է միանգամից կուլ տալ, այլ` անշտապ. սկզբում մի գդալ, ապա մյուսը…: Ընդմիջում նույնպես չի կարելի տալ: Ստացված զանգվածը կբավարարի 2 ամիս:
Այս միջոցն արդյունավետ է նույնիսկ այն տարեցների դեպքում, ովքեր դժվարանում են առանց դադար առնելու 50 քայլ գցել:
Հրաշք- միրգը` խնձորը
Սննդարար ու բուժիչ հատկություններով խնձորը զգալի տեղ է զբաղեցնում կանաչ «դեղատան» մեջ: Խնձորն օգտակար է ինչպես աղեստամոքսային տրակտի, այնպես էլ ավելորդ քաշի, արյան բարձր ճնշման կարգավորման համար:
Գիտնականները կարծում են, որ մենք տավա կտրվածքով պետք է ուտենք մոտ 60 կգ խնձոր: Դրա շնորհիվ մեր օրգանիզմը ստանում է շաքարի անհրաժեշտ քանակ, օրգանական թթուներ, հանքանյութեր և այնպիսի նյութեր, որոնք ունեն մանրէասպան հատկություն: Եվ որքան շատ խնձոր ենք ուտում, այնքան մյուս սննդարար նյութերը (օրինակ` սպիտակուցները) լավ են յուրացվում օրգանիզմում: Խնձորի մեջ կա և՛ գլյուկոզա, և՛ ֆրուկտոզա, և՛ սախարոզա, ինչը կարևոր է իմանալ, քանզի շատերին սախարոզան պարզապես հակացուցված է: Իսկ ֆրուկտոզան սովորական շաքարից 2 անգամ ավելի քաղցր է, սակայն , ի տարբերություն շաքարի, այն օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի:
Խնձորում պարունակվող թթուներից հիմնականը խնձորաթթուն է, դրանից բացի, խնձորի մեջ կա նաև կիտրոնաթթու ու գինեթթու: Ձմեռային տեսակներն ավելի չոր տարրեր են պարունակում (ինչպիսիք, օրինակ, շաքարներն ու թթուներն են), քան ամառային տեսակները: Արժեքավոր են այն տեսակները, որոնք պարունակում են պեկտինային նյութեր: Դրանք օգնում են օրգանիզմից ծանր մետաղների, թունավոր նյութերի դուրսբերմանը: Խնձորի մեջ կա 5-30 մգ վիտամին C: Հետաքրքիր է, որ անձրևոտ ամառվա դեպքում դրա քանակը մեծանում է: Գարնանը վիտամինային «քաղցի» պարագայում խնձորն օգնում է այդ պակասը լրացնելուն: Խնձորի մեջ պարունակվող երկաթն ու վիտամինային փունջն օգնում են հարմարվելու շրջակա փոփոխություններին: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են խնձորենու պտուղները, դրանց հյութը, ինչպես նաև ծառի տերևները:
Առողջության աղբյուր լոլիկը
Սա ևս օգտակար մթերք է: Պտուղները պարունակում են պեկտինային ու ազոտական նյութեր, շաքարներ,ասկորբինային, խնձորային, քացախաթթուներ, ֆլավոնոիդներ, ալկալոիդներ, տիամին, հանքային աղեր (հատկապես կալիում): Պտուղների կարմրությունը պյմանավորված է կարոտինոիդներով, լիկոպինով: Վերջերս կատարված հետազոտություններով պարզվեց , որ լիկոպինը ևս մարդու և կենդանիների օրգանիզմում կարող է վերածվել A վիտամինի (ռետինոլ): Լոլիկը բազմավիտամինային բույս է համարվում: Դրա, ինչպես նաև կալիումական, երկաթի ու մանգանի, կոբալտի ու ցինկի աղերի պարունակության շնորհիվ այն հիմնականում առաջարկվում է սիրտ-անոթային , նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում: Քանի որ լոլիկը փափուկ է, այն հեշտությամբ է մարսվում ու յուրացվում, ուստի առաջարկվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Լոլիկն ունի թեթևակի թուլացնող հատկություն, ինչի շնորհիվ աղիքների աշխատանքն ակտիվանում է: Հավաստի տվյալներ կան, որ թարմ լոլիկը կամ տոմատի թարմ հյութը իջեցնում են արյան բարձր ճնշումն ու արյան մեջ նվազեցնում խոլեստերինի քանակը:
Լոլիկը գերազանց միջոց է համարվում աթերոսկլերոզի ու գիրության կանխարգելման համար: Թարմ պտղամիսն ու հյութը պարունակում են հակաօքսիդանտ համարվող լիկոպին, որը խանգարում է մի շարք միկրոօրգանիզմների աճին: Լոլիկի հյութն օգտագործում են մարսողական զանազան խանգարումների, ստամոքսի խոցային հիվանդությունների, հյուծվածության, երիկամաքարային հիվանդությունների դեպքում: Թարմ պտուղների մզվածքը կարելի է օգտագործել թարախային վերքերի ու խոցերի բուժման կամ էլ կոշտուկների վերացման նպատակով:
Օգտակար ու համեղ, օրգանիզմը մաքրող ու բուժող
Այս նպատակով կարելի է պատրաստել ոչ միայն օգտակար, այլև համեղ ժողովրդական միջոցներ: Առաջարկվող միջոցները կհարստացնեն օրգանիզմը վիտամիններով, միկրո- և մակրոտարրերով, որոնք կօգնեն բուժվելու և ազատվելու խարամից.
-
Արծնապատ (էմալ) կաթսայի մեջ 100 գ մեղր լցնել, ավելացնել կարագ ու հալվեի հյութ, լավ խառնել և 20 րոպե եռացնել կրակի վրա: Մեկ թեյի գդալ խառնուրդը լուծել 100 գ տաք եռացրած կաթի մեջ, ընդունել օրական 3 անգամ, ուտելուց առաջ:
-
1 կիտրոնի, 2 նարնջի և 2 թուրինջի թարմ հյութը խառնել 1 լ հանքային ջրի հետ: Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել ողջ օրվա ընթացքում: Գործողությունը կատարել մեկ շաբաթ (7 օր) անընդմեջ:
-
1 ճաշի գդալ քերած գազարի վրա ավելացնել նույնքան մանրացրած կարտոֆիլ, նույնչափ էլ թարմ կաղամբ: Ուտել մեկական գդալ` ուտելուց առաջ:
Օրգանիզմը մաքրենք կիտրոնով
Կիտրոնն օրգանիզմը մաքրելու հատկություն ունի: Արյունատար անոթները մաքրելու, զարկերակային ճնշումը, կանոնավորելու նպատակով պատրաստենք հետևյալ միջոցը.
-
2 կիտրոնն ու 2 միջին չափի նարինջը կիսել, հեռացնել կորիզներն ու աղալ: Ստացված զանգվածին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր ու խառնել, ապա լցնել ապակյա տարայի մեջ ու թողնել մեկ օր սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Դրանից հետո դնել սառնարանը: Ընդունել օրական 3-ական ճաշի գդալ, ուտելուց առաջ կամ էլ թեյի հետ:
-
1 բաժակ եռացրած ջրի (40 աստիճանից ոչ ավելի ) ավելացնել կես կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Խառնել ու խմել:
Ըմպելիքը կարելի է պատրաստել օրական 3-4 անգամ, ընդունել օրգանիզմի սկլերոտիկ նստվածքներից ազատվելու նպատակով:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն