Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Եգիպտացորեն՝ սովորական - Кукуруза обыкновенная- Zea mays L.

Եգիպտացորեն՝ սովորական  - Кукуруза обыкновенная- Zea mays L.

Եգիպտացորենի սռնակներում հայտնաբերվել են ճարպային, եթերային յուղեր, խեժեր, դառը գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, K վիտամին, կարոտինոիդներ, գլիկոկինիններ, սիտոստերոլ, ստիգմաստերոլ: Հատիկները պարունակում են 61% օսլա, 6% ճարպայուղ, B1, B2, B6 վիտամիններ, հանքային նյութեր` K, Ca, P, Mg, Fe և այլն:

 

Եգիպտացորենը հացազգիների ընտանիքին պատկանող մշակովի, միամյա խոտաբույս է: Եգիպտացորեն մշակել են դեռևս հնագույն ժամանակներում` Մեքսիկայի տարածքում: Եվրոպայում եգիպտացորենը հայտնվեց Քրիստափոր Կոլումբոսի շնորհիվ: Վերջինս Հարավային Ամերիկա կատարած ճանապարհորդությունից վերադառնալով Իսպանիայի թագավորին նվիրեց այնտեղից բերված եգիպտացորենը: Ընդամենը 30 տարի պահանջվեց, որպեսզի այս բույսը տարածում գտնի Պորտուգալիայից մինչև Չինաստան, իսկ 70 տարի անց այն գրավեց ամբողջ աշխարհը:

 

Բուժման նպատակով օգտագործում են եգիպտացորենի` կաթնային հասունության փուլում գտնվող կողրերից հավաքված թելիկանման սռնակները, որոնք պետք է 1-2 օր պահել սառնարանում, քանի որ հատիկներում պարունակվող շաքարն անմիջապես վերածվում է օսլայի: 

 

Եգիպտացորենը կարելի է համարել լիարժեք սննդամթերք և ընդգրկել ամենօրյա սննդակարգում: Նույնիսկ պահածոյացված վիճակում նրա մեջ պահպանվում է օգտակար հանքային նյութերի զգալի մասը: Ամենակարևորն այն է, որ եգիպտացորենը էկոլոգիապես մաքուր սննդամթերք է, քանի որ աճման ընթացքում նրա մեջ նիտրատներ չեն կուտակվում: Եգիպտացորենի ալյուրից պատրաստված շիլաները նվազեցնում են աղիքներում ընթացող խմորումները:

 

Գիտական, ինչպես նաև ժողովրդական բժշկության մեջ որպես դեղահումք օգտագործում են եգիպտացորենի սռնակները: Լեղապարկի և լեղուղիների բորբոքային հիվանդությունների, լեղաքարային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում խմել սռնակներից պատրաստված ջրաթուրմը կամ եփուկը` որպես միզամուղ, քարերը տարրալուծող և հեռացնող միջոց:

 

Ջրաթուրմի պատրաստումը: 10 գ չորացրած սռնակը 15 րոպե թրմեք 200 գ եռացրած ջրում, քամելուց և հովացնելուց հետո խմեք 1-2 ճաշի գդալ, օրը 4-5 անգամ, 3 ժամը մեկ:

 

Եփուկի պատրաստումը: Մեկ ճաշի գդալ սռնակին ավելացրեք կես բաժակ ջուր, փակ ամանում եռացրեք 30 րոպե, քամելուց և հովացնելուց հետո խմեք 1-2 ճաշի գդալ, օրը 4-5 անգամ` ուտելուց առաջ:

 

Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում եփուկն օգտագործել նաև սակավարյունության, սրտային կամ երիկամային անբավարարության հետևանքով առաջացած այտուցների դեպքում: Բուժման արդյունքում խթանվում է լեղու արտազատումը, փոփոխվում է նրա որակական կազմը` նվազում են լեղու մածուցիկությունը և բիլիռուբինի պարունակությունը: Սռնակները հատկապես արդյունավետ են լեղու թերարտազատության դեպքում:

 

Եգիպտացորենի սռնակները միզաքարային հիվանդության, միզուղիների բորբոքային հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման, այտուցների դեպքում օգտագործում են որպես միզամուղ միջոց, ինչպես նաև` տարբեր բնույթի արյունահոսությունների ժամանակ: Եգիպտացորենում պարունակվող գլիկոկինինները կարգավորում են ածխաջրատային փոխանակությունը, որի շնորհիվ կարգավորվում է արյան մեջ շաքարի պարունակությունը, իսկ ֆիտոհեմագլուտինիններն օժտված են հակաուռուցքային ազդեցությամբ. փորձագիտական տվյալներով, մանրացրած հատիկների հանուկը արգելակում է ուռուցքային բջիջների աճը:

 

Լյարդի բորբոքումների ժամանակ օգտակար է կես տարվա ընթացքում խմել եգիպտացորենի սռնակներից պատրաստված թեյ, իսկ աղիքային հիվանդությունների դեպքում` եգիպտացորենի խոշոր աղացած ալյուրից պատրաստված եփուկը. օրը 2-3 անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց առաջ:

 

Քրոնիկական հեպատիտի` լյարդաբորբի ժամանակավոր մեղմացման` ռեմիսիայի ժամանակ օգտակար է եգիպտացորենի սռնակներից պատրաստված ջրաթուրմը. մեկ ճաշի գդալ սռնակը 1 ժամ թրմեք 1 բաժակ եռացրած ջրում, քամեք, խմեք 1 ճաշի գդալ, 3 ժամը մեկ: Նույն նպատակով կարելի է օգտագործել նաև եգիպտացորենի ձեթը: Քաղցած վիճակում օրական խմեք 1 ճաշի գդալ եգիպտացորենի ձեթ, որը կնպաստի լեղու արտազատմանը, արյան շիճուկում խոլեստերինի քանակի նվազմանը, լեղապարկի ֆունկցիայի բարելավմանը, աթերոսկլերոզի կանխարգելմանն ու բուժմանը:

Հեղինակ. դոցենտ Կարինե Դումանյան, դոցենտ Ելենա ՄԵԼԻՔՅԱՆ Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medgrasses.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ