Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Արևային սուրճ, սուրճի չափավոր օգտագործումն օգտակար է. նյարդաբան Նունե Եղիազարյան

Արևային սուրճ, սուրճի չափավոր օգտագործումն օգտակար է. նյարդաբան Նունե Եղիազարյան

Ձմռանը Իսլանդիայի շատ շրջաններ մխրճվում են ականակիր մշուշի մեջ ոչ այնքան երկրի բևեռային գոտուն մոտ լինելու պատճառով, որքան լեռնային ռելիեֆի: Այդ պատճառով շատ հովիտներում լեռան ետևից արևի ճառագայթների դուրս գալը միշտ ընդունվել է որպես մոտալուտ գարնան նախերգանք, նրա ոսկե նշան: 


Գյուղացիները շրջակա դաստակերտներից հավաքվում էին պայմանական վայրում՝ փորձելով ձիթաբլիթներ պատրաստել և սուրճ եփել, քանի դեռ քմահաճ արևը նորից չի թաքնվել գագաթների ետևում: Ուրախությունը շարունակվում էր նաև մայրամուտից հետո և կրկնվում արևի կրկին դուրս գալուն պես` քանի դեռ նրա լույսը նորից առօրեություն չէր դառնում:


Չնայած Իսլանդիայի հեռավորությանը սուրճ արդյունահանող տերություններից, տաք առույգացնող ըմպելիքը, որն ի հայտ է եկել 1772 թ., անմիջապես գրավեց իսլանդացիների սրտերը: Բացի սուրճից, միայն սպիրտը և ծխախոտն էին մեծ պահանջարկ վայելում և՝ անկախ բնակչության հնարավորությունից, իրենց ապահովում էին նախընտրած առաջին անհրաժեշտության ապրանքով:


Սուրճը հենց այն օդանցքն էր` թմրած, սոված գյուղացու համար նվազագույն շքեղությունը, որը թույլ էր տալիս նրան իրեն մարդ զգալ և, սուրճը վայելելով,  հարևանների հետ ուրախանալ երկար սպասված արևածագով:


Տոնակատարության տարեթիվը, իհարկե, կախված է արևածագից` առանձին վերցված վայրում, սակայն խոշոր բնակելի կետերում տարեթիվն ընդունված է վերցնել միջինը և ֆիքսել, որն էլ հունվարի 27-ն է: Եվ այսօր առիթ ունենք բարձրացնել մեկ բաժակ թեյ կամ այլ սիրելի ըմպելիք` իրենց արևին սպասող Ռեյկյավիկի բնակիչների համար:


Սուրճի ստեղծման պատմությունն ընդգրկում է մի քանի փուլ: Այն սկիզբ է առել  հին ժամանակներից, սակայն սուրճի ծագման մասին ստույգ թվային տվյալներ մինչեւ հիմա էլ չկան:


Համարվում է, որ սուրճի հետաքրքիր ազդեցությունն առաջինը նկատել են եթովպիացիների նախնիները, եթովպական Կաֆա քաղաքն էլ համարվում է սուրճի հայրենիքը, որտեղից գալիս է ըմպելիքի միջազգային անվանումը` կոֆե: Այսօր սուրճն աշխարհի ամենասիրված ու հանրամատչելի ըմպելիքներից է: Գոյություն ունի սուրճի մոտ քառասուն տեսակ, բայց օգտագործվում է ընդամենը չորս տեսակի բերքը:


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր օրերում երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված է՝ օրն աշխույժ սկսելու լավագույն միջոցը մի գավաթ սուրճն է: Ըստ նույն աղբյուրի տվյալների` հայերն աշխարհում միջին չափավորությամբ սուրճ օգտագործողներից են. այս ըմպելիքի մեծ սիրահարներ են հատկապես սկանդինավյան երկրների բնակիչները, իսկ առաջատարը Ֆիլանդիայի բնակիչներն են:


Հայերի ավանդը սուրճի տարածման գործում նույնպես մեծ է. XVII դարում Եվրոպայում առաջին սրճարանը հայերն են բացել:


Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 11 հազար տոննա սուրճ:


Սուրճի գաղտնիքների, նրա դրական ու բացասական ազդեցությունների մասին մեզ հետ զրույցում հետաքրքիր փաստեր ներկայացրեց «Էրեբունի»  բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի բաժանմունքի նյարդաբան Նունե Եղիազարյանը: «Նյարդաբանական առումով, այն տեսակետը, որ սուրճը վնաս է, չնչին դեպքերում է արդարացված: Սուրճի չափավոր   (օրական 4-5 բաժակ) օգտագործման դեպքում այն հիմնականում օգտակար է։ Երբեն, երբ մարդը զգայուն չէ սուրճի նկատմամբ, վնասակար չէ նույնիսկ ավելի շատ քանակի օգտագործումը»,- նշեց Նունե Եղիազարյանը: Նա պատմեց, որ բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների դեպքում հատկապես սուրճն ունենում է դրական ազդեցություն, օրինակ` միգրենի, որն ուղեկցվում է երկարատեւ գլխացավով ու դժվարությամբ է «ենթարկվում» ցավազրկողներին: Մասնագետի հավաստմամբ` սուրճը չափավոր օգտագործողների շրջանում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունն ավելի քիչ է, քան չօգտագործողների: Նա նաեւ հավելեց, որ միջին տարիքի կանանց մոտ սուրճի օգտագործումը մոտ 40%-ով նվազեցնում է ինսուլտի հավանականությունը, եթե, իհարկե, չեն ծխում:


«Կանանց շրջանում սուրճի կանոնավոր օգտագործումն օգնում է դեմենցիաների նվազեցմանը, այսինքն` պակասում է ավելի ուշ տարիքում մտավոր կարողությունների անկման հավանականությունը»,- պարզաբանեց նյարդաբանը:


Նրա խոսքով` ֆիզիոլոգիական առումով, սուրճը բարձրացնում է մարդու զգոնությունը. «Կատարվել են հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ մարդը, ում սուրճ են  տվել, ավելի հեշտ է հիշում ինֆորմացիան, քան նա, ով չի խմել»:


Նյարդաբանը հավելեց` հիշողությունը` ըստ էության, չի ավելանում, ակտիվանում է ուղեղի աշխատանքը։


Անդրադառնալով սուրճի չարաշահման դեպքում առաջացող խնդիրներին` Նունե Եղիազարյանն ասաց, որ խնդիրներ կարող են առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր զգայուն են սուրճի նկատմամբ, այսինքն՝ կախված է օրգանիզմի առանձնահատկություններից:  Սուրճի ազդեցությունը վատ տանող մարդկանց մոտ նկատվում է գրգռված վիճակ, սրտխփոց, ճնշման բարձրացում, անքնություն:


Սուրճ օգտագործելիս  պետք է զգուշանան հատկապես հիպերտոնիկ հիվանդները. հայտնի է դրա ներգործությունը սրտի, արյան ճնշման վրա:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ