Սնունդը և առողջությունը
Հինգ միջոց կծու կերակուրներից հետո բերանի այրոցներից խուսափելու համար. med.news.am
Գաղտնիք չէ, որ կծու կերակուրներ ուտելուց հետո, թվում է, թե Ձեր լեզուն կրակի մեջ է։ Այս զգացումները կարող են շարունակվել մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ՝ ստիպելով Ձեզ խմել մի բաժակ ջուր։
Կծու մթերքը կարմիր, տաք եւ կծու համը ստանում են կապսաիցինից։ Այրոցի զգացումը կասեցնելու համար պետք չէ ջուր խմել։ Փոխարենը ընտրեք այս հինգ միջոցներից մեկը՝ այրոցները հանգստացնելու համար։
- Խմեք մեկ բաժակ կաթ
Երբ ցանկանում եք ազատվել այրոցի զգացումից, օգտագործեք կաթնամթերք եւ հատկապես՝ կաթ, որը Ձեր տաք եւ վառվող բերանը կզովացնի։ Կաթի սպիտակուցը՝ կազեինը, ըստ American Chemical Society-ի, օգնում է պոկել կապսաիցինը Ձեր նյարդային ընկալիչների վրայից։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու են տարբեր մշակույթի մարդիկ, ովքեր օգտագործում են բազմաթիվ կծու համեմունքներով լի սնունդ (ինչպիսիք են հնդկական եւ մեքսիկական խոհանոցները), իրենց բաղադրատոմսերում սովորաբար ներառում նաեւ կաթնամթերք։ Իհարկե՛, կապսաիցինի հետեւանքները չեզոքացնելու համար։ - Խմեք ոգելից խմիչքներ
Գարեջրի եւ կոկտեյլի սիրահարներ, նախքան դուք կպատվիրեք ձեր նախընտրած խմիչքը եւ դրա հետ մեկտեղ մի որեւէ համեմունք, ալկոհոլը կարող է ժամանակավորապես օգնել մեղմելու այրոցը։ Բայց, իրականում, դուք ստիպված եք խմել 10 ունցիա (280 գրամ) տեկիլա՝ 1 ունցիա (28 գրամ) կապսաիցին քայքայելու համար, հաղորդում է Mythbusters-ը։ - Կերեք մի թեյի գդալ շաքար
Չիլի պղպեղի ջերմությունը չեզոքացնելու համար անհրաժեշտ է շաքար, հայտնում է IndiaCurry.com-ը։ Շաքարավազն ու մեղրը կնվազեցնեն այրոցները։ Շաքարն իր մեջ է ներծծում այդ կծու համը եւ ապահովում մեկ այլ համ։ - Կերեք կաթնային շոկոլադ
Շոկոլադ ուտելու եւս մեկ պատճառ։ Շոկոլադը կարող է ձեզ շատ օգնել, երբ դուք ցանկանում եք նվազեցնել այդ վառվող զգացումը բերանում։ Շոկոլադի ճարպը կօգնի քայքայել մի քանի կապսաիցին, քանի որ դրանք ավելի լուծելի են ճարպի մեջ, քան ջրային լուծույթների։ Այս դեպքում կաթնային շոկոլադն ավելի նախընտրելի է, քան մուգ շոկոլադը, քանի որ այն ունի ավելի բարձր յուղայնություն, հետեւաբար, ավելի լավ կօգնի այրոցների դեմ, հայտնել է ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարությունը։ - Մի կտոր հաց ծամեք
Ճաշի սեղանի շուրջ հացամանը սովորաբար հասանելի է։ Մի կտոր հացը կարող է մեղմացնել այրոցը ։ Բրինձը նույնպես կարող է ունենալ նույն ազդեցությունը, սակայն ոչ այդքան արդյունավետ։
Հաջորդ անգամ, երբ դուք կցանկանաք Ձեր սննդին ավելացնել որեւէ համեմունք, համոզվեք, որ այս լավագույն հինգ միջոցներից մեկը ձեր կողքին է՝ այրոցներից ակնթարթորեն ազատվելու համար։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն