Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ի՞նչ սնունդ արժե օգտագործել սթրեսի ժամանակ՝ ճարպոտ սննդի փոխարեն. med.news.am

Ի՞նչ սնունդ արժե օգտագործել սթրեսի ժամանակ՝ ճարպոտ սննդի փոխարեն. med.news.am

Ոչ-ոք չի կարող սթրեսից խուսափել, այն կյանքի անբաժանելի մասն է համարվում եւ կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, մանավանդ, եթե փորձում ենք ոչ կառուցողական եղանակներով դրա դեմ պայքարել:

 

Խոսքը, մասնավորապես, «ես դրան արժանի եմ» արդարացմամբ անառողջ սննդի վրա հարձակմանն է վերաբերում: Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ երկուսի համադրությունը կնոջ պարագայում կարող է քաշի՝ 5 կգ-ով տարեկան ավելացման հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:

Իսկ որպես սթրեսի դեմ պայքարի արդյունավետ միջոց, կարելի է նաեւ առավել առողջարար սնունդ օգտագործել:

Հետազոտության շրջանակում այս կամ այն պատճառներով սթրեսի ազդեցության տակ գտնվող միջին տարիքի 58 կին մասնակիցներին հաջորդ օրն իսկ ճարպոտ՝ բավականություն պատճառող սննդամթերք է առաջարկվել (հնդկահավի մսից պատրաստված նրբերշիկ, խմորեղեն, եւ այլն): Հետագա յոթ ժամերին իրականացված չափումները ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության տակ չգտնվող մասնակիցների համեմատությամբ, առաջին խմբում ներառված «շատակերները» 104 կալորիայով պակաս էներգիա են վառել եւ ինսուլինի առավել բարձր բաղադրություն ունեն, ինչը ո՛չ միայն ճարպերի պահպանմանն է նպաստվում, այլ նաեւ հնարավորություն չի ստեղծում, որ դրանց մեծ մոլեկուլներն ավելի փոքր՝ դյուրավառ չափերի վերածվեն:  Ընդ որում, պարզվել է, որ ճարպի տեսակն անգամ այս պարագայում էական նշանակություն չունի. սթրեսի ազդեցության տակ գտնվող կանայք դանդաղ նյութափոխանակությամբ են աչքի ընկնում: Եւ որքան բարձր է սթրեսի մակարդակը, այնքան ավելի դանդաղ են ճարպերը մարսվում:

Ուստի, այդքան մտահոգություն պատճառող հավելյալ կիլոգրամներից խուսափելու նպատակով, կանանց սննդամթերքի հետեւյալ տեսականին ենք առաջարկում, որոնք հաճելի համ ունեն եւ սթրեսի առկայությամբ օրգանիզմում հայտնվելու դեպքում միայն դրական ազդեցություն կարող են ունենալ.

Ավոկադո

Գլուտաթիոնով հարուստ այս միրգը աղիներին թթվայնությունը բարձրացնող ճարպերը կլանելու հնարավորություն չի ընձեռի: Բացի այդ, ավոկադոն սրտի առողջության համար օգտակար B վիտամինի աղբյուր է համարվում:

Հատապտուղներ

Լինի դա ելակ, հապալաս, թե ազնվամորի, հատապտուղներն, ընդհանուր առմամբ, C վիտամինի բարձր բաղադրություն ունեն, ինչը սթրեսի ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական հետեւանքները վերացնելու հատկությամբ է հայտնի:

Նուշ

Նուշը եւս իմունային համակարգի աշխատանքը խթանող B վիտամինի գանձարան է համարվում:

Սաղմոն

Սաղմոնը ո՛չ միայն սրտի առողջության համար օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով է հարուստ, այլ նաեւ իր բաղադրության մեջ բազմաթիվ ազդեցիկ հակաօքսիդանտներ ունի, որոնք բջիջների առողջությունը պահպանելու արդյունավետ միջոց են համարվում:

Նարինջ

Ինչպես նշել ենք, C վիտամինը սթրեսի ազդեցությունը սահմանափակելու օգտակար հատկություն ունի:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ