Սնունդը և առողջությունը
Սննդամթերքի 5 տեսակներ, որոնք կարող են մաշկի առողջությանը խանգարել. news.am
Փայլուն, շողշողուն, մաքուր՝ բոլորն էլ ցանկանում են իրենց մաշկն այսպիսի ածականներով բնութագրել: Սակայն ի՞նչ անել, եթե ամենամեծ օրգանի համար բնութագրիչներ փնտրելիս հոգնած, կոշտ, բորբոքված կամ չոր բառերն են մտքին գալիս:
Բազմաթիվ սնուցիչներ՝ A, C եւ D վիտամինները, օմեգա-3 ճարպաթթուն եւ ցինկը մաշկի բորբոքումն ու ակնեի բռնկումները կանխարգելելու եւ օրգանին լավագույն տեսք հաղորդելու ներուժ են պարունակում: Այդուհանդերձ, գոյություն ունեն նաեւ սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք իրենց բաղադրիչների հաշվին հակառակ ազդեցությունը ապահովելու միտում ունեն: Դրանցից շատերը, մասնավորապես, ակնեի՝ մազերի ֆոլիկուլների հիմքում գտնվող գեղձերի խցանմանը հանգեցնող մաշկային հիվանդության առաջացում կարող են հրահրել, մյուսներն էլ՝ կոլագենի ձեւավորման՝ մաշկն առողջ եւ ճկուն պահող գործընթացի վրա բացասաբար անդրադառնալ:
Այնպես որ, եթե մաշկի հետ կապված խնդիրներ ունեք, ուշադրություն դարձրեք նաեւ սննդակարգի վրա: Միգուցե տհաճ երեւույթների պատճառը սննդամթերքի հետեւյալ տեսակնե՞րն են.
- Շաքար
Հետազոտությամբ պարզվել է, որ գլյուկոզայի կամ ֆրուկտոզայի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդակարգը մաշկի, այսպես կոչված, «կոլագենային խաչակեռման» կարող է հանգեցնել: Կոլագենը մաշկին ուժ եւ ճկունություն հաղորդելու ներուժ ունի: Սակայն երբ մեծ քանակությամբ շաքար եք ընդունում, այն կարող է օրգանիզմում առկա սպիտակուցների, ներառյալ՝ կոլագենի հավասարակշռության խախտման հանգեցնել, ինչն էլ մաշկի համար փափկության եւ ճկունության կորուստ է նշանակում: Մաշկը սկսում է կոշտանալ եւ ճաքեր ձեռք բերել: - Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող տեսակներ
Խոսքը սպիտակ հացին, սպիտակ մակարոնեղենին եւ կարտոֆիլին, ինչպես նաեւ քաղցրահամ ըմպելիքներին ու նախուտեստներին է վերաբերում: Հետազոտությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդատեսակները կարող են ակնեի առաջացում հրահրել: Այստեղ չմոռանանք նշել, որ շատերին սխալմամբ թվում է, թե հիվանդությունը միայն դեռահասներին է սպառնում: Մեծ քանակությամբ նմանատիպ սնունդ ընդունելիս օրգանիզմը սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել: Իսկ ահա արյան մեջ ինսուլինի բաղադրության կտրուկ աճը ակնեի առաջացմանը հանգեցնող ռեակցեաների մի ողջ շղթա հրահրելու հատկություն ունի: Դրան գումարած՝ ինքնին ինսուլինի բարձր բաղադրությունը կարող է մաշկի եւ ամբողջ օրգանիզմի ջրազրկման հանգեցնել: - Աղ
Աղի եւ նատրիումի այլ միացությունների չարաշահման դեպքում կարող են պարզապես մաշկի ամբողջ կենսունակությունը կլանել: Ազդեցության մեխանիզմները մի քանիսն են: Նախ՝ նատրիումը ջրազրկում հրահրելու հատկություն ունի, ինչը մաշկի խոնավության պակաս է ենթադրում: Որոշ դեպքերում էլ, ի պատասխան աղի չարաշահման, օրգանիզմը սկսում է ջրի կուտակում նախաձեռնել, ինչն աչքերի տակ ի հայտ եկող պարկերի եւ այլ տհաճ նշանների տեսքով կարող է արտահայտվել: - Կաթնամթերք
Տիպիկ արեւմտյան սննդակարգը կաթնամթերքի բազմաթիվ տեսակներ է ներառում, որոնց բաղաղրության մեջ աճի հորմոններ եւ ստերոիդներ կարելի է գտնել: Դրանք, դժբախտաբար, ակնեի առաջացում հրահրելու ներուժ ունեն: Նույնը կազեինի եւ շիճուկի բաղադրությամբ սպիտակուցային կոկտեյլներին է վերաբերում: Այնպես որ, եթե նորմալ սնվելու փոխարեն նմանատիպ ըմպելիքներ եք օգտագործում, մաշկի առողջության տեսանկյունից լավ բանի մի սպասեք: Իսկ կաթնամթերքից օգտվողներին, ակնեի առաջացման պարագայում, խորհուրդ է տրվում սննդատեսակի օրգանական տարբերակը փորձել: - Հագեցած ճարպեր
Կարմիր միսը, պանիրը, կարագը եւ հիդրոգենացված յուղերը հագեցած ճարպերի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում, ինչն էլ ինսուլինի աճի գործոնի բարձր խտություն է ենթադրում: Դժբախտաբար, հիշյալ գործոնի ազդեցությամբ սեռական հորմոնների արտադրության, եւ արդյունքում՝ ակնեի առաջացման ռիսկի աճ է հրահրվում: Բուսական հիմքով, ճարպերի ցածր բաղադրությամբ եւ բջջանյութով հարուստ սննդակարգը, մյուս կողմից, կարող է արյան մեջ ինսուլինի աճի գործոնի խտության մակարդակի նվազեցման հանգեցնել:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն