Սնունդը և առողջությունը
Հազրեվարդ. բուրավետ համեմունքի բացառիկ բուժիչ հատկությունները. 168.am
Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող մշտադալար, մինչև 1 մ բարձրությամբ թփանման բույս է։ Տերևները նստադիր, հակադիր են, տերևաթիթեղը երկարավուն-գծային է, ամբողջաեզր, կաշվեպատ, վերևի կողմում` վառ կանաչ, իսկ ցածրից պատված է սպիտակավուն խավով։
Ծաղկաբույլը մինչև 10 ծաղիկ պարունակող գագաթային ողկույզ է, ծաղկման շրջանը երկարատև է։ Պտուղն ընկուզիկ է։ Ըստ ավանդազրույցի` Մարիամ Աստվածածինը դնում է բարուրած որդուն սպիտակ ծաղկած խիտ թփի ստվերում և գնում դեպի գետը, մինչև նրա վերադառնալը ծաղիկների գույնը փոխվում է կապույտի։ Նման գույն ունեն նաև վուշի և տերեփուկի ծաղիկները։ Ոչ մի բույս այդչափ հայտնի և կիրառելի չի եղել անտիկ դարաշրջանում և միջնադարում, որքան հազրեվարդը։ Ըստ առասպելների` Օլիմպոսի աստվածները մազերը զարդարել են հազրեվարդի ճյուղերով։ Լատիներեն Rosmarinus=ծովի ալիքի փրփուր, անգլերեն` Rosemary=Մարիամի ծաղիկ։ Քրիստոնեական մշակույթում հազրեվարդը հավերժության, ճշմարտության, իմաստության, հավատարիմ սիրո խորհրդանիշ է։
Բոլոր ժամանակներում համարվել է, որ հազրեվարդն աստվածներին արժանի բույս է։ Պյութագորասի աշակերտները կրել են հազրեվարդից հյուսված պսակներ։ Մեծ իմաստասերը ոչ մի գրավոր աշխատություն չի թողել, իսկ հազրեվարդն ամրապնդում է հիշողությունը։ Բույսի նման հատկության մասին հազարամյակներ անց գրել է Շեքսպիրը. «Այս փարթամ բույսը դիմավորում է հյուրերին քաղաքի դարպասների մոտ։ Մոտակայքում երևաց Օֆելյան և դիմեց եղբորը. «Սա ռոզմարին է` այն հիշողության համար է, վերցրու և հիշիր»։ Հազրեվարդը մաքրում է արյունը, ըստ Դիոսկորիդիսի` ունի մարմինը ջերմացնող հատկություն, օգտակար է սեռական խանգարումների դեպքում` ուժեղացնում է փոխադարձ սիրո զգացումը։
Բժիշկները կարծում են, որ հազրեվարդը վերականգնում է նույնիսկ ծանր վիրահատության ենթարկված հիվանդի ուժերը։ Նյարդային խանգարում, ուժասպառություն. 300 գ թարմ (200 գ չոր) տերևը 10 ժամ թրմել 3 լ եռացրած ջրի մեջ, տաք տեղում։ Առավոտյան թուրմը քամել, լցնել լոգանքի (38-40 C) ջրի մեջ։
Հազրեվարդն ունի արտահայտված հակաբորբոքային և հականեխիչ հատկություն. հնում այն դրել են գրքերի և շորեղենի պահարանների մեջ, ծխել են (ուրցի հետ) եկեղեցիներում և այլ մարդաշատ վայրերում։
Համարվել է, որ բույսը վանում է չարքերը, բարձրացնում է տրամադրությունը, երջանկություն և հավերժ երիտասարդություն է պարգևում։ Անգլիացիները կախել են ճյուղերը դռան վերևը, իսկ Ուէլսում այսօր էլ համոզված են, որ հազրեվարդի բնափայտից պատրաստված գդալը բարձրացնում է ուտեստների օգտակարությունը։ Հազրեվարդը շատ հարգի է ժամանակակից Ֆրանսիայում, Իտալիայում և Անգլիայում, մշակվում է Ղրիմում և Վրաստանում` որպես համեմունք և արժեքավոր եթերային յուղ ստանալու նպատակով։
Մեր հարևանները լայնորեն օգտագործում են այն որպես համեմունք` հատկապես սացիվիի մեջ։ Հեռվից հազրեվարդը նման է փշատերև բույսի, և, իրոք, տրորելիս` արձակած բուրմունքը հիշեցնում է սոճին, գիհին, եղևնին, և այլն։ Բույսի էներգետիկան հանում է հոգնածությունը, վախի և տագնապի զգացումը (հատկապես երեխաների մոտ), հանգստացնում է անհավասարակշռված, հիստերիկ մարդկանց։
Հազրեվարդի չոր տերևներից պատրաստում են թեյ. 1 ճ/գ հումքը լցրել 300 մլ ջրի մեջ, եփել մինչև եռալը, թրմել։ Խմել 50-ական մլ` օրը 5-6 անգամ, վերջինը` քնելուց 2-3 ժամ առաջ։
Թեյը կարգավորում է արյան շրջանառությունը, նպաստում ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։ Խորհուրդ է տրվում խմել այտուցվածության, փքվածության, մարսողության խանգարման, գազերի կուտակման դեպքում։ Գլխացավ. 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել, դրել թրջոց։ Հերպես. հազրեվարդի այդ բացառիկ հատկությունը կայանում է նրանում, որ եթերային յուղը և վերգետնյա մասից ստացված պատրաստուկներն ի զորու են ճնշել հերպեսի վարակը։
Հազրեվարդը և գինին լավացնում են տեսողությունը և ամրացնում փոխադարձ սերը.
- Տեսողությունը պայծառացնող. հավաքել տերևը և ծաղիկը, մանրացնել։ 50 գ հումքը 48 ժամ թրմել չոր սպիտակ գինու մեջ, մութ տեղում, քամելու անհրաժեշտություն չկա։ Խմել 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
- Սիրո բալասան. 20 գ չոր հումքը 5 օր թրմել 700 մլ կարմիր գինու մեջ։ Խմել 25-ական մլ` օրը 2 անգամ, ուտելու ժամանակ։
Ոգեթուրմ
- 50 գ չոր հումքը 10 օր թրմել 500 մլ օղու մեջ, մութ տեղում, պարբերաբար թափահարել տարան, քամել, զտել քառատակ ծալած թանզիֆով։
Հիպոտոնիա. 150 մլ եռացրած ջրում լուծել 45 կաթիլ ոգեթուրմ։ Խմել 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 1 թ/գ մեղրի հետ։ Շարունակել 15 օր, կրկնել 10 օրից։
Ռևմատիզմ, հոդատապ. Ներմերսել ոգեթուրմը ցավոտ մասերին։
Կոպերի այտուցվածություն. 1 թ/գ հազրեվարդի չոր տերևը 1 ժամ թրմել 100 մլ եռացրած ջրի մեջ, դնել թրջոց։
Նոր առաջացող կնճիռներ. խառնել հավասար քանակի երիցուկի և վաղենակի ծաղիկներ, դաղձի և հազրեվարդի տերևներ։ 60 գ հումքը 15 օր թրմել 700 մլ չոր սպիտակ գինու մեջ, քամել։ Մաքրել դեմքը ոգեթուրմով և մշակել ճարպոտ մաշկի խնամքի համար նախատեսված քսուքով։
Թեփի դեմ. 2 ճ/գ խոտը լցնել եռացրած ջրի մեջ, 2-3 րոպե եփել, 10-15 րոպե թրմել, քամել։ Մաքուր լվացած մազերը ցայել եփուկով։
Մազաթափություն. Սոֆորա ճապոնականի պատիճը մանրացնել, խառնել հազրեվարդի չոր խոտի հետ (1։1), 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել և զտել։ Ներմերսել գլխամաշկին և քսել մազերին։
Հազրեվարդի եթերային յուղը կիրառվում է մոտ 40 հիվանդությունների բուժման համար, սակայն, կախված կլիմայական պայմաններից` բաղադրությունը և ազդեցության չափը կարող են փոփոխվել։ Խորհրդակցել բժշկի հետ։
Հեպատիտ, խոլեցիստիտ. 2-ական կաթիլ վարդի, հազրեվարդի, եղեսպակի յուղերը լուծել 20 մլ բուսայուղի մեջ, կատարել մերսում լյարդի շրջանում` ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Գիրություն. 36-38°C ջերմաստիճանի լոգանքի ջրի մեջ լուծել 1 ճ/գ ծովի աղ, 4-ական կաթիլ` նարնջի և կիտրոնի, 2 կաթիլ հազրեվարդի եթերային յուղեր։ Կատարել 15 լոգանք` 10-15 րոպե տևողությամբ, օրը մեջ։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն