Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Վերամշակված սնունդը մեզ գիրացնում է. առաջարկվում է երկու նոր միջոց. 1in.am

Վերամշակված սնունդը մեզ գիրացնում է. առաջարկվում է երկու նոր միջոց. 1in.am

Գաղտնիք չէ, որ մեր ժամանակներում ավելի շատ մարդիկ են ավելորդ քաշ ձեռք բերում կամ գիրանում: Սակայն դարձյալ  հարց է առաջանում, թե ինչու են տեմպերը աճում, երբ առողջ սննդի ու վարժությունների մասին առողջապահական գիտելիքներն այդքան շատ են: Եթե շատ ուտելը տեխնիկապես կախվածություն չի համարվում, այն, անշուշտ, առաջացնում  է խանգարումներ տարբեր ձևերով: Օրինակ, ուղեղի և վարքագծի հետազոտությունը հուշում է որոշ լավագույն միջոցներ գիրության ճգնաժամի վերաբերյալ:

 

Դա չի կարող այլևս զարմանալի լինել, քանի որ, ի վերջո,  ուղեղը և ոչ թե ստամոքսն է վերահսկում է մեր հարաբերությունները սննդի հետ:

 

Այժմ, նոր ուսումնասիրությունը պաշտոնական գնահատական է տալիս սննդի այն տեսակներին, որոնց նկատմամբ մարդիկ  առավել «կախվածություն» ունեն: Նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է  PLoS ONE ամսագրում, հեղինակները պնդում են, որ թմրանյութերի նման, երբ սննդի վերամշակման աստիճանը  շատ բարձր է, այն դառնում է ավելի «հզոր»,  հետևաբար, կախվածություն առաջացնող:

 

Օրինակ, կոկայի տերև  ծամելը շատ ուժեղ ազդեցություն չի թողնում, բայց  այն խտացնելով կոկայինի մեջ և դարձնելով հոտ քաշելուն հարմար, համոզված եղեք, որ  արդեն ազդեցություն ունի: Այդպես էլ սնունդն է, որի տարրերը զտված են և տարբեր խելացի ձևերով համակցված: Սննդի լաբորատորիաները շատ ժամանակ են ծախսում այդ հաշվարկների վրա, մինչև դրանք դրսևորում են  «բարձր արդյունավետություն»:

 

«Նյութերն իրենց բնական վիճակում հազվադեպ են կախվածություն առաջացնում», – նշում են նոր ուսումնասիրության հեղինակները, «բայց փոփոխությունը կամ մշակումն այնպես է կատարվում, որ մեծանում է նրանց  չարաշահման ներուժը: Օրինակ, խաղողի վերամշակումից գինի են ստանում, կակաչներից էլ՝ օփիում:  Նմանատիպ գործընթացներ կարող են տեղի ունենալ նաև մեր սննդում»: Ուսումնասիրելով մշակված սննդամթերքի ազդեցությունը  մարդկանց վրա,  թիմը մասնակիցներին առաջարկել է  չափել սննդամթերքից իրենց կախվածության աստիճանը, լրացնելով Սննդից կախվածության Յեյլի  սանդղակը:

 

Ըստ սանդղակի գնահատում են մարդկանց արտահայտությունները, օրինակ՝ «Ժամանակի ընթացքում ես պարզեցի, որ ավելի շատ ուզում եմ ուտել որոշակի սննդամթերք, որից ստանամ բացասական հույզերը կրճատելու կամ հաճույքը ավելացնելու զգացում», կամ՝ «Շատ ուտելուց հետո ես երկար ժամանակ հոգնած եմ լինում կամ ծուլություն եմ զգում»: Նրանք  մարդկանց առաջարկում են նաև կատարել մի քանի տարբերակների ընտրություն, ընտրել երկու սննդից այն մեկը, որի նկատմամբ դժվարանում են հսկողություն սահմանել. օրինակ թխվածքն՝ ընդդեմ սաղմոնի: Ստացված արդյունքներից  թիմը կազմել է սննդամթերքի այն տեսակների ցանկը, որոնցից կախվածությունն ավելի քիչ է:

 

Հետաքրքիր է, որ ցանկի վերին հատվածում են բարձր յուղայնություն ու զտված ածխաջրեր պարունակող սննդամթերքի տեսակները: Դրանք են պիցցան, շոկոլադը, չիպսը, բլիթները և պաղպաղակը: Ցուցակի միջին հատվածում մթերքի այն տեսակներն են, որոնք կամ բարձր յուղայնություն կամ ածխաջրեր են պարունակում: Շագանակագույն բրինձը, խնձորը, լոբին, գազարը և վարունգը հայտնվել են ներքևում:

 

Դասակարգումը ցույց է տալիս, որ  իրոք,  ճարպի ու ածխաջրերի համադրությունն է սննդից կախվածություն առաջացնում: Եվ սա, հավանաբար, այն պատճառով, որ մեր ուղեղը չի ընդունում սնունդ, որտեղ երկուսն էլ՝ յուղն ու շաքարը, բարձր են: Բնական սննդում սովորաբար բարձր է  մեկը կամ՝ մյուսը:

 

Այնպես որ,  այդ երկու բաղադրիչները  ինչ-որ զարմանալի անբնական ու կախարդական համադրությամբ միասին օգտագործելով, ստիպում ենք ուղեղին անհանգստություն ցուցաբերել:  «Այն, ամենայն հավանականությամբ, նման է թմրանյութերի չարաշահման», – ասում են հեղինակները, «իրենց անբնական բարձր մակարդակի պատճառով այդ շատ  վերամշակված սնունդը,  շատ հավանական է՝ կախվածություն է առաջացնում»:

 

Բայց ավելի վատ է, երբ վերամշակված սնունդը հավելանյութեր է պարունակում, որոնք կարող են քաշն ավելացնել մեկ այլ՝ աղիքային միկրոբների տեսանկյունից:  Nature- ում հրապարակվել է մի նոր ուսումնասիրություն, որը բացահայտել է էմուլգատորներ՝ «ախտահանող» միացություններ, որոնք օգտագործվում են, որպեսզի սնունդը, օրինակ մայոնեզը, թույլ չտան բաժանվել առանձին մասերի՝ յուղի ու ջրի: Նույնիսկ ցածր չափաբաժնով մայոնեզը լաբորատոր մկների մոտ առաջացնում են աղիքային բակտերիաների զանգվածային խափանում:

 

Ուսումնասիրության մեջ օգտագործված այս երկու հասարակ էմուլգատորները՝պոլիսորբատ 80 և կարբոքսիմեթիլսելուլսոսը նույնպես գիրության, մետաբոլիկ համախտանիշի և աղիքի բորբոքային հիվանդության պատճառ են դառնում: Քանի որ  շատ հետազոտություններ են ցույց տվել, որ մեր աղիքային մանրէները կարևոր են մեր առողջության ու մարմնի քաշի համար, նոր ուսումնասիրությունը մի հետաքրքիր լրացում է արել հանելուկին, նշելով, որ որոշ սննդային հավելումներ կարող են նաև որոշակի դեր խաղալ առողջության հարցում:

 

Տարիներ շարունակ փորձագետները մեզ խորհուրդ են տալիս հրաժարվել բարձր վերամշակված սննդից՝ հօգուտ բնական ու բուսական սննդի: Հասարակությունը, թվում է, թե լսում է, գուցե ոչ շատ, քանի որ  «կեղծ մթերքների» վաճառքը  սկսում է ընկնել: Այնպես որ, եթե  կարող եք, ընտրեք կերակուրներ, որոնք հնարավորինս քիչ են վերամշակված, ունեն մի քանի հավելում կամ ընդհանրապես չունեն:

 

Եվ եթե մտադիր չեք ձեզ զսպել, փորձեք վերցնել ուտելիքի տեսակներ, որոնք կամ ճարպ, կամ ածխաջրեր են պարունակում: Իսկ եթե ընտրում եք սնունդ, որն ընդգրկում է մեծ քանակությամբ ախորժալի բաղադրիչներ, ձեր ուղեղն այն կարող է  ընդունել որպես թմրամիջոց և շարունակ ավելին ցանկանալ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. doublex.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ