Սնունդը և առողջությունը
Քաղցկեղն սպանող 10 լավագույն բուսական միջոց, որ հազարավոր կյանքեր են փրկել. tert.am

Ինչպես գրում է makeyourlifehealthier.com-ը` ուշադրություն դարձնելով տարբեր հետազոտությունների` կարելի է հասկանալ, որ կան հարյուրավոր հայտնի և արդյունավետ դեղամիջոցներ այս հիվանդության դեմ: Պարբերականն այս հոդվածում ներկայացրել է դրանցից մի քանիսը, որոնք շատ ավելի մատչելի և պարզ են, քան դեղերը:
Սննդի սոդա
Խառնելով 1 թեյի գդալ սննդի սոդան կիտրոնի հյութի հետ 250 մլ ջրում և օրական մի քանի անգամ այն ըմպելով՝ կարելի է նվազեցնել օրգանիզմի թթվայնությունը: Շատ կարևոր է, որ օրգանիզմի թթվայնությունը ցածր լինի, քանի որ քաղցկեղի բջիջների զարգացման համար թթվային միջավայր է անհրաժեշտ:
Sanguinarin Canadensis
Կանադական այս խոտաբույսը պարունակում է անհրաժեշտ ալկալոիդ, որը սպանում է քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջ բջիջները: Այն օգտագործվում է հիմնականում մաշկի քաղցկեղի ժամանակ:
Inonotus obliquus («Չագա» սունկ)
«Չագա» սունկն անցյալ տարիներին բազմաթիվ հետազոտությունների առարկա է եղել դրա բուժական հատկությունների համար: Պարզվել է, որ այն կարողանում է հարմարվել իմունային համակարգին և հակաքաղցկեղային հատկություններ ունի:
Վիտամին D
Արյան մեջ վիտամին D-ի մակարդակը կարգավորելը կնպաստի քաղցկեղի կանխմանը, նաև օգտակար է քաղցկեղի դեմ պայքարի ժամանակ: 2006-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար առավել դժվար է հաղթահարել քաղցկեղը, հատկապես՝ մեծ տարիքում:
Essiac թեյի խոտը
Բնիկ հնդիկներն այս բաղադրատոմսն օգտագործում են իրենց բժշկության մեջ, որը հայտնաբերել է կանադացի բուժքույր: Այն մի քանի տարբեր հակաքաղցկեղային բույսերի խառնուրդ է, որոնց միջոցով օրգանիզմից դուրս են բերվում տոքսինները: Essiac թեյը պետք է ըմպել օրական մի քանի անգամ:
Կտավատի ձեթ և թարմ չվերամշակված պանիր
Գերմանացի կենսաքիմիկոս և բժշկուհի Ջոաննա Բուդվիգը քաղցկեղի բուժման մեթոդ է մշակել, որը 90 տոկոսանոց արդյունք է ապահովում: Այս մեթոդը նա կիրառում է 50 տարի: Չվերամշակված պանիրը և կտավատի ձեթը միասին օրգանիզմն ապահովում են լիպոպրոտեիններով և կենսական ճարպաթթուներով, որոնք վերացնում են ուռուցքը և վերականգնում օրգանիզմի հավասարակշռությունը:
Կանեփ և կանեփի ձեթ
Կանեփի ձեթը հարուստ է նյութերով, որոնք ունակ են սպանել քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջները: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են կանեփի ձեթի արդյունավետությունը քաղցկեղի տարբեր տեսակների բուժման գործընթացում:
Յոդ
Մարդկության 85 տոկոսն օրգանիզմում յոդի ցածր մակարդակ ունի, ինչը բերում է էսթրոգեն հորմոնի արտադրման ավելի մեծ քանակի: Կարևոր է կարգավորել յոդի մակարդակն արյան մեջ, որպեսզի էսթրոգենն ավելի քիչ արտադրվի և հնարավորինս քիչ փոփոխի բջիջները, ինչը կարող է հանգեցնել ուռուցքի կամ կիստայի առաջացման:
Ծիրանի կորիզ
Վիտամին B17-ը պարունակվում է ծիրանի չորացած կորիզում: Այն շատ արդյունավետ է քաղցկեղի բջիջների տարածման դեմ պայքարում: Պակիստանում ապրող ցեղախմբում քաղցկեղով հիվանդանալու երբևէ դեպք չի գրանցվել, քանի որ ծիրանն ու ծիրանի կորիզը նրանց սննդակարգի կարևորագույն մասն են կազմում:
Բրոկոլիի ցողուններ
Հայտնի է, որ բրոկոլին հզոր հակաքաղցկեղային հատկություն ունի: Բրոկոլիի ցողունները հարյուր անգամ ավելի հարուստ են պրոտեինով, քան որևէ այլ նմանօրինակ բանջարեղեն: Բրոկոլիի պարունակության մեջ առկա սուլֆորաֆանի շնորհիվ քաղցկեղի բջիջների զարգացումը զգալիորեն նվազում է: Այն կարող է նաև սպանել այդ բջիջները:
Կարդացեք նաև

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...


Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...


Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...


Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...


Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...


Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...


Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...


Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...


Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...


Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...


Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...


Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն