Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի, առավել եւս, որ բատատի արմատապտուղն ավելի հաճախ նման է երկարավուն բողկի կամ գազարի:

 

Բատատի տերեւներն ու ծաղիկները նման են պատատուկին, ցողունը տարածվում է գետնի վրայով՝ մինչեւ 5մ, մշակովի տեսակների առավելագույն բարձրությունը 20-30սմ է:

 

Արմատապտուղը զարգանում է կողային արմատներից, որոնք բուսաճական շրջանի վերջում կազմում են մսոտ, սպիտակ, դեղին կամ կարմրավուն պտղամիս ունեցող պալարների փնջեր՝ 5-10 հատ, արմատապտղի կեղեւը կարող է ունենալ մուգ նարնջագույն, դեղին, կարմիր, կամ մանուշակագույն երանգներ: Բատատի մշակովի տեսակները բազմաթիվ են:


Հնէաբանները կարծում են, որ բատատը հայտնի է եղել 8-10 հազար տարի առաջ, հայրենիքը Մեքսիկան է, մշակվում է Խաղաղ օվկիանոսի ափամերձ բոլոր երկրներում: Նկատվել է, որ մուտացիաների միջոցով բատատի գենոմում տեղի են ունեցել որոշակի

 

Բատատ Բատատ

 

էվոլյուցիոն փոփոխություններ: Այդ հանգամանքը հետաքրքրել է Վաշինգտոն նահանգի Սիեթլի համալսարանի ժառանգաբանների խմբին (Tina Kyndt at al), ովքեր գտել են, որ բատատի մշակովի տեսակներում կա Agrobacterium T-DNAs միկրոօրգանիզմի ներմուծված գեն: Նրանք ավարտել են հետազոտությունը 2014թ. աշնանը, իսկ հրապարակման վերնագրում գրել են. «The genome of cultivated sweet potato contains Agrobacterium T-DNAs with expressed genes. An example of a naturally transgenic food crop»: Հետազոտվել են բատատի 291 մշակովի ու 9 վայրի ենթատեսակներ, մասնակցել են նաեւ Պերուի, Բելգիայի, Չինաստանի գիտնականները, ամփոփիչ արդյունքները հրապարակվել են ԱՄՆ ԳԱ տեղեկագրում (Մարտ, 2015):

 

Պարզվել է, որ վայրի տեսակներում կա ագրոբակտերիայի գեների թվով մեկ հատված, իսկ մշակովիներում դրանք երկուսն են կամ ավելի: Տուր Խեյերդալը իր «Ճանապարհորդություն Կոն Տիկիյի վրա» գրքում գրել է, որ բատատն աղի ջրում կորցնում է իր սերնդատվության հատկությունը, մյուս կողմից կան տվյալներ, որ Հավայան կղզիներից մինչեւ Նոր Զելանդիա տարածված Օվկիանիայում բատատը մշակվել է հազարամյակներ առաջ: Բույսը հարմարվել ու հարմարվում է նոր պայմաններին բնական գենային «ճարտարագիտության» շնորհիվ: Ներկայում մշակվում է ո՛չ միայն արեւադարձային ու մերձարեւադարձային, այլ նաեւ բարեխառը կլիմայական գոտիներում, կարեւորը, որ լինեն արեւոտ օրեր (օրինակ, ինչպես ՀՀ Մարտունու շրջանում) ու բավարար խոնավություն:

 

ԲատատԲատատը մշակվում է Հնդկաստանում, Ճապոնիայում (որտեղ նախընտրում են ուտել բույսի տերեւները), Հյուսիսային ու Կենտրոնական Աֆրիկայում, Իսրայելում, Վրաստանում, վերջին տարիներին ՌԴ հարավում, Ուկրաինայում ու, իհարկե, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում: Կարեւոր է իմանալ, որ մարդկության 2/3–ի սննդակարգում բատատն առաջնային տեղ է զբաղեցնում: Բատատի որոշ տեսակներ իրենց համով նման են կարտոֆիլին, քաղցր տեսակները՝ սեխին, շագանակին կամ, նույնիսկ, բանանին: Այն ուտում են, հում, եփած, տապակած վիճակում, փոշի են դարձնում ու խառնում ալյուրին, սերմից պատրաստում են ըմպելիք: Բատատը սպառվում է մեծ քանակներով: Չինաստանում 2009թ. հավաքվել է 105մլն տոննա բերք:


Քիմիական բաղադրությունն ու օգտակար ազդեցության ոլորտը

 

Բույսը թերի է ուսումնասիրված: Արմատապտուղը պարունակում է մոտավորապես 75% ջուր, 08-1.5% մոխիր, 2% սպիտակուց, 0% ճարպ, 15-20% օսլա, 6% հեշտ յուրացվող շաքարներ, 1-2% բջջանք: 100գ պտղամսի էներգետիկ արժեքը 61 կկալ է: Նույն զանգվածում պարունակվում է չափահաս մարդուն անհրաժեշտ C վիտամինի 1 օրվա չափաքանակի 37-60%-ը, B6, կարոտինային նյութեր՝ 438%, լորձանյութ, կալիում, մագնեզիում, կալցիում, մանգանեղ, երկաթ:


Մի շարք հրապարակումներում նշվում է, որ բատատը պարունակում է նաեւ պրոգեստերոն կամ դրա գոյացմանը նպաստող այլ հորմոններ: Պրոգեստերոնը հայտնաբերվել է 1933թ., իսկ 1971թ. մշակվել է դրա սինթեզի ամբողջական ցիկլը: Հիմնականում արտադրվում է ձվարանի դեղին մարմնում` սեռական հասունացման շրջանից մինչեւ դաշտանադադարն ու մակերիկամներում, անհամեմատ նվազ քանակով նյարդերում եւ ճարպի հյուսվածքներում ու շատ քիչ` ուղեղում:

 

ԲատատՀղիության նախնական շրջանում դեղին մարմնում հորմոնի արտադրությունը հասնում է առավելագույնի, 8-րդ շաբաթից սկսած, այդ ֆունկցիան կատարում է ընկերքը, որի արտադրած հորմոնի (250մգ/1օր) գերակշիռ մասն անցնում է մոր արյան մեջ: Կաթնամթերքը խթանում է հորմոնի գոյացումը:

 

Պրոգեստերոնը գոյանում է նաեւ բույսերում , ազատ վիճակում հայտնաբերվել է ընկույզում (Pauli GF et al, J. Nat. Prod., January 2010): Խստորուկը (ямс) պարունակում է դիոսգենին, որից կարող է սինթեզվել պրոգեստերոն, իսկ դիոսկորեազգիների որոշ այլ բույսերում այդ հորմոնները գոյատեւում են միաժամանակ (Moyda T., Food science and Technology.2005): Պրոգեստերոնի դերն անչափ մեծ է մարդու վերարտադրողական ֆունկցիայի իրագործման համար: Թվարկենք հորմոնի դերը կարեւորող որոշ այլ հանգամանքներ. պարունակվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց օրգանիզմում, դրա ընկալիչները (ռեցեպտոր) հավասարապես բաշխված են օրգանիզմում, ի զորու է նվազեցնել այտուցները, հատկապես` ուղեղում, ունի հակաբորբոքային ազդեցություն:

 

ԲատատԽթանում է մակրոֆագների ակտիվությունը, նպաստում վնասված ներքին հյուսվածքների վերականգմանը, չեզոքացնում է թթվածնի ազատ ռադիկալները նվազեցնում դրանց քանակը: Նվազեցնում է կախվածությունը նիկոտինից (շատ կարեւոր է կանանց համար), ալկոհոլից, մարիխուանայից: Զսպում է աուտոիմունային պատասխանի չափը, օրինակ, ռեւմատոիդ արթրիտի դեպքում: Կարգավորում է էսթրոգենի փոխանակումը, որի շնորհիվ կանխարգելում է էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման վտանգը: Ունի հակակարկամային ազդեցություն, թուլացնում է հարթ մկանները, լայնանում են բրոնխերը, հեռացվում է խորխը, լորձաթաղանթները պատված են պրոգեստերոնի ընկալիչների խիտ ցանցով: Նվազեցնում է լեղապարկի ակտիվությունը, մասնակցում է ինսուլինի գոյացման ու փոխանակման գործընթացին, կարգավորում է արյան մակարդելիությունը, բարձրացնում է երակների տոնուսը, նաեւ` ցինկի, երկաթի ու բջիջներին անհրաժեշտ թթվածնի մակարդակները: Ազդում է օրգանիզմի ջերմային հավասարակշռության վրա, կարգավորում է ճարպ-էներգիա փոխակերպման ընթացքը:

 

Սկսած 1997թ. ԱՄՆ-ում արտոնագրվել է պրոգեստերոն պարունակող դեղերի վաճառքը, որոնք արտադրվում են տասնյակ անվանումներով՝ բազմաթիվ երկրներում:


Ռուսական «Будьте здоровы» (спец.выпуск,21.2012) ամսագրի խմբագրակազմի հեղինակային հոդվածում գրված է. «Գիտնական-սննդաբաններն առանձնացնում են օրգանիզմի դիմադրողականությունն ամրացնող թվով 5 մթերք ՝անյուղ կարմիր միս, քաղցր կարտոֆիլ, սնկեր, թեյ ու յոգուրտ»:


Բատատ՝Հետեւություն


Բատատի օգտակար հատկությունները մեծապես կապված են պրոգեստերոնի հետ: Բատատը նպաստում է արյունաստեղծմանը, լավ է համակցվում բազմաթիվ մթերքների՝ հատկապես մսեղենի հետ, նպաստում է երկաթի ու ցինկի յուրացմանը, որի շնորհիվ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:


Մանուշակագույն պտղամսով տեսակները պարունակում են անտոցիաններ, որոնք չեն տրոհվում լույսի ու, նույնիսկ ջերմային ազդեցության պարագայում, ունեն հակաօքսիդանտ ազդեցություն, նվազեցնում են ուռուցքների, սրտանոթային ու տարիքի հետ առաջացող աչքերի հիվանդությունների ռիսկերը: Չին բժիշկները կարծում են, որ բատատը վերականգնում է կարծրացած անոթների էլաստիկությունը, խթանում է երիկամների ու լյարդի ակտիվությունը: Կիրառում են որպես նյարդերն ամրացնող ու ստամոքսի լորձաթաղանթը ապաքինող ուտեստ:


Ճապոնացի գիտնականները բատատի արմատի ոգեթուրմով բուժում են շաքարային դիաբետը: Վիենայի բժշկական համալսարանի գիտնականները հետազոտել են ոգեթուրմի ազդեցությունը 2-րդ տեսակի դիաբետով 61 հիվանդների վրա: 18 ամիս տեւողությամբ գիտափորձը տվել է դրական արդյունքներ:


ԲատատԲատատը խորհուրդ է տրվում կանանց, հատկապես՝ դաշտանադադարի շրջանում:


Բետա-կարոտինը (տե՛ս, Ջ. Սահակյան, «Դդումը՝ որպես կարոտինային նյութերի մատակարար», Med. Practic, 2015) պաշտպանում է մաշկը, կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը: Բետա-կրիպտոքսանտինն օգտակար է ռեւմատոիդ արթրիտի դեպքում:


B6 վիտամինն (տե՛ս, Ջ. Ս. «Վիտամինները արեւածաղկում», Med practic, 2015) ունի համակարգային նշանակություն: Խթանում է նուկլեինաթթուների սինթեզը, որոնց շնորհիվ գոյանում են ինֆեկցիաների դեմ պայքարող հակամարմիններ:


C վիտամինի օգտակար ազդեցության ոլորտը շատ մեծ է՝ հատկապես խթանում է մակրոֆագերի ակտիվությունը, որոնք իմունային համակարգի «առաջամարտիկներից» են:


80 տարի առաջ մեր հայրենակից Վ.Մելիք-Օհանջանյանը գրել է բատատի օգտակարության ու դրա մշակման նպատակահարմարության մասին («Բատատ կամ քաղցր կարտոֆիլ», Յերեվան: Գյուղհրատ, 1935թ.- 40 էջ):

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ