Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am

Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am

Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները:

Փորձագետները մթերքների ոչ մեծ ցուցակ են կազմել, որոնք խորհուրդ չի տրվում սննդակարգում կիրառել որոշ տեսակի դեղեր ընդունելիս:

Ցիտրուսներ

Նարինջը, մանդարինը եւ թուրինջն ազդում են շատ օրգանիզմում դեղերի փոխանակության վրա՝ ստատինների, բետա-պաշարիչների, հոգեմետ դեղամիջոցների եւ նույնիսկ որոշ ցավազրկողների: Դա պայմանավորված է թուրինջի մեջ պարունակվող ֆուրանոկումարիններով, որոնք բույսերի կողմից արտադրվող օրգանական նյութեր են:

Ցիտրուսների հյութի կազմի մեջ են մտնում բերգամոտինը եւ դրա ածանցյալները. դրանք ունակ են ճնշելու մի շարք ֆերմենտների աշխատանքը, որոնք գործում են լյարդի եւ բարակ աղու մեջ, օրինակ՝ ցիտրոքրոմ P450-ի ձեւերից մեկի: Դա հանգեցնում է նրան, որ դեղերն ավելի երկար են ակտիվ մնում, քան անհրաժեշտ է, ինչը կարող է դեղի գերչափաքանակ առաջացնել: Այս երեւույթը հայտնի է որպես  «թուրինջի հյութի էֆեկտ»:

Դրանից զատ, թուրինջի եւ մյուս ցիտրուսների հյութում պարունակվող նյութերը կարող են խափանել փոխադրող մոլեկուլների բնականոն աշխատանքը. արդյունքում՝ բջիջների մեջ չափազանց քիչ կամ չափազանց շատ դեղ է կուտակվում:

Պանիր

Պանրի տեսակների վիթխարի քանակ կա, որոնք միմյանցից տարբերվում են  պատրաստման եղանակով եւ համային որակով: Պարզվում է՝ երկար պահած կոշտ պանիրները կարող են ազդել հակադեպրեսանտների արդյունավետության վրա, որոնք դասվում են մոնոամինոօքսիդազի ինհիբիտորների շարքին:

Այդ պանիրները մեծ քանակով թիրամին են պարունակում, որն օժտված է անոթները նեղացնող ազդեցությամբ: Մոնոամինոօքսիդազի ինհիբիտորները խոչընդոտում են թիրամինի օքսիդացմանը, ինչը ճնշման բարձրացման է հանգեցնում: Հակադեպրեսանտն ընդունելուց հետո նրա ազզդեցությունը շարունակում է պահպանվել մի քանի շաբաթ: Դա նշանակում է, որ հիվանդները պետք է ձեռնպահ մնան երկար պահվող կոշտ պանիրներ օգտագործելուց նույնիսկ հակադեպրեսանտների ընդունումն ավարտելուց հետո:

Բանան

Բանանը կալիումի աղբյուր է, ինչը կարեւոր է  սրտի եւ մկանների բնականոն աշխատանքի համար: Կալիումի ե՛ւ պակասը, ե՛ւ ավելցուկը կարող են լուրջ հետեւանքների հանգեցնել:

Զարկերակային գերճնշմամբ տառապող մարդիկ հաճախ անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի ինհիբատոր են ընդունում. դեղեր,  որոնք ճնշում են անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի աշխատանքը: Դրա հետեւանքով անգիոտենզին I-ը չի փոխակերպվում անգիոտենզին II-ի, որն անոթները նեղացնող ազդեցություն ունի: Անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի ինհիբատորի ընդունմամբ առաջացած բարդությունների շարքին է դասվում կալիումի քանակի նորմայի գերազանցումն օրգանիզմում: Բանանի, լոբազգիների եւ կալիումով հարուստ այլ մթերքների կիրառումն այս ազդեցությունն ուժեղացնում է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ