Սնունդը և առողջությունը
Հայաստանը գլխավորել է ամենաանառողջ խոհանոցն ունեցող երկրների ցանկը. news.am
Ամենաանառողջ խոհանոցների վարկանիշում հայկական խոհանոցն առաջին տեղում է: Steak Lovers պարբերականի կազմած ցանկում ընդամենը 9 երկիր է ներառված, որոնց խոհանոցները, հեղինակների խոսքով, ձեւավորվել են պատմական ժառանգության եւ ժամանակակից իրականության ազդեցությամբ:
1 – Հայաստան
Վարկանիշի հեղինակների համաձայն՝ Հայաստանում դիետոլոգիայի ուժեղ զարգացած սոցիալական ինստիտուտ չկա, արդյունքում դպրոցականները ճաշարանում շոկոլադե սալիկներ, չիփս եւ հոթ դոգ են ուտում: Ավելին, երկրում ամենաշատ վաճառվող մթերքը քաղցրեղենն է: Սա ժամանակակից հայ մարդու սննդակարգը ծայրահեղ անառողջ է դարձնում:
Հարկ է նկատել, սակայն, որ ավանդական հայկական խոհանոցն իրականում միանգամայն առողջ եւ ճիշտ է. տոլման, ղափաման, սպասը եւ հարիսան օգտակար են առողջության համար, բայց խնդիրն այն է, որ ներկայում միջին վիճակագրական հայի սննդակարգում ոչ թե այս ուտեստներն են, այլ արագ սնունդն ու քաղցրավենիքը:
2 – Հունգարիա
Հունգարները, վարկանիշի համաձայն, ճարպակալման եւ աղի օգտագործման առումով ամենաբարձր ցուցանիշն ունեն եվրոպացիների շրջանում, ինչպես նաեւ կյանքի տեւողության ամենացածր ցուցանիշը: Սա հիմք է տալիս ենթադրել, որ Հունգարիայում սննդակարգի հետ կապված լուրջ խնդիրներ կան:
3 – Բելգիա
Վարկանիշի համաձայն՝ անառողջ սնունդը բելգիական մշակույթի անքակտելի մասն է, ինչի արդյունքում Բելգիայում բազմաթիվ մարդիկ ավելորդ քաշ ունեն: Միջին վիճակագրական բելգիացու սննդակարգի հիմքում են վաֆլին, ֆրին, գարեջուրը, շոկոլադը եւ արագ սնունդը:
4 – Չեխիա
Ավանդաբար չեխական սննդակարգը կազմված է յուղոտ մսից եւ սոուսներից, ճարպից, հացից եւ կարտոֆիլից, բլիթներից, նրբերշիկից, տապակած պանրից, խոզի մսից, ինչպես նաեւ մեծ քանակությամբ գարեջրից: Այդ պատճառով չեխերի 22%-ը տապառում է ճարպակալումից:
Չեխիայում գրեթե անհնար է բուսակեր լինել եւ հրաժարվել ալկոհոլից. միսն ու գարեջուրն էժան են եւ վաճառվում են հարյուրավոր տարբերակներով:
5 – Ղազախստան
Միջին վիճակագրական ղազախի սննդակարգը, ըստ վարկանիշի, կազմված է հիմնականում յուղոտ մսից եւ կաթնամթերքից: Երկրում արագ սնունդ շատ են օգտագործում, ավելին, արագ սննդի ցանցերը նաեւ դպրոցներ են հասել. այս խնդիրը տարածվում է պետական մակարդակով:
6 – Բելառուս
Բելառուսը կարտոֆիլի սպառման համաշխարհային առաջատարն է: Վարկանիշի հեղինակների պնդմամբ՝ այստեղ շատ են օգտագործում կարտոֆիլ, հաց, յուղոտ միս եւ կաթ: Այս երկրում ճարպակալումը շատ տարածված է, իսկ առողջ սննդակարգի կանոնների մասին տեղեկությունը բավական քիչ է:
7 – Արգենտինա
Արգենտինայում ճարպակալման եւ ավելորդ քաշի ամենաբարձր մակարդակն է ամբողջ Լատինական Ամերիկայում: Ազգային խոհանոցը հարուստ է ածխաջրերով եւ կենտրոնացած է սպիտակ հացի, պիցայի, մակարոնեղենի, շաքարի եւ կարմիր մսի շուրջ:
8 – Թուրքմենստան
Թուրքմենստանի բնակիչների սննդակարգը կազմված է մսից, սպիտակ հացից, բրնձից՝ բանջարեղենի եւ մրգերի նվազագույն քանակությամբ: Եվ չնայած երկրի կլիման թույլ է տալիս տոննաներով ձմերուկ, նուռ, խաղող, ընկուզեղեն, լոլիկ եւ այլ բանջարեղեն աճեցնել եւ արտահանել, ըստ կայքի, թուրքմենների մեծ մասը դրանք չի ուտում:
9 – ԱՄՆ
Ամերիկացիները հայտնի են արագ սննդի հանդեպ սիրով, բայց ԱՄՆ-ն այս վարկանիշում միայն 9-րդ տեղում է: Հարկ է նկատել, սակայն, որ ԱՄՆ-ը ճարպակալման տարածվածությամբ աշխարհում առաջատար երկրներից է, եւ բնակչության միայն փոքր հատվածն է հետեւում առողջ սննդակարգի: Արագ սննդի ցանցերն են թելադրում դպրոցական սննդակարգը, իսկ քաղցր գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունները խոշորագույն հարկատուներն են:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն