Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ջուրը կենսական կարևորություն ունեցող հեղուկ է ամբողջ աշխարհում…

Ջուրը կենսական կարևորություն ունեցող հեղուկ է ամբողջ աշխարհում…

Քաղաքակրթության զարգացմանը համընթաց՝ մարդն իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան.. 500 լիտր ջուր: Այսօր աշխարհում ավելի քան 30 երկիր ջրի սակավության խնդիր ունի, շուրջ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2,6 մլրդ-ը` ջրի օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ: Տարբեր գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ մոտավորապես  20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը՝ դառնալով ամենաարժեքավոր հումքն աշխարհում:


Ջրի կենսական կարևորության և ջրային ռեսուրսների պահպանման հարցերն այսօր հրատապ են և այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են տարվում ու խնդրի լուծման տարբերակներ են քննարկվում տարբեր համաշխարհային կազմակերպությունների կողմից:  


Ջրի սակավության վտանգը  Հայաստանի Հանրապետության համար նույնպես կարևոր հարց է:  Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար, սակայն  այդ ռեսուրսների խնայողական ծրագրերը մեր երկրի համար նույնպես չափազանց կարևոր են:


«Մաքուր Ջուր» ընկերությունը  խմելու ջրի ամենամեծ մատակարարն է Հայաստանում, որը մեր երկրում առաջինն  է արտադրել 18.9լ տարաներով շշալցված աղբյուրի ջուր:  Ընկերությունը ապասարկում է Հայաստանի Հանրապետության և Արցախի  պետական և մասնավոր հատվածի  բազմաթիվ ընկերությունների և անհատների՝ մատակարարելով  բարձրորակ, օգտակար և առողջության համար անվտանգ արտադրանք: «Մաքուր Ջուր» ընկերությունը հայաստանյան շուկայում մրցակցային առավելություն և առաջատար դիրք է ապահովում ջրի արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և բարձրորակ հումքի կիրառման շնորհիվ:

«Մաքուր Ջուր» ընկերության արտադրամասը գտնվում է Երևանից 25 կմ հեռավորության վրա՝ Կաթնաղբյուր համայնքում, էկոլոգիապես մաքուր վայրում, որտեղ չկան արդյունաբերական ձեռնարկություններ և օդը աղտոտող այլ գործոններ:  Ջրի շշալցման համար հումք է հանդիսանում Կաթնաղբյուրի սառնորակ ակունքներից բխող ջուրը, որը լավագույններից մեկն է Հայաստանում իր բարձր որակական և համային հատկանիշներով:  Ջուրն ախտահանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով և անցնում բազմաստիճան ֆիլտրացում, որի արդյունքում պահպանում է իր բնական հանքային բաղադրությունը և անուշ համը: Արտադրության բոլոր փուլերում ջուրը ենթարկվում է մանրակրկիտ փորձաքննության՝ առավելագույն որակ ապահովելու նպատակով: «Մաքուր Ջուր»-ի արտադրությունը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին և սննդի անվտանգության չափանիշներին:


Գրավելով հայաստանյան շուկայի ավելի քան 50%-ը՝ «Մաքուր Ջուր» ընկերությունը չի սահմանափակվում ձեռքբերվածով:  Ընկերությունը շարունակում է լայնացնել առաջարկվող ապրանքների տեսականին և ծրագրում է արտահանել արտադրանքը ԱՊՀ և արաբական երկրներ:
Հաճախորդի գոհունակությունն ու վստահությունը ընկերության  համար ամենաբարձր գնահատականն է: 

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ