Սնունդը և առողջությունը
Վահանաձև գեղձի գործունեությանը նպաստող սննդամթերք. 168.am
Հիպոթիրեոզի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմում հեղուկ է կուտակվում։ Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում և բնորոշվում է վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազմամբ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակը նվազում է, ինչի հետևանքով առաջնում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.
- մշտական հոգնածությունդաշտանային ցիկլի խանգարումներ,
- չափազանց զգայունություն ցրտի նկատմամբ,
- նյութափոխանակության դանդաղում, ինչը հանգեցնում է ավելորդ քաշից ազատվելու դժվարությունների,
- ճարպի կուտակում ծնոտի, որովայնի, ոտքերի հատվածում,
- մաշկի և մազերի չորություն,
- խորը և խռպոտ ձայն,
- անքնություն, մշտական քնկոտություն,
- օստեոպարոզի սրացում,
- փորկապություն։
Հիպոթիրեոզով տառապող անձինք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին։ Ճիշտ սնունդը կօգնի ակտիվացնել վահանաձև գեղձի աշխատանքը։
Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը հարուստ է բուսական ճարպերով, որոնք օգնում են երկու խնդիր լուծել՝ արագացնում են նյութափոխանակությունը, նպաստում ավելորդ քաշից ազատվելուն։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում երկու ճաշի գդալ կոկոսի յուղ օգտագործել։
Ջրիմուռներ։ Դեպքերի մեծամասնությունում հիպոթիրեոզը պայմանավորված է յոդի անբավարար քանակով։ Այդ պատճառով հանքանյութով հարուստ սնունդը կարող է օգնել այս հիվանդության դեպքում։ Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել ջրիմուռներ, որոնք հարուստ են յոդով։ Նախքան յոդը սննդակարգ ներառելը խորհրդակցեք բժշկի հետ. դրա ավելորդ քանակը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել։
Սխտոր։ Սխտորը հարուստ է մի խումբ սննդարար նյութերով, որոնք խթանում են նյութափոխանակությունը։
Կծու կարմիր պղպեղ։ Սա նյութափոխանակությունն ակտիվացնող բաղադրիչներից է։ Այն օգտակար է փորկապության դեմ պայքարում։
Իմբիր։ Այս համեմունքն օգնում է արագացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և պայքարել հեղուկի կուտակման դեմ։
Գետնանուշ և գետնանուշի յուղ։ Սրանք խորհուրդ են տրվում հիպոթիրեոզի դեպքում, քանի որ մեծ քանակով հանքանյութեր, հատկապես յոդ են պարունակում։
Սամիթ։ Այս բանջարեղենը խթանում է նյութափոխանակությունը։
Ժենշեն։ Օգնում է ակտիվացնել նյութափոխանակությունը և ավելի հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Քունջութ։ Վահանաձև գեղձը կալցիտոնին է արտադրում. հորմոն, որն օրգանիզմին թույլ է տալիս յուրացնել կալցիումը։ Դա է պատճառը, որ հիպրոթիրեոզով տառապող անձինք կարող են նաև այնպիսի խանգարումներ ունենալ, ինչպիսին է օստեոպարոզը։ Քունջութի ներառումը սննդակարգ օգնում է կանխարգելել այս խնդիրը, քանի որ մեծ քանակով կալցիում և մագնեզիում է պարունակում։
Ընկույզի տերևներով թեյ։ Այս թեյը մաքրում է արյունը, լավացնում նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում խմել շաբաթվա ընթացքում 2-3 բաժակ։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն