Սնունդը և առողջությունը
Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր
Տիբեթյան բժշկությունն ամենահինն է աշխարհում, իսկ նրա առաջարկած բաղադրատոմսերը` բազմաթիվ, տարբեր դեպքերի համար:
Այս միջոցն օգտագործվում է արյունատար անոթները ճարպային նստվածքներից ազատելու, կաթվածն ու սրտի հիվանդությունները կանխելու համար:
Ըմպելիք արյունատար անոթների ու սրտի համար
Բաղադրությունը.
- 1 կգ կիտրոն,
- 300 սխտոր:
Կիտրոնը լվանալ ու կեղևով մանրացնել, սխտորը` նույնպես: Խառնուրդի վրա լցնել 1,5 լ եռացրած ջուր ու փակ բերանով ամանի մեջ 15-20 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Ստացվածը պահել ապակյա տարայի մեջ, զով տեղ:
Կիրառումը: Օգտագործել 25 օր 50-ական մլ, ապա 10 օր ընդմիջումից հետո նույնը կրկնել: Կանխարգելման նպատակով այդ թուրմը պետք է կիրառել տարեկան 2 անգամ, կես տարին մեկ:
Ուժերը վերականգնող թեյ
Այս միջոցն օգնում է հանգստանալ ու թուլանալ, վերացնում է հոգնածությունն ու սթրեսը, համարվում է, որ այն օրգանիզմի աշխատունակությունն ու կյանքի տևողությունն է ավելացնում:
Բաղադրությունը.
- 5 գ քերած կոճապղպեղ,
- 1 ճ/գդալ կիտրոնահյութ,
- 2 ճաշի գդալ մեղր (բնական),
- մի պտղունց կծու պղպեղ,
- նույնքան` սամիթ:
Պատրաստման եղանակը: Ջուրը եռման աստիճանի հասցնել, ապա եռացնել 5 րոպե: Հովացրած ջրի մեջ լցնել բոլոր բաղադրիչները:
Կիրառումը: Ոչ մեծ քանակությամբ (30 մլ) թեյ խմել օրվա ընթացքում, ուտելուց առաջ: Բացի այդ, այս թուրմն օգնում է ճնշել ախորժակը, հետևաբար օգնում է քաշ գցել:
Մարմնի երիտասարդացման համար
Սա սխտորի, մեղի ու կիտրոնի խառնուրդ է, որն օգտագործվում է որպես ոգեթուրմ: Արդյունավետ կերպով դանդաղեցնում է ծերացումը:
Բաղադրությունը:
- 10 գլուխ սխտոր,
- 10 կիտրոնի հյութ,
- 1 կգ մեղր:
Պատրաստումը: Մանրացրած սխտորը խառնել մեղրի ու կիտրոնահյութի հետ, լցնել բերանը փակ ապակյա տարան ու թողնել 8-10 օր:
Կիրառումը: Պատրաստի խառնուրդն օգտագործել մեկ ճաշի գդալ` օրական 2 անգամ. ցերեկն ու երեկոյան` ընթրիքից առաջ: Այս բաղադրատոմսն ամրապնդում է իմունիտետը:
Ինչու՞ են այս բաղադրատոմսերն արդյունավետ
Բաղադրատոմսերի արդյունավետությունը պայմանավորված է բուժիչ բաղադրիչներով: Մեղրը,սխտորն ու կիտրոնն առանձին-առանձին բազմաթիվ առավելություններ ունեն առողջական տեսանկյունից:
Սխտորը պաշտպանում է արյունատար անոթները, կարգավորում արյան ճնշումը, խոլեսթերինի մակարդակն ու նվազեցնում կաթվածների ու սրտի հիվանդությունների հավանականությունը: Պաշտպանում է քաղցկեղներից ու մի շարք քրոնիկ հիվանդություններից: Թեթևացնում է գրիպի ախտանշանները, սպանում աղիքային մակաբույծները, ոչնչացնում սնկերն ու վարակները, ամրացնում իմունային համակարգը, դանդաղեցնում ծերացման գործընթացը, սթրեսն ու թուլացնում լարվածությունը:
Կիտրոնը հակաօքսիդանտ ու հակաբորբոքային հատկություն ունի, արյան մեջ կարող է մինչև 24 ժամ պահպանվել, պաշտպանում է ուռուցքներից: Կանխում է արյունատար անոթների պատերին խոլեսթերինային նստվածքի գոյացումը, նպաստում դրա մակարդակի նվազեցմանը: Պաշտպանում է ուղեղն ու կանխում սրտի նոպաները: Կիրառվում է որպես ուժեղ հակաօքսիդանտ:
Մեղրը նույնպես հակաօքսիդանտ է, որը հակաբիոտիկ հատկություն ունի: Օրգանիզմը պաշտպանում է վնասակար նյութերից, իսկ դեղաբույսերի հետ կիրառելու պարագայում մեղրի օգուտը կրկնապատկվում է:
Հիշեցման թերթիկ
Որ մթերքում ի՞նչ վիտամիններ, հանքանյութեր ու սննդարար նյութեր են պարունակվում.
Սպիտակուց. կաթնամթերք, հատիկավորներ (ոսպ, լոբի), ծովամթերք:
Օմեգա-3. կտավատի թարմ ձեթ, ընկուզեղեն, ձկան յուղ, յուղոտ ձկնամիս:
Երկաթ. հնդկացորենի շիլա, հաց` չմաղած ցորենից, մուգ կանաչ բանջարեղեն (հատկապես սպանախ), հատիկավորներ (հատկապես` ոսպ), ընկույզ ու արևածաղիկ, վարսակաձավար, չրեր (հատկապես թուզ և ծիրան), ձու:
Երկաթի յուրացմանը խանգարում են ֆիթինաթթուն (պարունակվում է հացահատիկում, հատիկավորներում), թեյը, սուրճն ու կակաոն ու որոշ համեմունքներ, ուստի սուրճն ու թեյը կարելի է խմել երկաթով հարուստ սնունդն ընդունելուց կես ժամ հետո:
Վիտամին B12. կա ձվի, կաթնամթերքի մեջ (պանիր), ինչպես նաև դրանով հարուստ են մարգարինը, չոր նախաճաշերը, խեցգետիններն ու ոստրեները:
Կալցիում. պանիր, 9%-անոց կաթնաշոռ, յոգուրտ ու այլ կաթնամթերք, հատիկավորներից` ոլոռ, կանաչ ոլոռ, ոսպ, սոյա, լոբի, կանաչ տերևավոր բանջարեղեն (սպանախ, մաղադանոս, հազար), գազար, բազուկ, բողկ, ծնեբեկ, կաղամբ, խորոված կարտոֆիլ, արևածաղիկ (քնջութի, արևածաղկի, վուշի սերմեր), չրեր, ընկույզ: Մրգեր ու հատապտուղներ,խնձոր, բալ, հաղարջ (կոկռոշ) նարինջ, դեղձ ու խաղող, ծիրան ու մորի:
Կալիումի աղբյուր են նարինջը, ադամաթուզը, դդումը, ձմերուկը, խորոված կարտոֆիլը, հատիկավորները (ոլոռ, ոսպ), գազարը, ավոկադոն, սպանախը, վարունգը, նեխուրը, ծնեբեկը, ծովաբողկը (хрен), կաղամբն ու թուրինջը, լոլիկն ու ծիրանաչիրը, չամիչն ու սև սալորաչիրը, տարեկանի հացն ու սպիտակ վարսակաձավարը:
Նման հուշաթերթիկը կօգնի ձեզ գնումներ կատարելիս: Պետք է հիշել, որ վիտամինների անբավարարությունը վատ ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի աշխատանքի, սիրտ-անոթային, նյարդային համակարգերի վրա, հանգեցնում արտաքին տեսքի ու ինքնազգացողության վատացման: Օրգանիզմը լիարժեք սննդի կարիք ունի: Դա վերաբերում է թե՛ բուսակերներին, թե՛ հումակերներին ու նրանց, ում մտահոգում է սննդի որակը:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն