ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Միջազգային գիտա–գործնական համաժողով. Արյունաբանության արդի խնդիրները
Բացելով համաժողովը, Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը հիշեցրեց, որ նախորդ համաժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման եղանակների կիրառման հիմնախնդիրները։ Բանախոսը շեշտեց, որ դրանց լուծման համար համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում։
«Մեր կողմից մշակվել եւ գլոբալ հիմնադրամին է ներկայացվել արյան բանկի վերազինման ծրագիր, որը հավանության է արժանացել եւ ֆինանսական միջոցներ են տրամադրվել դրա իրականացման համար։ Մինչեւ տարեվերջ տարածաշրջանում առաջին անգամ կներդրվի դոնորական արյան պլազմայի վիրուսային ինակտիվացման համակարգ, որը կապահովի հավաքագրվող արյան պլազմայի վարակային անվտանգությունը»,-տեղեկացրեց Ս. Դաղբաշյանը։
Նա նաեւ նշեց, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման նպատակով ՀՀ–ում առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել դոնորների արյունից ցողունային բջիջներ հավաքագրել։
Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի եւ Գերմանիայի Համբուրգի Էպպենդորֆ համալսարանական հիվանդանոցի համագործակցության արդյունքում արյունաբանական մեր կենտրոնում կստեղծվի միջազգային չափանիշներին համապատասխանող բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն։ Իսկ դրա ստեղծման պայմաններից մեկն անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ արյունաբանական կենտրոնում արդեն իսկ գործող միջազգային չափորոշիչներին համապատասխանող արյան բանկի եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ լաբորատորիաների առկայությունն է։
Արյունաբանության եւ փոխներարկաբանության արդի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը նշել էր. «Վերջին տարիներին բավականին դրական փոփոխություններ եւ զարգացման միտումներ են նկատվում ՀՀ արյան ծառայության եւ արյունաբանության ոլորտներում, բարելավվում են օգտագործվող արյան որակն ու անվտանգությունը, ներդրվում են բուժման ժամանակակից մեթոդներ։ Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանի եզակի բուժհաստատություններից է, որտեղ հիմքեր են ստեղծվել ՀՀ-ում բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի, ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոն ստեղծելու համար։ Այսօր ՀՀ-ում առկա են արյան բաղադրամասերի անձեռնմխելի պաշարներ՝ արտակարգ իրավիճակներում փոխներարկումային բուժօգնության կազմակերպման համար։ Աստիճանաբար վերազինվում եւ նորոգվում են արյան ծառայության ստորաբաժանումները, այդ թվում՝ ԼՂՀ-ում, ներգրավելով ինչպես պետական միջոցները, այնպես էլ բարերարների ներդրումները»։
Առողջապահության նախարարը նաեւ իր գոհունակությունն էր արտահայտել գիտագործնական համաժողովը ԼՂՀ բուժանձնակազմի մասնակցությամբ իրականացնելու համար։ Հոկտեմբերի 3-ին համաժողովի մասնակիցները կմեկնեն Ստեփանակերտ։ Համաշխարհային առաջատար մասնագետների հետ անմիջական շփումներն, անտարակույս, կնպաստեն հայ մասնագետների գիտելիքների բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նոր կապերի հաստատմանը։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն