ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Համակարգիչ բոլորի համար». Մեկնարկում է ծրագրի հիմնական փուլը
Վաղը` դեկտեմբերի 8-ին, կամփոփվեն «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլի արդյունքները և կազդարարվի հիմնական փուլի մեկնարկը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից (ՁԻՀ):
«Ծրագրի գլխավոր նպատակն է ընդլայնել համակարգիչների տարածումը Հայաստանում` մատչելի և որակյալ համակարգիչներ գնելու հնարավորություն ստեղծելով նաև մարզերի բնակիչների համար, նպաստել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` խթանելով համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման մշակման շուկաների զարգացումը, խթանել ինտերնետի տարածումը` բարձրացնելով օնլայն ծառայություններից օգտվողների թիվը և հիմք ստեղծելով էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը կառավարության, գործարար հատվածի, կրթական հաստատությունների շրջանակում»,- նշեցին ՁԻՀ-ից:
Ծրագրի հիմնական փուլին անցման նպատակով կատարվել է ամբողջ հանրապետության տարածքով վաճառակետերի քարտեզագրում, նախնական ընտրություն, որը կապահովի երկրի 100 տոկոսանոց ծածկույթ: Մշակվել են դասընթացներ` ընտրված վաճառակետերի աշխատակիցների վերապատրաստման համար:
Վաղը նախատեսվում է նաև մի շարք ենթածրագրերի փորձնական փուլերի իրականացման մասին հուշագրերի ստորագրում, այդ թվում` «Դպրոցական համակարգիչ», «Համակարգիչ ուսուցիչների համար» և այլն:
ՁԻՀ-ից նշեցին, որ դպրոցների ուսուցիչներին ուղղված «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը մշակվում է Ամերիկյան «Ինթել» և «Հյուլեթ Պակարդ» ընկերությունների հետ. «Ուսուցիչների հիմնական մասը չունի համակարգչից օգտվելու հնարավորություն թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Ֆինանսավորման հարմար տարբերակների, ինչպես նաև հատուկ ուսուցիչների համար մշակած ծրագրային ապահովման և սարքավորումների առաջարկումը թույլ կտա բարձրացնել համակարգիչների օգտագործման մակարդակը բնակչության այս կարևոր սեգմենտում»: Նախատեսվում է հիմք ընդունել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մոդելը և առաջարկել ուսուցիչներին հատուկ մշակված ծրագրերով և բովանդակությամբ մատչելի համակարգիչներ և վերապատրսատման դասընթացներ` բարձրորակ և ժամակակից կրթության օրեցօր աճող պահանջներին բավարարելու նպատակով:
«Դպրոցական համակարգիչ» ծրագիրը մշակվել է «Ինթել» ընկերության հետ, որի շրջանակում հայ աշակերները հնարավորություն կունենան ստանալու շարժական և տարբեր այլ կարգի լուծումներ` բավարարելով տեխնոլոգիական ուսուցման և տեղեկատվական հասանելիության արդի պահանջները: Այս բաղադրիչի պիլոտային ծրագրում ներառվել են «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Որպես պիլոտի մեկնարկ, նշված կրթօջախներին անվճար տրամադրվել է 30-ական հատ «Intel Classmate PC» համակարգիչներ:

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն