ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս մանկական սննդի ներմուծողներին

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված օրինագիծը՝ կրծքով կերակրելու մասին, մանկական սնունդ ներմուծողներին և արտադրողներին առաջարկում է գովազդը փոխարինել պրոֆեսիոնալ խորհուրդներով, ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը։
Հայաստանում կրծքով կերակրման խթանմանն ուղղված օրինագիծ է մշակվում:
«Մենք կանոնակարգել ենք այն հարցերը, որոնք կապված են մանկական սննդի խրախուսման հետ, քանի որ լուրջ վտանգ են նկատել դրանում... Մանկական սննդի մասին տեղեկատվությունը պարտադիր պետք է պրոֆեսիոնալ լինի, այլ ոչ գովազդային բնույթի և փոխանցվի բուժաշխատողների միջոցով»,- ուրբաթ լրագրողներին ասաց Քրմոյանը։
Ըստ նրա, օրենքը կկանոնակարգի նաև այդ ոլորտում պետական կառավարման սկզբունքները, այսինքն այն հարցը, թե հատկապես որ կառույցները պետք է աշխատեն այդ ոլորտում, ինչպես նաև բուժաշխատողի իրավունքներն ու պարտականությունները։
Օրինագծի համաձայն, բժիշկները պարտավորված կլինեն երիտասարդ կերակրող մայրերին տեղեկացնել կրծքով կերակրելու առավելությունների մասին, ինչպես նաև օգնել նրանց անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու հարցում։
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն ընդգծեց, որ օրինագիծը մշակվել է երկար տարիներ առաջ, սակայն իր վերջնական տեսքը վերջերս է ստացել՝ Նախարարության և ՀՀ ազգային ժողովի արդյունավետ համագործակցության շնորհիվ։
Ինչպես նշեց Քրմոյանը, օրինագիծը ՀՀ կառավարության բարեփոխումների մասն է ներկայացնում առողջապահության ոլորտում: Բարեփոխումների թվում են նաև մանկական հավաստագրերի ներմուծումը, սոցվճարումների համակարգերն ու շտապօգնության բարեփոխությունները։
Այդ կապակցությամբ, մոր և մանկան առողջության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրինագծով կետ է մշակվել, որի համաձայն աշխատավայրում հատուկ սենյակներ են հատկացվելու կերակրելու համար։
Սակայն նման սենյակների բացակայության դեպքում գործատուն պարտավորված կլինի երիտասարդ մորը բավական ժամանակ տրամադրել տանը երեխային կերակրելու համար։
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ, օրենքի համաձայն, նաև նախատեսված է առողջության պատճառով երեխաներին կերակրել չկարողացող մայրերի վերաբերյալ կետը։
Ըստ նրա, երիտասարդ մայրերի այդ կատեգորիան շուրջ 5 տոկոս է կազմում, իսկ պետությունը նրանց երեխաներին հատուկ մանկական թոշակ է հատկացնում։
Միաժամանակ Սարիբեկյանը նշեց, որ միջազգային փորձագետների և բազմամյա փորձի ուսումնասիրության համաձայն, կրծքի կաթը բաղկացած է էնդորֆինից և թթվակաթնային յուղերից, որոնք կրճատում են մանկական մահացությունը և կանխում են երեխաների սթրեսները և նյարդային լարվածությունը։
Բժիշկն ընդգծեց, որ միջազգային ուսումնասիրությունների համաձայն, կերակրող մայրերը պետք է հետևեն կրծքով կերակրելու երեք սկզբունքներին՝ երեխային պետք է կերակրել մինչև վեց ամսականը լրանալը, վեց ամսից կուրծք ուտող երեխաներին անպայման պետք է հավելյալ սնունդ տալ և հնարավորության դեպքում մինչև երկու տարեկանը կերակրել կրծքով։

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն