Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարտի 24-ը  Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային  օրն է

Տարիներ շարունակ մարտի 24-ին հայկական Կարմիր Խաչը` Առողջապահության նախարարության հետ համատեղ, և ամեն տարի տարբեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացնում է մեծ ակցիա `«Տուբերկուլոզի դեմ պայքարը Հայաստանում»: Ակցիան իրականացվեց Գլոբալ ֆոնդի շրջանակներում: Հայկական Կարմիր Խաչի առողջապահության բաժնի վարիչ Նարինե Մաթևոսյանի հավաստմամբ` իրենց ֆինանսավորմամբ, հայկական Կարմիր Խաչի անձնակազմի և կամավորների միջոցով կրթում ու լուսաբանում, նաև հոգեբանական  աջակցություն են ցուցաբերում տուբերկուլոզով հիվանդներին: Առողջապահության նախարարությունն էլ իրականացնում է այդ հիվանդների բուժումը ողջ հանրապետությունում: Նման ակցիաների շնորհիվ է, որ հանրությունը տեղեկանում է, թե ինչ է տուբերկուլոզը, և եթե բոլորը համախմբված պայքարեն դրա դեմ` այդ լուրջ համաշխարհային խնդիրն իր լուծումը կստանա:

 


Տուբերկուլոզի դեմ պայքարը ՀայաստանումԱյն դարերից եկած հիվանդություն է, որը հարյուրավոր տարիների ընթացքում փոխում է իր բնույթը: Ներկայիս ամենասարսափելի խնդիրը դեղորայքակայուն տուբերկուլոզն է, որը ստիպված են լինում բուժել նոր շարքի` ավելի թանկ արժողությամբ դեղամիջոցներով: Դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժումը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ ընդհանուր բուժման կուրսը կարող է հասնել մինչև 5000 ԱՄՆ դոլլար: Շատ կարևոր է, որ մարդիկ իրազեկ լինեն նման խնդիրներին, և, ժամանակին բուժվելով, խուսափեն դեղորայքակայուն տուբերկուլոզից:


Ամեն տարի ավելի են ընդլայնվում ակցիաների շրջանակները: Այս տարի այն ներգրավվել է ողջ հանրապետությունը, որի մեջ ընդգրկված են սովորական և դեղորայքակայուն տուբերկուլոզով բոլոր հիվանդները: Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը փորձում է ավելի  հետևողական լինել հիվանդության հայտնաբերմանն ու բուժման գործընթացին: Սա իրականացվում է սոցիալ-հոգեբանական ծառայությունների միջոցով:


Քանի որ այդ հիվանդները սովորաբար սոցիալապես ամենաանապահով խավերից են, ակցիաները միաժամանակ նպատակ են հետապնդում  աջակցել նրանց` բուժ. հաստատությունների, պոլիկլինիկաների միջոցով հիվանդներին հնարավորինս ապահովելով սննդով, հիգիենիկ պարագաներով:


Բացի այդ` իրականացվում են լուսաբանման ծրագրեր, որտեղ ներգրավված են 35 սոց. աշխատողներ, ովքեր անմիջականորեն աշխատում են հիվանդների հետ` իրենց ձեռքի տակ ունենալով հիվանդության և նրա բուժման ու խնամքի մասին ձեռնարկներ: Կան  նաև ձեռնարկներ` նախատեսված հիվանդների ընտանիքներին, որտեղ մանրամասն տեղեկություններ են հիվանդի բուժման ընթացքում ընտանիքի դերի մասին: Այս ծրագրերի շրջանակներում ընդգրկված են նաև հոգեբաններ, ովքեր ցուցաբերում են հոգեբանական օգնություն ծանր հիվանդներին:


Այս բոլոր ակցիաներն ու ծրագրերը հետապնդում են մի նպատակ` հնարավորինս օգնել, աջակցել  տուբերկուլոզով հիվանդներին, իսկ վերականգնելով նրանց առողջությունը` նպաստել առողջ հասարակության ստեղծմանը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ