ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մեկնարկել է Հայ բժիշկների միջազգային 3–րդ համագումարը
Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարը, որին մասնակցում են շուրջ 600 բժիշկներ Հայաստանից, Արցախից եւ արտերկրից։
Դեռ 1990-ականներից ամեն չորս տարին մեկ կազմակերպվող համագումարի ժամանակ հանդիպում են հայաստանցի եւ արտերկրի հայ բժիշկները՝ միմյանց տեղյակ պահելով բժշկության ոլորտում համաշխարհային վերջին ձեռքբերումների ու նոր ծրագրերի մասին։ Ավանդաբար արտերկրում անցկացվող համագումարն արդեն երրորդ անգամ հյուրընկալվում է Երեւանում։ Վերջին տարիներին, սակայն, բժիշկների ոչ միայն հանդիպման վայրն է փոխվել, այլեւ պարբերականությունը։ Վերջին երեք համագումարները կազմակերպվում են ավելի հաճախ՝ երկու տարին մեկ, ինչը թույլ է տալիս առավել օպերատիվ ծանոթանալ համաշխարհային բժշկագիտական առաջընթացին եւ նորամուծություններին։
Երեկ մեկնարկած համագումարն այս անգամ անց է կացվում Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձի շրջանակներում։ Միջոցառման բացմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ողջույնի խոսքով դիմեց մասնակիցներին։
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իմ անունից ողջունում եմ համագումարի բոլոր մասնակիցներին։ Այս համագումարն ունի իր յուրահատուկ նշանակությունը, ոչ միայն այն պատճառով, որ այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20–ամյակին, այլ նաեւ այն պատճառով, որ ամբողջությամբ համընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի եւ գերակայությունների հետ։ Ձեզ համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, առաջին անգամ մեր պատմության մեջ, ստեղծվեց սփյուռքի նախարարություն։
Այդ նախարարության ստեղծումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ XXI դարում, աշխարհը, դառնալով օր օրի ավելի փոքր, պարտադրում է առավել արդյունավետ կառույցներ ձեւավորել, որոնք հնարավորություն կտան համախմբել հայության ողջ ներուժը եւ այդ տեսակետից այս համագումարն առաջին հերթին մենք դիտարկում ենք որպես հայության ինտելեկտուալ կարողությունների համախմբում։ Համոզված եմ, որ համահայկական նման ժողովներն ու համագումարներն ունեն մեծ ապագա։ Մեզ համար երկրորդ կարեւորագույն հանգամանքը այն է, որ առողջապահությունը գլոբալացվող բացառիկ ոլորտներից մեկն է, որտեղ համաշխարհային համագործակցությունը խիստ անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ թափով են իրականացվում ինտեգրացիոն գործընթացներն առողջապահության ոլորտում. ստանդարտների ներդրումը, նոր հայտնագործությունների տարածումը։
Այդ տեսակետից, համոզված ենք, որ այս համագումարը մեզ հնարավորություն է տալու այն բազմաթիվ թեմաների շրջանակներում, որոնք քննարկելու եք, բացահայտել բոլոր նորամուծությունները եւ այդ գիտելիքները ծառայեցնել հայ ժողովրդին։
Համագումարի օրակարգը բազմազան է. սկսած առողջապահության կազմակերպումից՝ մինչեւ նեղ մասնագիտական խնդիրներ։ Դա վկայում է այն մասին, որ հայ բժիշկները եւ առողջապահության մասնագետներն այսօր թափանցել են առողջապահական համակարգի բոլոր ոլորտներ։ Այդ առումով այս ինտելեկտուալ կարողությունները մենք պարտավոր ենք ծառայեցնել նաեւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առողջապահության ոլորտում ձեռնամուխ է եղել համարձակ բարեփոխումների։
Այդ բարեփոխումներն իրականացնելիս՝ արդեն ունենք շոշափելի արդյունքներ։ Հիշատակենք անվճար ծննդաբերական օգնության համակարգի ներդրումը, որը մեր բնակչության աջակցությանն է արժանացել եւ ստացել է բարձր գնահատական։ Դրա մասին են վկայում մեր բոլոր հարցումները։ Այդ բնագավառում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, քանի որ ապահովում ենք ոչ միայն անվճար ծննդօգնություն, այլ նաեւ բարձր որակի սպասարկում։ Հիշատակենք մինչեւ յոթ տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը, որը նույնպես հնարավորություն է տալիս լուծել ինչպես սոցիալական, այնպես էլ առողջապահական համակարգի առջեւ ծառացած լուրջ խնդիրներ։ Շտապ օգնության բնագավառում ներդրվում է նոր համակարգ, տեղի է ունենում տեխնիկական միջոցների արդիականացում, եւ մեր բնակչությունը զգում է շտապ օգնություն ծառայության որակի բարձրացումը։ Միեւնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ առողջապահության ոլորտում կան ծառայություններ, որոնցից օգտվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ նաեւ սփյուռքահայերը՝ գնահատելով, որ ծառայությունների մակարդակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, միեւնույն ժամանակ գնային առաջարկները ավելի ընդունելի են, քան աշխարհի բժշկական այլ կենտրոններում։
Սա մեզ համար լինելու է կարեւորագույն ուղղություն։ Մենք, առաջին հերթին, փորձելու ենք ընդլայնել այդ ծառայությունների մատուցման հնարավորությունները սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Միեւնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ սկսել ենք մի նոր ծրագիր իրականացնել օնկոլոգիական հիվանդությունների բուժման կենտրոնի ձեւավորման ուղղությամբ՝ մասնավոր–պետություն համագործակցության շրջանակներում, Ազգային մրցունակության խորհրդի օժանդակությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան պայմանագիր է ստորագրել Բելգիայի կառավարության հետ եւ ստացել է ֆինանսական միջոցներ, որպեսզի Հայաստանում կառուցվի ժամանակակից արագացուցիչ եւ այդ արագացուցչի շնորհիվ ձեւավորվի նաեւ օնկոլոգիական կենտրոն, որը կօգտագործի արտադրված իզոտոպները։
Դա լինելու է ժամակակակից կենտրոն, եւ ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն դոլար։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաեւ, որ այս ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք հրավիրել նաեւ մասնավոր ներդրողների, որպեսզի պետություն–մասնավոր համագործակցության շրջանակներում ծրագիրը հասնի իր տրամաբանական ավարտին։ Կարեւոր է նաեւ, որ Հայաստանում առկա է լուրջ ինտելեկտուալ ներուժ ֆիզիկայի բնագավառում, ինչը հնարավորություն է տալու շահագործել այդ արագացուցիչը։ Դա գիտության մեջ մեր հարաբերական առավելություններից մեկն է, եւ ֆիզիկայի ու բժշկության այս համագործակցությունը, կարծում ենք, տալու է դրական արդյունքներ։
Առողջապահության ոլորտում ռեֆորմներն իրականացնելիս նախաձեռնությունները բազմաթիվ են։ Վերջերս առողջապահության նախարարությունը ներդրել է համաֆինանսավորման նոր հայեցակարգ, որի նպատակն է ապահովել, որ պետությունը շուկայական գներով օգտվի առողջապահական պատվերներ տեղադրելիս։ Դա կստեղծի մրցակցային դաշտ առողջապահության ոլորտում՝ նպաստելով կոռուպցիայի նվազմանը։
Հասկանալի է, որ դա հեռուն գնացող բարեփոխում է, եւ մեզանից պահանջվելու են ջանքեր այն ավարտին հասցնելու համար։ Այդ տեսակետից, համոզված եմ, որ համաժողովի առողջապահության կազմակերպման սեկցիայի աշխատանքներն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը հետաքրքրական կլինեն մեզ համար։
Հարգելի է գործընկերներ,
Ուրախալի է, որ այս համագումարը առանձնանում է նրանով, որ երիտասարդ սերունդ է մասնակցում համագումարին, ինչն ապահովելու է բժիշկների համախմբավածության շարունակականությունը։
Ավարտելով խոսքս ցանականում եմ շնորհակալություն հայտնել համագումարի մասնակիցներին, որ նրանք եկել են Հայաստան եւ մասնակցում են համահայկական այս կարեւոր միջոցառմանը։ Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք»,–ասաց Տ. Սարգսյանը։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծելով հայ բժիշկների կարեւոր դերն արտերկրում, նշեց, որ նրանք հայ դեսպաններն են։ «Երբ մենք ի մի ենք բերում հայ բժիշկների դերը, կարող ենք ասել, որ հենց նրանք են ունեցել ամենազգալի ներդրումը հայկական սփյուռքի կյանքում», - ասաց Հ.Հակոբյանը։
Բժիշկ-հիվանդ կապը մնում է շարժական Mobile-Health Solution տիրույթ
Համագումարի մասնակիցներին Mobile-Health Solution՝ շարժական կապի առողջության նորարարական համակարգը ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ համակարգը առաջիկայում կներդրվի Հայաստանի բժշկական ոլորտում։
Դրանցից արդեն իսկ օգտվում են աշխարհի զարգացած երկրներում, ինչը թույլ է տալիս բժշկին շարժական կապի միջոցով հետեւելու հիվանդի առողջությանը՝ հենց աշխատասենյակից։ Հիվանդը կարող է իր տանն ունենալ որոշ սարքավորումներ, որով կարող է չափել արյան ճնշումը կամ սրտի զարկերը կամ շաքարի մակարդակը եւ օգտագործելով շարժական կապի ցանցը՝ հատկապես երրորդ եւ չորրորդ սերնդի տեխնոլոգիաները, ուղարկել այդ տվյալները բժշկի գրասենյակ՝ նրա համակարգիչ։
Իսկ բժիշկը հիվանդի տվյալները կարող է տեսնել իր համակարգչում՝ օգտագործելով համապատասխան ծրագիր, եւ հակառակը՝ բժիշկը ցանկացած պահի, եթե ցանկանում է հիվանդին ստուգել, կարող է համակարգչով որոշ սարքավորումներ աշխատացնել եւ ստուգումներ անցկացնել։ Արդեն այս տարվա սեպտեմբերից Mobile-Health-ը կմտնի փորձնական օգտագործման փուլի մեջ եւ որոշ ժամանակ անց կդառնա օգտագործվող տեխնոլոգիաներ հայ բժիշկների կողմից։
Նշենք, որ միջոցառման ընթացքում կներկայացնեն 179 գիտական զեկույցներ, տեղի կունենան 8 լիագումար եւ 30 սեկցիոն նիստեր։
Համագումարի եզրափակիչ օրը առանձին նիստում կքննարկվեն Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-սփյուռք համատեղ ծրագրերը։

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն