ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը
Մոսկվայի տան սրահների վառ լույսերը և ուրախ մթնոլորտը նշանավորեցին «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» միջազգային մասնագիտացված 11-րդ ցուցահանդեսի բացումը: Մեր շրջագայությունը «Մոսկվայի տան» մշակույթա-գործարարական կենտրոնի միջանցքներով սկսեցինք LOGOS EXPO Center ընկերության առողջապահության և դեղագործության բաժնի ղեկավար, ծրագրի կազմակերպիչ Ադելինա Քոչարյանի հետ:
– LOGOS EXPO Center-ը Հայաստանում առաջատար ցուցահանդեսային ընկերություն է, որն արդեն 12 տարի ցուցահանդեսային շուկայում է: Տարվա ընթացքում կազմակերպում ենք տարբեր թեմաներով շուրջ 10 ցուցահանդեսներ: Այժմ ներկայացնում ենք «Առողջապահություն և դեղագործություն» ցուցահանդեսը և միակն ենք, որ առողջապահության բնագավառում արդեն տասնմեկ տարի շարունակ անընդմեջ կազմակերպում ենք մասնագիտացված ցուցահանդես: Սա Առողջապահության նախարարության աջակցությամբ անցկացվող համատեղ ծրագիր է: Ցուցահանդեսի գլխավոր տեղեկատվական հովանավորն է Viva CEll MTS կազմակերպությունը, որը հրավերքի հաղորդագրություններ է ուղարկում իր երկուս ու կես միլիոն բաժանորդներին: Այս տարի մենք առաջին անգամ ենք համագործակցում Empire Union արտահանող դեղագործական ընկերության հետ, որի արդյունքում վերջին երեք շաբաթների ընթացքում անց ենք կացրել հետաքրքիր բժշկական կոնֆերանսներ և սեմինարներ:
Ցուցահանդեսը նպատակային է, հագեցած է մասնագիտական տաղավարներով և նպատակային միջոցառումներով։ Ցուցասրահներում և լսարաններում բժիշկներ են և մարդիկ, որոնք հետաքրքրված են առողջապահական և դեղագործական ոլորտի նվաճումներով: Ցուցահանդեսին մասնակցում էին միջազգային կազմակերպություններ Ռուսաստանից, Բելոռուսիայից, Ուկրաինայից և Իսրայելից, որոնք հետաքրքված են հայկական շուկայով և Հայաստան են ներկրում մեծաքանակ դեղամիջոցներ, բժշկական տեխնիկա, նորագույն սարքավորումներ, այնպիսի արաջատար կազմակերպություններ, իչպիսիք են TOSHIBA, SERELT ընկերությունները:
Ցուցահանդեսի նպատակը` կազմակերպչի խոսքերով, արդեն Հայաստան ներթափանցած բժշկական բնագավառում վերջին նորույթներն ու նվաճումները հանրությանը ներկայացնելն է, մաժամանակ մեր դեղագործական շուկայում կեղծարարության դեմ պայքարի հնարավոր միջոցներին ու կանխարգելմանը տեղեկացնելը:
Ցուցահանդեսի շնորհիվ մարդիկ հնարավորություն են ստանում ծանոթանալ մեր երկրում գործող արողջապահական կազմակերպությունների, արտադրողների և ներկայացուցիչների հետ։
«Խոսելով խնդիրների մասին` ուզում եմ նշել, որ ցանկալի կլիներ հասնել մասնագիտացված ցուցահանդեսներին բժիշկների առավել ակտիվ մասնակցությանը, սերտ համագործակցել բժշկական կենտրոնների, ատամնաբուժական կլինիկաների հետ: Կարծում եմ դրա պակասը կապված է նրա հետ, որ ցուցահանդեսային գործունեությունը Հայաստանում ընդամենը 12 տարեկան է, հույս ունեմ, որ ժամանակի հետ ցուցահանդեսներ այցելելը կմտնի մեր մշակույթի մեջ: Հնարավոր է, այս ցուցահանդեսը շատ բան կփոխի դեպի լավը»- իր խոսքն այսպես եզրափակեց Ադելինա Քոչարյանը։
Անցնելով մի տաղավարից մյուսին` առաջացան հարցեր, որոնցից մի քանիսն ուղղեցինք արդեն կայացած ընկերություններին, այդ թվում` «Green Farm» ընկերությանը, «AVENT» ընկերության ներկայացուցչության տնօրեն Կարեն Գևորգյանին, «Էլֆաարմ» դեղագործական ընկերության գովազդային բաժնի ղեկավար Ադրինա Հակոբյանին, բուժական տեխնիկայի սպասարկմամբ և ներկրմամբ զբաղվող «SERELT» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Պապյանին, «Լիկվոր» դեղագործական ընկերության մարքետինգի բաժնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, «Astelas» ճապոնական ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանին և «Սիբիրսկոյե զդոռովյե» կազմակերպության մենեջեր Սիրվարդ Գասպարյանին:
Յուրաքանչյուր կազմակերպության համար կարևոր երեք հիմնահարցերին նրանցից յուրաքանչյուրը պատասխանեց յուրովի:
- Կարգախոսը,
- ընկերության յուրահատուկ մոտեցումը հայկական շուկայում,
- ընկերության նպատակներն ու ծրագրերը մոտ ապագայում։
ԼԻԿՎՈՐ (Liqvor )դեղագործական ընկերւթյուն: Մեր կարգախոսն է. «Չկա առողջությանը հավասար ընկեր»։ Մեր ընկերությունը ներկայացնում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող դեղամիջոցներ` ամենամրցունակ գներով: Մեզ հաջողվել է մեր հայկական արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում։ Մեր հիմնական նպատակը GMP (Good Manufacturing Practice) ստանդարտներին համապատասխանելն է, ինչը մեզ թույլ կտա մեր ապրանքը արտահանել երկրից դուրս, մասնավորապես, Եվրոպա:
ԱՍՏԵԼԼԱՍ (Astellas) ճապոնական դեղագործական ընկերության ներկայացուցչություն Հայաստանում: Մենք առաջնորդվում ենք «Լույս, որը տանում է դեպի կյանք» կարգախոսով։ Մենք փորձում են Հայաստան ներկրել նմանակը չունեցող դեղամիջոցներ: Մեր նպատակն է. ճապոնական տեխնոլոգիաներով Հայաստանում 40 տարով առաջ անցնել: Ապագայի համար շատ ծրագրեր ունենք, դրանցից գլխավորը մեր արտադրանքի տարածումն է մարզերում:
ԳՐԻՆ ՖԱՐՄ (Green Farm) դեղագործական ընկերություն։ Մեր կարգախոսն է. «Եղե′ք առողջ և գեղեցիկ»։ Մենք ընտրում և առաջարկում ենք որակյալ ապրանք` անկախ գնից: Մենք ներկրում ենք անմիջապես Գերմանիայից և այն չի կեղծվում: Փոքր շուկա ունեցող Հայաստանի համար գլխավորը որակի պահպանումն է: Հիմնական ծրագրերից է մեր արտադրանքի տարածումը մարզերում, իսկ Երևանում մեզ գիտի յուրաքանչյուր մայրիկ։
ԷԼՖԱԱՐՄ (Elfaarm) ընկերություն։ «Բնության հպում». ահա մեր կարգախոսը։ Մենք առաջարկում ենք խնդրի իրական լուծում: Մեր կոսմետիկան տարբերվում է արդյունավետությամբ և բնական նյութերով:
Փորձում ենք գնորդներին ծանոթացնել մեր արտադրանքի հետ, մեկ անգամ գնեն և օգտագործեն, հետո ամեն ինչ իր հունով կընթանա: Մեր նպատակն է ընդլայնել տեսականին և պահպանել գների մատչելիության քաղաքականությունը:
ՍԻԲԻՐՍԿՈՅԵ ԶԴՈՌՈՎՅԵ (Сибирское здоровье) կորպորացիան Հայաստանում։ «Առողջ մարմնում առողջ հոգի»։ Հայաստանյան շուկայում մեզ մրցակից ընկերություն չենք տեսնում, քանի որ մեզ դիմող յուրաքանչյուր մարդ խնդրի ճիշտ լուծում է գտնում: Մենք վերացնում են հիվանդության առաջացման պատճառները, ցուցաբերում հոգեբանական աջակցություն։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն