ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քաղաքական ուժերը առողջապահության ոլորտի իրենց ծրագրերի մասին

Մոր և մանկան առողջության հասարակական դաշինքն առանձնացրել է ՀՀ առողջապահության ոլորտում առկա հիմնական խնդիրները և քննարկումների միջոցով մշակել դրանց լուծման հնարավոր ուղիներ: Առաջարկությունների փաթեթը կներկայացվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: «Ակնկալում ենք, որ երկխոսություն կլինի, մեր հիմնական նպատակն է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մոտեցումների համակարգումը»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի «Երեխաների առողջությունն առաջնային է» ծրագրի ղեկավար Նաիրա Ղարախանյանը:
Նշենք, որ «Մոր և մանկան առողջության հայկական դաշինք»-ը Հայաստանում մոր և մանկան առողջության խնդիրներով զբաղվող 44 ՀԿ և քաղաքացիական միությունների ներկայացուցիչների միություն է, որը համայնքներում և պետական մակարդակով նպաստում է մոր և մանկան առողջության բարելավմանը:
Դաշինքն առանձնացրել է 3 հիմնական ուղղություններ` դրանց վրա հրավիրելով թե օրենսդիր, թե գործադիր մարմինների ուշադրությունը. առողջապահության ֆինանսավորում, առողջապահական ծառայությունների հասանելիություն և կադրային քաղաքականություն, առողջապահության հանրային իրազեկում:
Վորլդ Վիժն-ի ֆինանսական համակարգող Արթուր Փիրումյանը, ներկայացնելով ՀՀ առողջապահության ֆինանսավորման ոլորտի հիմնախնդիրները` նշեց, որ Հայաստանում առողջապահական ծախսերի 60-65 տոկոսը հոգում է անհատը և մնացածը միայն պետությունը: Մինչդեռ եվրոպական երկրներում առողջապահական ծախսերի 70 տոկոսը հոգում է պետությունը:
Փիրումյանը նշեց նաև, որ մի պահ առողջապահության հատկացված բյուջետային միջոցների աճից հետո էլի սկսվել է կրճատումը: Կրճատումների քաղաքականությունը շարունակելու դեպքում 2014-ին արդեն առողջապահության ոլորտին կհատկացվի ՀՆԱ 1,4 տոկոսը միայն: «Սա թույլ չի տա հասնել կառավարության իսկ կողմից սահմանված ռազմավարական նպատակների իրականացմանը: Անհրաժեշտ է ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը»,- ասում է Փիրումյանը:
Դաշինքի ներկայացուցիչները մշակել են ոլորտի համար հավելյալ ֆինանսական միջոցներ ստանալու մեխանիզմներ: Ըստ այդմ` հնարավոր է տարեկան 7 մլրդ դրամ հավաքագրել առողջապահության ոլորտի համար, եթե հավելյալ հարկվեն բջջային կապը, ալկոհոլը, ծխախոտը և անառողջ սնունդը: Փիրումյանի խոսքով` բջջային կապը հավելյալ հարկելու դեպքում յուրաքանչյուր բաժանորդ ամսական հավելյալ կվճարի 50 դրամ, ինչը անհատապես չնչին գումար է, սակայն այդ հավաքագրումից տարեկան կձևավորվի 1,7 մլրդ դրամ: Ծխախոտի և ալկոհոլի համար կրկնակի ակցիզային հարկ սահմանելու դեպքում յուրաքանչյուրից կհավաքագրվի 3 մլրդ դրամ, դրանց օգտագործման նվազումը կբերի մի շարք հիվանդությունների կրճատման:
Եվրոպական երկրներում սկսել են հավեյլալ հարկել շատ ճարպեր պարունակող սննադամթերքը, որը վնասակար է առողջությանը: Նույնը առաջարկվում է կիրառել և Հայաստանում. անառողջ սննդի քիչ կիրառումը կնվազեցնի սիրտանոթային հիվանդությունների տարածվածությունը:
Ոլորտը, սակայն, ուսումնասիրության կարիք ունի` հասկանալու տարածվածության աստիճանը:
Դաշիքնը նաև ահազանգում է, որ մարզերում բուժհաստատությունները համալրված չեն տեխնիկապես, կա պետական վերահսկողության պակաս, մարզային հիվանդանոցներում սուր է նաև մասնագետների պակասի խնդիրը: Առաջարկվում է մեխանիզմներ մշակել, որ երիտասարդ մասնագետները շահագրգռված լինեն հեռավոր մազրերում աշխատել:
Դաշինքի համաժողովին ներկա 6 քաղաքական ուժերի` ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ներկայացուցիչներն էլ ներկայացրեցին, թե որքանով են մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները ներառված իրենց նախընտրական ծրագրերրում:
ԲԿՀ ներկայացուցիչ Թամարա Պողոսյանի խոսքով` մոր և մանկան առողջության պահպանումը, հաշմանդամների խնդիրները միշտ էլ եղել են ԲՀԿ ուշադրության կենտրոնում: «Միարժեք, ողջունելի է առողջապահության ոլորտի այլընտրանքային ֆինանսավորման տարբերակը»,- ասաց Պողոսյանը` հավեվելով, որ առավել կարևոր խնդիր է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
«Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը նշեց, որ ներկայումս օրենսդրական փոթեթներ չունեն մշակած ոլորտի վերաբերյալ, սակայն ԱԺ-ում ներկայացված լինելու դեպքում համագործակցելու են ոլորտի հկ-ների հետ` առաջ քաշելու խնդիրները և դրանց լուծման ուղիները:
«Օրենսդրական դաշտն այսօր էլ վատը չէ, պակասում է պետբյուջեի հասցեականությունը, գումարների արդյունավետ ծախսման չոփորոշիչ գործիք չկա, պիտի կարողանանք նման չափորոշիչներ մշակել»,- ասաց Բախշյանը:
Նրա խոսքով` մինչև 7 տարեկան երեխաների առողջության պահպանման և ծննդօգնության համար պետբյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում, որոնք, սակայն, հասցեական չեն, քանի որ շատ դեպքերում հիվանդանոցում շրջանցում են օրենքը և գումար պահանջում.«Խնդիրն է ապահովել գումարի հասցեականությունը»:
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կուսակցության նախընտրական ծրագրում 13 գործողություն կա առողջապահության ոլորտից: Դրանցից են առողջությանը վնաս հասցնող ապրանքների և ծառայությունների նկատմամբ հավելյալ հարկերի կիրառումը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերի առաջնահերթ բարձրացումը: ՀՅԴ-ն առաջարկում է նաև 5 անգամ ընդլայնել պետության կողմից ֆինանսավորվող սոցիալական փաթեթը` ընդգրկելով նաև գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Առաջարկվում է նաև արտոնություններ սահմանել մարզերում աշխատող բուժծառայողների համար: «Թե մարզերում, թե Երևանում պետք է նույն որակի ծառայություններ մատուցվեն, մարդիկ նույն կենսամակարդակը պետք է ունենան: Քաղաքական կամքի դեպքում հնարավոր է դրան հասնել»,- ասաց Մինասյանը:
ՀՅԴ ծրագրի դրույթներից է նաև դեղերի և առողջապահական ծառայությունների գների պետական վերահսկողության սահմանումը, առողջապահության պարտադիր ապահովագրության աստիճանական ներդրումը, նաև տարեկան անհատի առողջապահական տարեկան ծախսերի ավելացում մինչև 150 հազար դրամ ներկայիս 63 հազարի փոխարեն:
ՀԱԿ ներկայացուցիչ Մովսես Արիստակեսյանն էլ նշեց, թե իրենց հիմնական նպատակներից է լինելու մինչև 2020-ը մոր և մանկան մահացության ցուցանիշի զգալի կրճատումը, մինչև 70 տարեկան անձանց շրջանում սիրտանոթային հիվանդություններից մահացության թվի կրճատումը, հասարակություն-առողջապահական համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնում, պետության կողմից առողջապահական ծառայությունների վերահսկողություն և այլն:
«ՀՀԿ-ն իր բոլոր պարտավորությունները կատարել է և այն ինչ ծրագրել էր, շարունակական է լինելու, մեր ստեղծածը որպես շարունակություն կազարգացնենք»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Արա Բաբլոյանը` ներկայացնելով կուսակցության ծրագրերն առողջապահության ոլորտում:
Անդդրադառնալով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներին` նա նշեց, որ կողմնակից է նման մոտեցման,սակայն նման որոշում պետք է կայացնել քննարկումներից հետո`չվնասելով տնտեսության զարգացող ճյուղերը: «Որպես մարդ, ով պայքարում է ծխախոտի դեմ, կարծում եմ, որ ծխախոտի գինը բարձրացնելը ոչ միայն առողջապահության համար լրացուցիչ ռեսուրս հայթայթելու հնարավորություն կտա, այլ նաև կբերի նրան, որ ծխախոտ ձեռք բերելը կդժվարանա և կխողների թիվը կնվազի»:
Բաբլոյանի խոսքով` ՀՀԿ-ի ծրագրի մեջ նման կետ չկա, որ պետք է անպայման ֆինանսավորման ինովացիոն միջոցները ներգրավվեն, փոխարենը ծրագիրը նախատեսում է բոլոր հնարավոր ուղիներն ուսումնասիրել և իրականացնել առավել արդյունավետները:
ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանն էլ նշեց, որ կուսակցության նախընտրական ծրագրի դրույթներից է առողջապահական պարտադիր ապահովագրության ներդրումը:
«Առաջարկում ենք համաչափ զարգացնել առողջապահական ծառայությունները: Երևանում և մարզերում առաջարկվող ծառայությունների որակը տարբերվում է: Առաջարկում ենք ստեղծել ընդհանուր ցանց, որը կմիավորի առողջապահական բոլոր հաստատությունները և բժշկական խորհրդատվություն, տեխնիկան կարող են գտնել համացանցի միջոցով»:
Միսակյանը նշեց, որ դեռ նախորդ նախընտրական ծրագրով առաջարկել էին տարբերակել երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը մինչև վերջ չի իրականացել: Այժմ էլ առաջարկում են 1-ին երեխայի համար հատկացնել 100 հազար դրամ, 2-րդի համար` 200 հազար դրամ, 3-րդի համար` 500 հազար դրամ միանվագ նպաստ:

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն