Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել»: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով

«Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել»: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով

Այս դահլիճում նստածներից շատերը հոգու ու խղճի պարտք էին կատարում, հիպոկրատյան երդմանը հավատարիմ նշտարն

ու զենքը փոխելով` կռիվ էին տալիս թե´ հանուն հայրենիքի, թե´  ազատամարտիկների կյանքի համար: 

 

... Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել: Հայոց բանակի կազմավորման ժամանակ որպես նրա ստորաբաժանում ստեղծվեց ռազմաբժշկական վարչությունը: 

 

... Ռազմական բժիշկը եզակի այն մասնագետներից է, որ երկու անգամ է երդվում` որպես բժիշկ և որպես զինվոր: 

Դա կրկնակի պատիվ է, բայց և կրկնակի պատասխանատվություն է պահանջում:

 

Անցած 20 տարիների ընթացքում նորանկախ մեր հանրապետության կարևորագույն նվաճումներից մեկն, իհարկե, բանակի կայացումն է: Մենք հպարտությամբ ենք արձանագրում, որ հայրենիքի պաշտպանության մարտերում ծնունդ առած Հայոց բանակը ոչ միայն հայրենի երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի երաշխավորն է, այլև տարածաշրջանում հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր գործոններից մեկը: 

 

Հայոց բանակը 20-ամյա իր հոբելյանը դիմավորում է լուրջ ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ոգով ու միջազգային դերակատարումով` ինչի վառ դրսևորումը մեր զինվորների լավագույն դրսևորումով ներգրավվածությունն է միջազգային խաղաղապահ առաքելություններում: 

 Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ռազմական բժշկությանը նվիրված գիտաժողով

Մեր տոկուն բանակի ոչ պակաս գնահատականը ժողովրդի վստահությունն է:

 

Մեզ պարտադրված պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, նախկին խորհրդային բանակից մեր հանրապետությանը ժառանգություն մնացած զինանոցով: Այսօր արդեն ունենք հայրենական զարգացող ռազմարդյունաբերական համալիր, որը հնարավորություն է տալիս զինատեսակների սեփական արտադրություն կազմակերպել:

 

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ռազմական բժշկությանը նվիրված այս գիտաժողովի անցկացման փաստն ինքնին չափազանց խոսուն է: 

 

Ռազմաբժշկական ծառայության ստեղծման աշխատանքներն սկսվեցին բանակաշինությանը զուգահեռ: Այսօրվա մեր գիտաժողովը նպատակ ունի հենց բացահայտելու, թե անցած տարիների ընթացքում ինչ ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը, ինչ ձեռքբերումներ ունենք և զարգացման ինչպիսի հեռանկարներ: 

 

Համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի մեր մասնագետները, ծրագրում ընդգրկված գիտական զեկուցումներով, այդ ուղղությամբ լուրջ ասելիքներ ունեն: 

 

Սակայն մինչ այդ ինքներս փորձենք hետադարձ հայացք ձգել: Այս դահլիճում նստածներից շատերը ՀՀ սահմանամերձ շրջանների և արցախյան գոյապայքարի առաջին իսկ օրվանից անմիջական ու ակտիվ մասնակցություն ունեցան թե´ որպես զինվոր, թե´որպես բժիշկ` մասնագիտական պարտքը կատարելով ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հիվանդանոցներում ու հոսպիտալներում: Նրանք իրենց հոգու ու խղճի պարտքն էին կատարում, հիպոկրատյան երդմանը հավատարիմ` նշտարն ու զենքը փոխելով կռիվ էին տալիս թե´ հանուն հայրենիքի, թե´ ազատամարտիկների կյանքի համար: Անկարելի է չհիշատակել նաև այն կանանց, ովքեր զինվորական համազգեստ հագան ու մեկնեցին ճակատ որպես բուժքույր, որպես բժիշկ:

 

Ցավոք, եղան և նահատակներ: Փառք ու պատիվ մեր այն բժիշկներին, ում աճյունները հանգչում են Եռաբլուրում, ովքեր զոհվել են, բայց գերեզման չունեն: Նրանց հերոսությունն անմոռանալի է, նրանք հավերժ մեր հիշողության մեջ են ու մեր սրտերում:

 

Այո, մեր բժիշկներն անուրանալի դերակատարություն ունեցան թե´ սահմանամերձ շրջանների ու արցախյան գոյապայքարը հաղթությամբ պսակելու, թե´ այդ տարիներից առ այսօր հայոց զինվորների առողջությունը պահպանելու գործում:

 

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ռազմական բժշկությանը նվիրված գիտաժողովԳիտեմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այդ ամենի մասին իր հոգում ամփոփված անջնջելի հիշողություններ ունի: Սակայն եթե մեր բոլորի հավաքական հիշողությունն ամփոփենք ու փորձենք շատ համառոտ ներկայացնել, ապա պիտի ասենք`նվիրումով լծվեցինք և դժվարություններն ու փորձությունները հաղթահարելով պայքարեցինք յուրաքանչյուր մարտիկի կյանքի, նրա ապաքինման համար: Եւ այս բոլորը` առանց փորձի: Մարտի դաշտերում բժշկական օգնություն ցուցաբերող մեր մասնագետներն այդ ուղղությամբ միայն տեսական գիտելիքներ էին ստացել բժշկական ինստիտուտի ռազմական ամբիոնում:

 

Պատերազմական գործողություններին հաճախ մասնակցում էին ոչ միայն սահմանամերձ շրջանների, այլև ողջ հանրապետության` այդ թվում` Երևանի խոշոր կլինիկաների բարձրակարգ բուժաշխատողները: Խաղաղ շրջանների բժիշկները հերթափոխով կցվում էին պատերազմական գոտու ծառայություններին: Համագործակցություն, որ ռազմական գործողությունների ամենադժվարին ու լարված պահերին տպավորիչ արդյունքներ էր տալիս: 

 

Որքան էլ զերծ մնանք հիշողությունների գիրկն ընկելուց, չենք կարող չփաստել, որ հետզհետե կանոնավոր բանակի վերածվող մեր ջոկատներին պատշաճ բուժօգնության ապահովումն անհնար կլիներ առանց համակարգված գործողությունների: Դրանց արդյունքում սահմանամերձ հիվանդանոցները վերածվեցին որակավորված վիրաբուժական օգնություն ցուցաբերող կենտրոնների, իսկ Երևանի խոշոր հիվանդանոցները` բազմապրոֆիլ հոսպիտալների:Եթե ռազմի դաշտում մարտիկ-բժիշկներն առաջին օգնություն էին ցույց տալիս, ապա թիկունքի` այդ թվում Երևանի կլինիկաների մասնագետները գիշեր ու զօր պայքարում էին յուրաքանչյուր զինվորի կյանքի համար: 

 

Տարեգրությունը փաստում է, որ շուրջ 11.000 ազատամարտիկներ ենթարկվել են բարդության տարբեր աստիճանի վիրահատությունների: Նրանցից մոտ 8.900-ը կրկին ռազմի դաշտ է վերադարձել և շարունակել մասնակցել մարտական գործողություններին: Այս դահլիճում գտնվողներից շատերին քաջ հայտնի է, որ վառոդի հոտին արդեն ծանոթ զինվորները, որպես կանոն, ավելի մարտունակ են լինում: 

 Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ռազմական բժշկությանը նվիրված գիտաժողով

Այս ամենի մասնակիցները հրաշալի հիշում են նաև դժվարությունները` երբեմն անգամ կրակահերթի տակ ու անպատկերացնելի պայմաններում կատարված վիրահատություններն ու այլ միջամտությունները:

 

Այդ տարիներին Նոր Նորքի «Շտապ օգնության» հիվանդանոց (այժմ` «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ),«Էրեբունի» բժշկական կենտրոն, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, Հանրապետական հիվանդանոց (այժմ` «Արմենիա» ԲԿ), վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ և մյուս կլինիկաներ էին ընդունվում առավելապես ծանր վնասվածքներով վիրավորները, ովքեր կարիք ունեին նեղ մասնագիտական, բարձր որակավորման բժշկական օգնության: Նրանցից շատերը վիրահատական մի քանի միջամտության էին ենթարկվում: 

 

Անուրանալի է, որ մեր բժիշկներն այդ տարիներին արեցին ամեն հնարավորն ու անհնարինը` հանուն հայ զինվորի: 

 

Սակայն փաստ է, որ բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել: 

 

Հայոց բանակի կազմավորման ժամանակ որպես նրա ստորաբաժանում ստեղծվեց ռազմաբժշկական վարչությունը: Փառք ու պատիվ նրա կազմավորման ակունքներում կանգնած կազմակերպիչներին, ովքեր ջանք չխնայեցին նրա կայացման գործում, որի արդյունքում այսօր ունենք լուրջ կազմավորված միավորում: Համառ ջանքերի շնորհիվ պատերազմական տարիների ռազմական հախուռն բուժօգնությունն աստիճանաբար վերածվեց կազմակերպված ու դինամիկ համակարգի: Առաջին հերթին ծավալվեցին Երևանի կենտրոնական, ապա կայազորային հոսպիտալները: 

 

Ռազմաբժշկական ֆակուլտետը ծնունդ առավ 1994 թվականի մայիսի 19-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 232 որոշմամբ, իսկ 2,5 ամիս անց` օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թիվ 299 հրամանով հաստատվեց ռազմաբժշկական ֆակուլտետի կանոնակարգը: Նույն տարվա սեպտեմբերին ֆակուլտետն ունեցավ առաջին կուրսանտները:

 

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ռազմական բժշկությանը նվիրված գիտաժողովՔայլ առ քայլ ձևավորվող Ֆակուլտետը հզոր աջակիցներ ուներ: ՀՀ պաշտպանության և ՀՀ առողջապահության նախարարությունները, այն ժամանակվա ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը ֆակուլտետի կայացման գործում մեծ ներդրում ունեցան: 

 

Ինչ-ինչ պատճառներով 2008թ-ից ռազմաբժշկական ֆակուլտետում ընդունելությունը դադարեցվեց: Սակայն 2011-ի գարնանը որոշվեց ընդունելությունը վերակագնել և կրթությունը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:

 

Անցնող տարիների ընթացքում ֆակուլտետն արդեն 472 շրջանավարտ է տվել, նրանցից 30-ը` գերազանց առաջադիմությամբ: Ռազմական բժիշկը եզակի այն մասնագետներից է, որ երկու անգամ է երդվում` որպես բժիշկ և որպես զինվոր: Դա կրկնակի պատիվ է, բայց և կրկնակի պատասխանատվություն է պահանջում: Բարձրագույն ռազմաբժշկական կրթություն ստացած գիտակ, հմուտ զինծառայողները համալրում են ՀՀ-ի զինված ուժերի տարբեր զորամիավորումները և զորամասերը: Նրանք պատվով են կատարում հայկական առողջ բանակ ունենալու իրենց պարտքը: 

 

Վստահ եմ, որ հայրենիքին նվիրյալ այդ բժիշկները պատրաստ են իրենց մասնագիտական առաքելություններն ու կատարելություններն օգտագործել թե´ խաղաղ պայմաններում, թե´մարտի դաշտում: 

 

Դա առաջին հերթին ֆակուլտետի դասախոսական անձնակազմի նվիրումի ու բարձր պատասխանատվության շնորհիվ: 

 

Ռազմական բժշկության ոլորտում կատարվում են նաև գիտական հետազոտություններ` նվիրված զինված ուժերի բուժապահովման բազմաթիվ հիմնախնդիրներին: Արդյունքում` արդեն պաշտպանվել են 5 դոկտորական և 14 թեկնածուական թեզեր: Դրանք նպաստել են ռազմական բժշկության կանխարգելիչ ուղղվածության զարգացմանը, ռազմական գործի հիգիենայի և բուժական գործունեության ծավալմանը, գիտական հիմնավորմանը:

 

Բժշկական համալսարանը միշտ էլ պարտրաստ է ինչպես ռազմական բժիշկների վերապատրաստման, այնպես էլ գիտական հետազոտությունների միջոցով նպաստելու զորամասային բժշկության որակի բարելավմանը, ցուցաբերվող բուժօգնության մակարդակի բարձրացմանը, արտակարգ իրավիճակներում, մարտական գործողությունների ժամանակ խիզախ սպայի ձևավորմանն ու հայրենիքին արժանի քաղաքացու դաստիարակմանը:

 

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ռազմական բժշկությանը նվիրված գիտաժողովԱյսօր գիտաժողովում քննարկվելիք հարցերի բազմազանությունը վկայությունն է այն բանի, թե անցած 18 տարիների ընթացքում զարգացման ինչ հսկայական ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը Հայաստանում:

 

Սա ևս մեր անկախության ձեռքբերումներից է ու նաև մեր անկախության պահպանման կարևոր գործոններից մեկը:

 

Միաժամանակ պետք է ընդունենք, որ անցած 18 տարիներին ռազմական բժշկության կայացման գործում թեև հսկայական աշխատանք է կատարվել, բայց և անելիքներն էլ քիչ չեն: Լիարժեք ծառայություն կազմակերպելու գործում կարևոր է բոլորիս ջանքերի միավորումը: 

 

Միավորվե´նք` այս ծառայությունն ավելի կատարյալ դարձնելու համար: 

 

Չտարանջատե´նք ռազմական և քաղաքացիական բժշկությունը, երբ խոսքը հայ զինվորի առողջությանն է վերաբերում: 

 

Մեծարգո հյուրեր, սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար մեծաթիվ բժիշկներ այսօր կարժանան տարբեր պարգևների: Սա ընդունենք որպես Հայրենիքին անմնացորդ նվիրումի արժանի գնահատական, ինչի համար բոլոր բժիշկների անունից շնորհակալություն եմ հայտնում և ասում` ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը:

 

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության զինվորներին:

 

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական անձնակազմին ու գեներալներին, ռազմական բժիշկներին ու բուժաշխատողներին: 

 

Եվ հավերժ փառք Հայոց բանակին:

Հեղինակ. Դերենիկ Դումանյան, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ