Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկության զարգացմանը, իրավունք չունեք թերանալու»

«Հսկայական միջոցներ ենք հատկացնում  ռազմաբժշկության զարգացմանը,  իրավունք չունեք թերանալու»

Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար պարգևներ հանձնեց Սեյրան Օհանյանը:

 

ՀՀ վարչապետի հուշամեդալի և պատվոգրի արժանացան 10-ից ավելի, իսկ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալի` 52 բժիշկներ և ՀՀ սահմանամերձ մարզերի և մայրաքաղաքի առողջապահության  կազմակերպիչներ: 

 

Հինգ հոգի  արժանացան «Անդրանիկ Օզանյան» և «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալի:

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, բնականաբար, առանձնահատուկ կապ ու առնչություններ ունի հայկական բանակի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

 

Որովհետև, յուրաքանչյուր պատերազմում մարտիկներից հետո բժիշկներն են իրենց ուսերին կրում մարտական գործողությունների ծանրությունը, փրկում մարդկային կյանքեր, բուժելով շարք վերադարձնում վիրավոր մարտիկներին: 

 

Արցախյան ազատամարտի տարիներին, դեռ լրիվ ձևավորված կանոնավոր զինված ուժեր չունենալու և ծավալվող պատերազմի պայմաններում բուժապահովման կազմակերպումն ունեցավ իր յուրահատկությունները: Եթե մինչ կանոնավոր զինված ուժերի ստեղծումը սահմանների պաշտպանությունը ստանձնեցին քաղաքացիական մարդկանցից կազմված կամավորական ջոկատները, ապա ռազմաբժշկական գործի կազմակերպումը` քաղաքացիական առողջապահության համակարգը: Քիչ հետո դուք կտեսնեք նրանց, երբ որպես այդ դժվարին գործի մեծ գնահատություն, ես մեծ ուրախությամբ ու երախտագիտությամբ նրանց կհանձնեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հիմնած մեդալները:

 

Հայ բուժաշխատողների մասնակցությունը պատերազմին յուրահատուկ էր նրանով, որ նրանք հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվեցին դեռ այն ժամանակ, երբ ո՞չ ազգային բանակն էր ստեղծվել և ո՞ չ էլ իրական պատերազմն էր սկսվել: Նրանք այն առաջիններից էին, ովքեր իրենց մասնագիտական պարտքի բերումով մեկնեցին Հայաստանի սահմանամերձ շրջանների ու Արցախի հիվանդանոցներ, տեղի բնակչությանն ու դեռ սակավաթիվ կամավորներին կենդանի օրինակով հուշելով, որ երկիրը կանգնած է իրենց թիկունքին: Աղքատիկ կահավորմամբ հիվանդանոցներում ու բուժկետերում, վրանների տակ մեր բժիշկները կատարեցին բարդագույն վիրահատություններ, դիրքերից հազիվ մեկուկես-երկու կիլոմետր հեռվում, պայթող արկերի ու ավիառումբերի ցնցումների մեջ անզգայացնող սարքն ու վիրադանակը ձեռքին օր ու գիշեր աշխատելով, հազարավոր կյանքեր փրկեցին և մինչև վերջ կատարեցին իրենց քաղաքացիական ու մասնագիտական պարտքը Հայրենիքի, ժողովրդի ու մարտիկների հանդեպ: Հայ բժիշկներն Արցախյան ռազմաճակատներում հաղթանակի համար պայքարեցին ոչ միայն ռազմադաշտային հոսպիտալներում, այլև ավտոմատը ձեռքին:

 

Եվ պատերազմի ճամփաները մենք միասին անցանք:

 

Ի տարբերություն բազմաթիվ մասնագիտությունների տեր մարդկանց ու հաստատությունների, որոնք հարկ եղածին չափ հեռացվում են մարտական գործողությունների գոտուց, իսկ աշխատանքի ծավալները նվազում են, բժիշկներն ու բուժհաստատություններն, ընդհակառակը, մոտենում են ճակատի գծին, երբեմն էլ, ինչպես Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում, խախտելով բոլոր կանոնադրությունները, թույլատրելիից ավելի են մոտենում: Ի վերջո, մեր ռազմադաշտային հոսպիտալներն անգամ երկու երեք կիլոմետր, իսկ զորամասերի բուժկետերը դիրքերից մի քանի հարյուր մետր ետ էին բացազատվում, ինչն արգելվում է, բայց բժիշկները մատնացույց էին անում վիրավորին հնարավորինս շուտ բուժօգնություն ցույց տալու անհրաժեշտությունը... 

 

 Բժիշկն ինքնին գործում է արտակարգ պայմաններում, իսկ պատերազմը բժիշկների համար արտակարգ իրավիճակներում իրենց մասնագիտական պարտքի կատարման գագաթնակետն է: Եվ մեր բժիշկները` այս կրթօջախի շրջանավարտները, պատերազմի տարիներին պատվով կատարեցին իրենց պարտքը: Ընդ որում, ոչ միայն մեծ նվիրումով ու անձնազոհությամբ և չընկրկելով վտանգների ու դժվարությունների առջև, այլև կատարեցին մասնագիտական բարձր վարպետությամբ, և հասան բացառիկ արդյունքների` վիրավորների ավելի քան 70 տոկոսին վերադարձնելով շարք, ինչը Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային զինվորական բժշկության նվաճումներից անհամեմատ բարձր ցուցանիշ էր: 

 

Հատկապես ձեր բուհի ուսանողներից շատերը և´ մարտիկ էին, և´ բժիշկ, ու այս առումով բնութագրական են «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատը, ուր մեծ թիվ էին կազմում Բժշկական համալսարանի ուսանողները և ինստիտուտի«Ուսանողական խորհրդարան» կազմակերպությունը: Որպես կամավոր մարտիկներ Արցախյան ազատամարտին մասնակցեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 34 ուսանողներ: Նրանցից Արմեն Ղունյանը զոհվեց Շուշիի ազատագրման հաջորդ օրը Ասկերանի ուղղությամբ թշնամու խելագար հարձակումը կասեցնելիս, Վահե Բաղդասարյանը` 1993 թվականին Տոնաշենն ազատագրելիս, իսկ Մուրադ Մուրադյանը` Տավուշի հենակետերում ծառայողական պարտականությունները կատարելիս: Եվս հինգ ուսանողներ` Ղուկաս Ուլիխանյանը, Միքայել Բայաթյանը, Արտակ Զեյնալյանը, կամավոր անդամագրվեցին:

 

1993-ի աշնանը եղավ բժիշկների առաջին զորակոչը: Շուրջ 50 բժիշկների գերակշիռ մասն ուղարկվեց զորամասերի բուժծառայություններ: Նրանցից ոչ ոք չդասալքեց ու բոլորն էլ պատվով կատարեցին իրենց բաժին ընկած դժվարին խնդիրները: 

 

Ի դեպ, այս դահլիճում մենք վերջին անգամ հանդիպել ենք «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, որը ևս մի առիթ էր հետադարձ հայացքով նայելու ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ խաղաղ բանակաշինության տարիներին ու ժամանակի հեռվից վերաիմաստավորելու և վերագնահատելու շատ ու շատ բաներ:

 

Մայիսյան հաղթական զինադադարին հաջորդած առաջին իսկ ամիսներին Մ.Հերացու անվան Բժշկական համալսարանի զինվորական ամբիոնի հիմքի վրա ստեղծվեց համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, որը դարձավ զինվորական բժիշկների իսկական դարբնոց` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ամեն տարի համալրելով ոչ միայն բժշկի մասնագիտության, այլև ռազմաբժշկական գործի կազմակերպման հիմունքների քաջ իմացություն ունեցող երիտասարդ զինվորական բժիշկներով: Եվ ֆակուլտետի 472 շրջանավարտների թվում այսօր արդեն կան բանակային զորամիավորումների բուժծառայությունների պետեր, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքների պետեր, զինված ուժերի ռազմաբժշկական վարչության ավագ սպաներ:

 

Պատերազմական դաժան օրերը վաղուց անցյալ են դարձել, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր վստահորեն պահպանում են 1994 թվականի մայիսին կնքված հաղթական զինադադարը: Սակայն դա չի նշանակում, որ միայն կուրսանտի ուսադիրներով ձեր դասընկերներն են իրենց կյանքը կապելու բանակի հետ: Վաղը դուք դառնալու եք այն մասնագետները, որոնց կարիքը բանակը միշտ զգում է, և երբեմն, բուժանձնակազմի համալրման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ձեր ինստիտուտի երիտասարդ շրջանավարտներին զորակոչել երկտարյա սպայական ծառայության:

 

Սակայն բանակի և Երևանի բժշկական համալսարանի համագործակցությունն ամենևին էլ չի սահմանափակվում միայն ռազմաբժշկական գործի մասնագետ սպաների պատրաստմամբ: 1994-ի մայիսից առ այսօր ձգվող հաղթական խաղաղությունը պահպանվում է միայն Հայաստանի զինված ուժերի հզորության ու մարտունակության շարունակական բարձրացման շնորհիվ: Իսկ այդ գործում մեծ դեր է վերապահված առաջին հերթին երիտասարդության, ուսանողության ունեցած մեծ ներուժի, ձեր գիտելիքների, եռանդի ու Հայրենիքին ազնիվ նվիրումի ճիշտ օգտագործմանը` ի շահ մեր բանակի հզորացման: Եվ օրինաչափ է, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ողջ ղեկավար կազմը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողության հետ: Ես ինքս երեկ բաց, անկեղծ զրույցի վերածված հանդիպում եմ ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

 

Պաշտպանության նախարարությունն այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ իրականացնում է կարևոր ու մեծածավալ ծրագրեր ռազմահայրենասիրական ու գիտամշակութային ոլորտ-ներում, կազմակերպում հայրենաճանաչողական արշավներ, հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված բուժաշխատողների և ուսանողների հիշատակին նվիրված ցերեկույթներ: Եվ շատ կցանկանայի, որ բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողներդ նույնպես ավելի ակտիվ լինեք, դուք էլ նախաձեռնեք նման միջոցառումներ, ճանաչեք ձեր Հայրենիքն ու այն պահող մարդկանց, տեսնեք սահմանամերձ շրջանների հիվանդանոցներն ու նրա նկուղներում վիրավորներին վիրահատած բուժաշխատողներին, ովքեր Հայրենիքի ու իրենց գործի իսկական նվիրյալներ էին: Միայն այդ դեպքում դուք իրապես արժանի կլինեք կոչվելու ավագ սերնդի հայ բուժաշխատողների գործի շարունակողները: 

 

Այս դահլիճում ներկաներից շատերը, ովքեր արդեն իսկ զինվորական համազգեստ են հագնում, վաղը համալրելու են բանակի ռազմաբժշկական ծառայությունը և անմիջականորեն ստանձնելու զինված ուժերի զինծառայողների առողջության պահպանման դժվարին գործը: Բոլորիդ կոչ եմ անում լիարժեք ու նպատակային օգտագործել ուսումնառության յուրաքանչյուր օրը, ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիքներ, ու ողջ խորությամբ գիտակցել, թե վաղը, մտնելով զորամասի բուժկետ, որչափ մեծ պատասխանատվություն եք ստանձնելու: Այսօր մենք հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկական գործի զարգացմանն ու անձնակազմի առողջության պահպանմանը և դուք ուղղակի իրավունք չունեք այս ասպարեզում թույլ տալու որևէ թերացում:

 

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ և ապագա աշխատանքում:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ