Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Հայաստանը կմասնակցի փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային սպորտային խաղերին

Հայաստանը կմասնակցի փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային սպորտային խաղերին

Հոկտեմբերի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ` նվիրված Հայաստանի մասնակցությանը փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային սպորտային խաղերին: Փոխպատվաստված օրգաններով մարդկանց  համաշխարհային սպորտային խաղերի մեկնարկը տրվել է 1978 թ. Լոնդոնում` բժիշկ Մորիս Սլապակի կողմից, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս առիթով և մասնակցեց տոնական համերգին:


Միջոցառման պաշտոնական մեկնարկից հետո փոխպատվաստված օրգաններով հայերը եւս հնարավորություն կունենան մարզվելու և մասնակցելու համաշխարհային սպորտային խաղերին:


Թեմային վերաբերող մեր հարցերին պարզաբանումներ տվեց ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, Երիկամի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Արա Բաբլոյանը:


ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, Երիկամի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Արա Բաբլոյան–  Պարոն Բաբլոյան, ի՞նչ նպատակ ունի միջոցառումը, և ի՞նչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը:


–  Մենք այսօր մեր 33 ծրագրերից մեկն ենք ներկայացնում` փոխպատվաստված օրգանով մարդկանց մասնակցությունը համաշխարհային սպորտային խաղերին: Մեծ հպարտություն է մեզ համար այսպիսի ծրագիր ներկայացնելը: Դեռ 1988 թ. երկրաշարժի օրերին Հայաստանում չկար գեթ մեկ դիալիզի մեքենա, որը թույլ կտար մեծ թվով մարդկանց կյանք փրկել: Բարեբախտաբար, աշխարհը ոտքի կանգնեց, ցուցադրվեց մեծ աջակցություն և Հայաստանում բացվեցին դիալիզի 4 կենտրոններ:


–  Իսկ ինչ արդյունքներ գրանցվեցին։


–  Բնականաբար, բժշկական ձեռքբերումները կանգ չառան միայն դիալիզի վրա, 1991թ. Հայաստանում առաջին անգամ իրականացվեց երիկամի փոխպատվաստում երեխայի մոտ: Իսկ ներկա դրությամբ մենք իրականացրել ենք 119 երիկամի փոխպատվաստում, ԱՐԱԲԿԻՐ բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ է գտնվում փոխպատվաստված օրգանով 97 մարդ: Նրանց մի մասն արտասահմանում է ապրում, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր մարդիկ միավորվում են մեկ գաղափարի, մեկ ասոցիացիայի շուրջ, որը նպատակ ունի փոխպատվաստված օրգանով հայ մարդկանց ևս հնարավորություն տալ մասնակցելու համաշխարհային խաղերին:


–  Ի՞նչ է ենթադրում փոխպատվաստված մարդկանց մասնակցությունը համաշխարհային օլիմպիական խաղերին, ո՞րն է նպատակը:


–  Մարդիկ լիարժեք կյանքով կապրեն, հաղորդակից կլինեն հասարակության հետ, ակտիվ հասարակական կյանք կվարեն: Հիմնական նպատակն այն է, որ մենք այսօր, լինելով դահլիճում, չկարողանանք տարբերել՝ ովքեր են փոխպատվաստված օրգանով, ովքեր` ոչ: Ենթադրվում է, որ ապրիլին կսկսվեն մեր հանրապետական խաղերը, և երևի թե մեկ տարի անց կլինեն միջազգային խաղեր Հայաստանում: Մեր խնդիրն է միավորել բոլոր մարդկանց, որ իրենք պայքարեն իրենց առողջության և երջանիկ կյանքի համար:


Փոխպատվաստված օրգաններով մարդկանց  համաշխարհային սպորտային խաղերի մեկնարկը տրվել է 1978 թ. Լոնդոնում` բժիշկ Մորիս Սլապակ–  Ի՞նչ եք կարծում, զարգացա՞ծ է արդյոք Հայաստանում փոխպատվաստված օրգանով մարդկանց մյուսներից չտարանջատելու մշակույթը: Ինչքանո՞վ է այս խնդիրն արդիական:


–  Գիտե՚՞ք, այնքան կարևոր և ճիշտ հարց եք տալիս: Պարզապես նրանք այնքան չեն տարբերվում հասարակությունից, որ մենք անկարող ենք տարանջատել, անգամ գործատուն կարող է չիմանալ, թե իր մոտ ով է աշխատում` փոխպատվաստված օրգանով մեկը, թե` ոչ: Շատ կարևոր է իմանալ, որ երիկամային անբավարարությունը սկսվում է միջին տարիքից`30-45, այն ժամանակ, երբ մարդիկ աշխատանքի մեջ արդեն կայացած են և իրենց մասնագիտական դաշտում ինչ-որ նշանակություն ունեն: Գործատուները նույնիսկ ուրախ են, որ այդ մարդը հնարավորություն ունի առողջապես ամբողջովին վերականգնվել և լավ մասնագետի կորուստ չլինի: Մենք ամեն ինչ անում ենք, որ փոխպատվաստված օրգանով մարդիկ չտարբերվեն հասարակությունից, լինեն առողջ և կարողանան երջանիկ լինել կյանքում:


Ծրագրի գլխավոր գործընկերն է ԱՍՏԵԼԼԱՍ  ՖԱՐՄԱ  ՅՈՒՐՈՓ ընկերությունը: Ծրագրի մասին զրուցեցինք ԱՊՀ տարածքում ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավար Արմեն Հակոբյանի հետ:


ԱՊՀ տարածքում ԱՍՏԵԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավար Արմեն Հակոբյան–  Պարոն Հակոբյան, Ձեր կազմակերպությունն աջակցում է այս նախաձեռնությանը` փոխպատվաստված օրգանով մարդկանց համաշխարհային խաղերին մասնակից դարձնելուն։ Ո ՞րն է համագործակցության նպատակն ու հիմքերը:


–  Կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է օրգանների փոխպատվաստման ոլորտում: Որպեսզի հասկանալի լինի մեր ընկերության և այս ոլորտի կապը, ասեմ, որ ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական ձեռնարկությունը մի շարք մասնագիտական բժշկական ուղղվածության ասոցիացիաների գլխավոր գործընկեր է, այդ թվում նաև փոխպատվաստողների ասոցիացիայի, նաև ասոցիացիաների, որոնք զբաղվում են շատ կարևոր սոցիալական հարցերով, որոնցից մեկը փոխպատվաստում ստացած մարդկանց օլիմպիական խաղերի մասնակցության համար ստեղծված միջազգային ասոցիացիան է: Որպես Հայաստանի քաղաքացի` ես շատ հպարտ եմ, քանի որ ԱՊՀ տարածքում այսպիսի նախաձեռնությամբ առաջինը հանդես է գալիս Հայաստանը:


–  Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու ասոցիացիան, հեռանկարայի՞ն եք համարում այն:


–  Սա լոկ ասոցիացիայի ստեղծումը չէ, այլ որդեգրվում է մի շատ կարևոր սկզբունք. անհատը, ով ստացել է որևէ օրգանի փոխպատվաստում, պետք է կարողանա ապրել սոցիալապես ակտիվ կյանքով, աշխատել, ստեղծագործել, ցանկության դեպքում` զբաղվել սպորտով: Ուզում եմ հույս հայտնել, որ կարճ ժամանակ անց, ևս մեկ օլիմպիական խաղերում մենք կտեսնենք Հայաստանի դրոշը:


–  Ո՞րն է փոխպատվաստման առավելությունը բժշկության մեջ:


–  Ինձ մի քիչ բարդ է պատասխանել այս հարցին, կարծում եմ այս ոլորտի զարգացումը թույլ կտա խուսափել երկարատև բուժման ծրագրերից, որոնց արդյունքը, միևնույն է, չի կարող հասնել փոխպատվաստման արդյունքի: Կան իրավիճակներ, որտեղ միակ ելքը փոխպատվաստումն է: Փոխպատվաստումից հետո մենք ոչ միայն առողջացնում ենք հիվանդին, այլև կյանք ենք վերադարձնում սոցիալապես ակտիվ քաղաքացու:

 

       


–  Իսկ համաշխարհային խաղերին մասնակցությունը, ըստ Ձեզ, ի՞նչ կտա փոխպատվաստված օրգանով մարդկանց:


–  Սպորտն այն ոլորտն է, որտեղ մարդը սկսում է ապրել ակտիվ կյանքով: Բացի ֆիզիկապես կոփումից, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս, նա ներգրավվում է հասարակական կյանքի մեջ է: Կարևոր է այն զգացողությունն ու գաղափարը, որ այդ մարդը հիվանդ չէ, մենակ չէ, նա հասարակության մի մասնիկն է:


–  Այս ոլորտում զարգացման միտումներ տեսնո՞ւմ եք:


–  Միանշանակ` այո՛: Մենք միշտ կլինենք մեր գործընկերների կողքին, կօգնենք այն ամենով, ինչը մեր ուժերի սահմանում է, որպեսզի զարգացնենք ոլորտը: Ակնհայտ է, որ սա ինչ-որ մեծ նախագծի, մեծ ծրագրերի սկիզբ է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ