Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Քննարկվեցին վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրները

Քննարկվեցին վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրները

«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերությունը` Հայաստանի ներզատաբանների ասոցիացիայի հետ համատեղ, նոյեմբերի 5-ին և 6-ին Երեւանում անցկացրեց  «Թիրեոիդոլոգիայի հրատապ խնդիրները» խորագրով կոնֆերանս՝ նվիրված վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրներին։ Կոնֆերանսի կազմակերպման հիմք է հանդիսացել խնդրի հրատապությունը նաև մեր երկրում, քանի որ յոդի անբավարարությունը մեծ տարածվածություն ունի հատկապես օվկիանոսներից հեռու գտնվող լեռնային շրջաններում։ Այսօր աշխարհում 2 միլիարդ մարդ ունի յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների զարգացման ռիսկ. 300 միլիոնն ունեն էնդեմիկ խպիպ, ավելի քան 30 միլիոն մարդ տառապում է մտավոր թերզարգացմամբ, և ավելի քան 6 միլիոնը տառապում են կրետինիզմով։ Հենց այս հարցերն էլ քննարկվեցին  կոնֆերանսի  շրջանակներում` ուշադրությունը սևեռելով Հայաստանում տիրող իրավիճակին։

 

«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքետինգ մենեջեր Քրիստինա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի ներզատաբանների ասոցիացիայի հետ համագործակցության եզրերը.  «Մեր ընկերությունն արտադրում է ներզատաբանության ոլորտում` այդ թվում նաև վահանաձև գեղձի կանխարգելման և բուժման համար կիրառվող դեղամիջոցներ՝ «Յոդբալանս»-ը, «Էութիրոքս»-ը, «Թիրոզոլ»-ը: Ներզատաբանների ասոցիացիայի հետ մեր համագործակցությունը բավականին բազմաբովանդակ է: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, կարծում եմ, նման կոնֆերանսի կազմակերպումը հիանալի հնարավորություն  է տարբեր մասնագիտացմամբ բժիշկների համար, ովքեր պրակտիկայում առնչվում են վահանաձև գեղձի խանգարումներին, լսելու ներզատաբանի կողմից նորագույն հարցադրումներ և պատասխաններ մի ներզատական գեղձի մասին, որը մասնակցում է բոլոր  օրգան-համակարգերի զարգացմանն ու կարգավորմանը»:

 

   
«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Քրիստինա Պետրոսյան Հայաստանի Ներզատաբանների ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյան
«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքետինգ մենեջեր Քրիստինա Պետրոսյան

Երևան քաղաքի գլխավոր ներզատաբան, «Էրեբունի»  բժշկական կենտրոնի Ներզատաբանության բաժնի վարիչ Էլզա Հայրապետյան

 


Կոնֆերանսի առաջին զեկույցը` «Յոդային անբավարարության խնդիրը Հայաստանում», ներկայացրեց Հայաստանի Ներզատաբանների ասոցիացիայի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ներզատաբան Էլզա Հայրապետյանը: Նա կատարեց մի քանի շեշտադրումներ: Խոսելով  յոդային անբավարարության հետևանքով առաջացած  հիվանդությունների մասին` մասնագետը նշեց, որ յոդի երկարատև անբավարարությունը բերում է ո′չ միայն վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացմանը, այլև ֆիզիկական և մտավոր թերզարգացման։ Հղի կանանց մոտ յոդի պակասը կարող է հանգեցնել հղիության ծանր ընթացքի։


Քննարկվեցին վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրները«Խպիպից մի քանի անգամ ավելի խնդրահարույց են յոդի պակասի հետևանքով առաջացող կնոջ վերարտադրողական գործառույթների խանգարումները և երեխաների մտավոր կամ ֆիզիկական աճի խաթարումը: Մինչդեռ կնոջ չբերության, դաշտանային ցիկլի խանգարումների, վիժումների դեպքում որոշ գինեկոլոգներ ստուգում են ամենահնարավոր պատճառները` մոռանալով ամենապարզն ու ամենատարածվածը` յոդի անբավարարությունը»,- իր ելույթի ժամանակ ասաց Էլզա Հայրապետյանը և ընգծեց, որ չպետք է մոռանալ նաև Ատոմական Էլեկտրակայանի առկայությունը, քանի որ յոդի անբավարարության պայմաններում վահանաձև գեղձը «ստիպված» կլանում է օդի ռադիոակտիվ յոդը, որը նպաստում է վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների զարգացմանը։


Իսկ թե ինչպես լրացնել յոդի պակասը` խուսափելով յոդային ավելցուկից, որը ևս անչափ վտանգավոր է մեր օրգանիզմի համար, Էլզա Հայրապետյանը պատմեց մեզ հետ հարցազրույցում:


–  Տիկին Հայրապետյան, եթե  պարզունակ  բնորոշում տանք. ի՞նչ է յոդը մեր օրգանիզմի համար:


–   Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնի սինթեզման ժամանակ, որն ունի բջջի ներսում էներգիայի կուտակման և պահպանման գործառույթ: Եթե հանրամատչելի լեզվով ասենք, յոդի պակասը  բջջի ներսում էներգիայի բավարար քանակության խախտումն է, ինչը կարող է բերել բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաների խաթարումների:

 

Քննարկվեցին վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրները


–   Յոդի անբավարարությունն ինչքանո՞վ է լուրջ խնդիր Հայաստանում, եթե համեմատենք այլ պետությունների հետ։


–  Հայաստանը լեռնային երկիր է, որը գտնվում է օվկիանոսից հեռու և յոդի անբավարարության առումով համարվում է էնդեմիկ շրջան։ ՍՍՀՄ-ի տարիներին Հայաստանում, ինչպես նաև ողջ ՍՍՀՄ տարածքում,  կատարվել է մասսայական (աղի յոդացում), խմբային և անհատական յոդային անբավարարության կանխարգելում։ Սակայն 1988 թ. աղը  չի յոդացվել ողջ ՍՍՀՄ-ում, նաև Հայաստանի տարածքում, քանի որ ստանդարտացված յոդը` աղի յոդացման համար, Ավանի աղի կոմբինատը ստանում էր Սումգաիթից։ Որպես հետևանք՝ Հայաստանի ամբողջ տարածքում գրանցվել է վահանաձև գեղձի հիվանդությունների աճ։ Կատարված հետազոտություններից հետո` UNISEF-ի աջակցությամբ, վերասարքավորվել է Ավանի աղի կոմբինատը, որը 2001 թ. արտադրում է յոդացված աղ եվրոպական ստանդարտներով (50 գ  յոդ` 1 տոննա աղին)։


–   Ի՞նչ գործնական խորհուրդներ կտաք: Ինչպե՞ս կանոնակարգել սնունդը` յոդի պակասից խուսափելու համար:


–   Յոդի հիմնական պաշարը օրգանիզմը պետք է ստանա ջրի միջոցով, սակայն մեր խմելու ջուրը` լեռնային ծագման պատճառով, յոդ քիչ է պարունակում: Մրգերի միջոցով պակասը լրացնելու մեջ էլ խնդիր կա. հնարավոր չէ ամեն օր յոդ պարունակող միրգ ուտել, ի վերջո` գոյություն ունի նաև սեզոնայնություն: Արդյունքում՝ յոդի անբավարարությունը լրացնելու հիմնական տարբերակը յոդ պարունակող դեղամիջոցների կիրառումն է, որի լավագույն ներկայացուցիչը «Յոդբալանս»-ն է:

 

   
«Արաբկիր» բժշկական կենտրոնի նորածնային սկրինինգի ծառայության ղեկավար Իրինա Թովմասյան ԵՊԲՀ Ներզատաբանության ամբիոնի վարիչ,  «Մուրացան» բժշկական կենտրոնի, ներզատաբանության և մանկական ներզատաբանության կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանյան

«Արաբկիր» բժշկական կենտրոնի նորածնային սկրինինգի ծառայության ղեկավար Իրինա Թովմասյան

 

ԵՊԲՀ Ներզատաբանության ամբիոնի վարիչ,  «Մուրացան» բժշկական կենտրոնի, ներզատաբանության և մանկական ներզատաբանության կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանյան

 

Կոնֆերանսի շրջանակներում «Արաբկիր» բժշկական համալիրի նորածնային սկրինինգի ծառայության ղեկավար Իրինա Թովմասյանը ներկայացրեց Հայաստանում հիպոթիրեոզի նորածնային սկրինինգի աշխատանքների յոթամյա փորձի արդյունքները:

Հայաստանում նորածինների սկրինինգի ընթացքում հայտնաբերվել են բնածին հիպոթիրեոզով 56 երեխա:

 

Բնածին հիպոթիրեոզը վահանաձև գեղձի թերֆունկցիան է, որը հանգեցնում է ֆիզիկական և մտավոր թերզարգացման: Վաղ հասակում բնածին հիպոթիրեոզի ախտորոշումը և բուժումը երեխաներին հնարավորություն է տալիս իսպառ հրաժարվել դատապարտելի հիվանդությունից և դառնալ հասարակության լիիրավ անդամ։ 

 

Հիպոթիրեոզի և  նրա «Էութիրոքս» դեղամիջոցով բուժման արդյունավետության մասին ավելի մանրամասն խոսեց ԵՊԲՀ Ներզատաբանության ամբիոնի վարիչ,  «Մուրացան» բժշկական կենտրոնի, ներզատաբանության և մանկական ներզատաբանության կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանյանը` առանձնացնելով հիպոթիրեոզի ախտանշաններ, որոնք որոշ դեպքերում կարող են և ակնհայտ չլինել: Դրանցից են օրգանիզմի ցածր ջերմությունը, մաշկի դեղնությունը, հոգնածությունը, գլխացավը, մոռացկոտությունը, լեզվի ծավալի մեծացումը և այլն:

 

   
ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման ներզատաբանության ամբիոնի  դոցենտ Մարինե Բադալյան Ներզատաբան Մարինա Ստեփանյան
ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման ներզատաբանության ամբիոնի  դոցենտ Մարինե Բադալյան

«Դիագնոստիկա» բժշկական միավորման ներզատաբան Մարինա Ստեփանյան

 

 

ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման ներզատաբանության ամբիոնի  դոցենտ Մարինե Բադալյանը ներկայացրեց «Աուտոիմունային թիրեոիդիտ. ախտորոշում և բուժում» թեման: Աուտոիմունային թիրեոիդիտը վահանաձև գեղձի հյուսվածքի քայքայումն է սեփական իմունային համակարգի բջիջներով, երբ իմունային համակարգի կողմից արտադրված հակամարմինները սեփական վահանաձև գեղձի բջիջներն ընդունում են որպես օտար ու վնասում դրանց:


Կոնֆերանսի երկրորդ օրը Էլզա Հայրապետյանը խոսեց թիրեոտոքսիկոզի ախտորոշման և բուժման մասին, իսկ ներզատաբան Մարինա Ստեփանյանն անդրադառձավ «Վահանաձև գեղձ. հղիություն և հետծննդյան շրջան» թեմային: Մեզ հետ զրույցում Մարինա Ստեփանյանը համառոտ ներկայացրեց թեման. «Խոսքը հղիության և հետծննդյան շրջանում հանդիպող վահանաձև գեղձի ախտահարումների մասին է: Վահանաձև գեղձի խանգարումներով հղիի արգանդում ցարգացող երեխան հիվանդացության բարձր ռիսկի խմբում է, ով ապագայում չի կարողանալու ռեալիզացնել գենետիկորեն իրեն փոխանցված պոտենցիալը: Մեր խնդիրն է հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգնենք մայրերին` խուսափելու վահանաձև գեղձի խանգարումներից, խուսափելու թե' նրա, թե' իր երեխայի հետագա լուրջ խնդիրների զարգացումից»: Այս առումով հատկանշական համարեց հղիների մոտ կանխարգելման և բուժման կազմակերպման հրատապությունը և որպես օպտիմալ միջոց քննարկվեց «Յոդբալանս» դեղամիջոցի կիրառումը։

 
Կոնֆերանսի ավարտին «NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության  մարքետինգ մենեջեր Քրիստինա Պետրոսյանն ասաց.- «Սա կարելի է համարել լավ սկիզբ: Շեշտում եմ՝ սկիզբ, քանի որ առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել նմանատիպ կոնֆերանսներ և անդրադառնալ ավելի նեղ ոլորտների ու թեմաների»:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ