ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ռեկիտ Բենկիզեր և Շտադա դեղագործական ընկերությոնները Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովի հովանավորներ

Երևանում օրերս տեղի ունեցած Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովին, որը կազմակերպել էր Մանկական բժիշկների հայկական ասոցացիան, ինչպես նշեց ասոցացիայի նախագահ Արա Բաբլոյանը, զգալի օժանդակություն են ցուցաբերել դեղագործական մի շարք ընկերություններ:
Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովի պաշտոնական հովանավորն էր նաև «Ռեկիտ Բենկիզեր» դեղագործական ընկերությունն իր մանկական «Նուրոֆեն» ապրանքանիշով: Մեր զրուցակիցն է ընկերության ներկայացուցիչ, դեղագետ Վիլեն Մանվելյանը:
– Պարոն Մանվելյան, ո՞րն էր կոնֆերանսի բուն գործառույթը, և ո՞րն էր Ձեր համագործակցության նպատակը:
– Մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 3-4 տարի առաջ, երբ նոր-նոր ձևավորվում էր Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան: Շատ ենք կարևորում ո´չ միայն ժամանակավոր մասնակցությունը նմանատիպ կոնֆերանսներին, այլև հետևողական աշխատանքը, որը բարելավում է մանկաբուժության ներկա իրավիճակը Հայաստանում: Պետք է նշել, որ նման կարգի միջոցառումները հնարավորություն են տալիս դեմ առ դեմ շփվելու և պատասխանելու այն մասնագետների հարցերին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքային պրակտիկայում նշանակում են դեղամիջոցներ, որոնք ներկրվում են նաև մեր ընկերության դեղացանկից։ Խոսքս վերաբերում է մանկական պրակտիկայում նշանակվող «Նուրոֆեն» դեղամիջոցին: Իսկ միջոցառման գլոբալ նպատակը Հայաստանում մանկաբուժության ոլորտը բարելավելն է: Բոլոր մանկաբույժների միասնական կենդանի քննարկումները, խնդիրների լուծումները, տարբեր բժշկական մոտեցումների պարզաբանումները. սա է կարևոր գործառույթը:
– Իսկ առաջընթաց ոլորտում տեսնո՞ւմ եք:
– Դեռ շուտ է գնահատականներ տալ, բայց այն, որ հանդիպումները, տարվող աշխատանքները պարբերական բնույթ են կրում, արդեն խոսում է դրական ընթացքի մասին:
– Կներկայացնե՞ք ինչ է առաջարկում ձեր ընկերությունը մանկաբուժության ոլորտում:
– Մանկական «Նուրոֆեն»-ը խնդրի լուծում է երեխաների ջերմության, ցավի և բորբոքումների ժամանակ` սկսած 3 ամսականից: Այն ծնողներին հնարավորություն է տալիս է սուր սկսվող հիվանդությունների զարգացման սկզբանական փուլում կառավարել հիվանդության ընթացքը:
Գիտաժողովի կազմակերպմանը աջակցել է նաեւ գերմանական «Շտադա» դեղագործական ընկերությունը: Զրուցեցինք Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Անժելա Մելիքյանի և տնօրեն Աշոտ Այվազյանի հետ:
– Ձեր մասնակցությունն ու աջակցությունը կոնֆերանսին թույլ է տալիս եզրակացնել, որ կարևորում եք բժշկության հատկապես այս ոլորտը:
– Աշոտ Այվազյան. լինելով գերմանական ընկերության ներկայացուցչություն, մենք աշխատում ենք բժշկական ասպարեզի բոլոր մասնագետների հետ: Մանկաբուժությունը մեզ համար իսկապես շատ կարևոր ուղղություն է: Ամեն ինչ անում ենք, որ մանկաբույժների հետ սերտ համագործակցություն պահպանենք:
– Անժելա Մելիքյան.մանկաբույժների հետ մենք միշտ ենք համագործակցել, բայց այս տարի առաջին անգամ ստացանք կոնֆերանսին մասնակցելու պաշտոնական հրավեր` որպես ասոցիացիայի հովանավոր:
– Ի ՞նչ է առաջարկում ձեր ընկերությունը` Հայաստանում մանկաբուժությունը խթանելու գործում:
– Աշոտ Այվազյան. մենք ներկայացնում ենք դեղորայք, որոնք կիրառվում են երեխայի ծնվելու առաջին իսկ օրվանից:
– Ըստ Ձեզ՝ ո՞ր խնդիրներն են մանկաբուժության ոլորտում ավելի ակնառու:
– Անժելա Մելիքյան. ես վիճակագրական ստույգ տվյալներ չունեմ, բայց կարծում եմ, որ առաջնահերթ խնդիրը ջերմության բարձրացումն է, վերին շնչուղիների և աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներն ու հետագա բարդությունները:

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն