ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մարգարյան ծննդատան ամենամեծ ձեռքբերումը լույս աշխարհ եկած շուրջ 300.000 երեխաներն են
Ուղիղ 80 տարի առաջ Երևանում հիմնվեց Հայաստանի լավագույն մանկաբարձա-գինեկոլոգիական բուժհաստատություններից մեկը` «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը» (հասարակությանը հայտնի` որպես Մարգարյան ծննդատուն): Դեկտեմբերի 20-ին կայացավ Կենտրոնի ստեղծման 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում:
Հոբելյանի առթիվ զրուցեցինք ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար պրոֆ. Գեորգի Օկոևի հետ:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Օկոև
|
– Պարոն Օկոև, նախ ուզում ենք ի սրտե շնորհավորել Ձեզ` «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» հոբելյանի կապակցությամբ: 80-ամյա պատմության մեջ ո՞րն է` ըստ Ձեզ, ձեր կենտրոնի ամենագնահատելի ձեռքբերումը:
– Շնորհակալությու′ն` ջերմ շնորհավորանքի համար: Այսօր մենք տոնում ենք մեր կենտրոնի 80-ամյակը: Կարծում եմ` մեր երկրում հազվագյուտ բժշկական հաստատություններ կարող են փաստել, որ կատարում են 80 տարի տևած բժշկական պարտականություններ: Մեր ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում մոտ 300.000 ծնված երեխաներն են: Կան գիտական, գործնական, տեխնիկական ձեռքբերումներ, բայց ամենագնահատելին երեխաներն են, ովքեր ծնվել են Մարգարյան ծննդատանը:
– Եթե համեմատական անցկացնենք այլ բուժհաստատությունների հետ, ըստ Ձեզ, վարկանիշային աղյուսակում ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի Մարգարյան ծննդատունը:
– Դժվար է սեփական հիմնարկը ներկայացնել գովեստի խոսքերով: Պարզ է մի բան. չեմ կարծում, որ կա Հայաստանում ապրող որևէ մեկը, ով չիմանա Մարգարյան ծննդատան մասին` որտեղ է, ինչ հիվանդանոց է…
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոն
|
– Առանց խոչընդոտների պատմություն չի ստեղծվում, ինչպիսի՞ խնդիրներ են հանդիպել ձեր ճանապարհին:
– Առանց դժվարությունների կյանք չի լինում: Բժշկության մեջ ևս լինում են հաջողություններ, բարդություններ, բայց մեր հաջողությունները, մեր հաղթանակները շատ ավելի շատ են ու ակնառու: Դա արդեն մեզ իրավունք է տալիս վստահ առաջ շարժվելու ու ասելու. մենք հանդիպենք մեր 90-ամյակին, որին այսօր արդեն Ձեզ նախապես հրավիրում եմ, հետո էլ` 100-ամյակին, ու կշարունակենք խոսել` ինչ է տեղի ունեցել հաջորդիվ 20 տարիների ընթացքում...
– Համագործակցո՞ւմ է արդյոք ծննդատունը տարածաշրջանի կամ արտասահմանյան բուժհաստատությունների հետ:
– Այո, իհարկե: Մենք համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության Վ. Կուլակովի անվան կենտրոնի հետ, Ուկրաինայի պերինատոլոգիայի կենտրոնի, Ֆրանսիայի «Վերարտադրողական առողջության ինստիտուտի», Իսրայելի, Անգլիայի ու էլի մի շարք երկրների առաջատար բուժհաստատությունների և բժիշկների հետ:
– Ինչո՞վ է կարևորվելու այս օրը և արդյո՞ք այն ենթադրում է նոր աշխատանքային սկիզբ:
– Այսօրը կդառնա պատմություն: Իհարկե, ով պատմությունը չի հիշում, նա չունի ապագա, բայց ես վստահ եմ, որ մենք միայն պատմությունով չենք ապրելու: Մենք նոր նախագծեր ունենք, պետք է շարունակենք աշխատել ավելի մեծ եռանդով. բժշկությունը զարգանում է, և մենք պետք է փորձենք քայլել նրան համընթաց:
Դեկտեմբերի 20-ին կայացավ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում
|
– Որպես ոլորտի լավագույն մասնագետներից, կարող ե՞ք նշել` ո՞ր խնդիրն է այսօր հատկապես հրատապ, և ի՞նչ լուծում եք առաջարկում:
– Խնդիրները շատ են. ես չեմ կարող դրանք բոլորը նշել, միայն կա մեկ ցանկություն, խորհուրդ… Ուզում եմ մաղթել մեր երիտասարդներին շատ երեխաներ ունենալ: Տատիկ-պապիկնե´ր, ստիպե´ք երիտասարդներին շատ թոռնիկներ պարգևեն ձեզ...
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Կարինե Առուստամյան
|
Մեր հաջորդ զրուցակիցն է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:
– Տիկին Առուստամյան, կարո՞ղ եք հիշել Մարգարյան ծննդատան 80-ամյա պատմության ամենավառ կետերը:
– Դժվար է այսօր առանձնացնել այդ կետերը: Յուրաքանչյուր պատմություն ունի իր սկիզբը, ընթացքը, ապագան: Այսօր այդ երեքը միահյուսվել են: Կենտրոնի պատմության համար վառ է եղել 1931 թ., երբ պրոֆ. Գ. Արեշյանի ջանքերով ստեղծվել է Մայրության և մանկության ինստիտուտը, վառ է եղել 1951 թ., երբ այն տեղափոխվել է նորակառույց շենք և շարունակել աշխատանքը պրոֆեսոր Պ. Մարգարյանի ղեկավարությամբ, 1973 թվականը, երբ մեծ Գր. Օկոևի (հայր Օկոև) ղեկավարությամբ կազմափոխումներ տեղի ունեցան՝ թե´ կառուցվածքային, թե´ գիտական, թե´ սարքավորումների ձեռք բերման առումով: Չի´ կարելի այսօր չնշել Գեորգի Օկոևին(որդի Օկոև), ով շարունակեց վերակառուցողական գործընթացների ընտրած ուղին, ժամանակի պահանջներին համահունչ ներդրեց և իրականացրեց նոր ախտորոշիչ և բուժական մեթոդներ, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ , մասնավորապես` արտամարմնային բեղմնավորման մեթոդը:
– Դժվարություններն օգնում են ձգտելու` ավելի առաջ շարժվել, կատարելագործվել…
– Երբ որևէ բժիշկ անհաջողություն է ունենում՝ կապված հիվանդի հետ, ավելի ստույգ` երբ հիվանդը բավարարված չի հեռացել, դա ամենամեծ խթաններից մեկն է բժշկի և առհասարակ ողջ անձնակազմի համար` անելու ամեն հնարավորը, որ հաջորդ հիվանդը է´լ ավելի շրջապատված լինի հոգատար վերաբերմունքով, հավատա, վստահ ու պաշտպանված զգա։
– Ի՞նչ խորհուրդ ունի այսօրվա միջոցառումը:
– Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդյան օրն է: Մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել մեր մեծերին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել` ստեղծելու ու կայացնելու կենտրոնը, վերհիշել ու մեծարել նախորդ սերունդների երախտավորներին, ովքեր իրենց հարուստ փորձն են փոխանցել մեզ: Անշուշտ, պետք է շնորհակալություն հայտնենք այսօրվա բժիշկներին, ովքեր իրենց նվիրումով աշխատանքով օրինակ են դառնալու մեր ապագա բժիշկների համար:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր Զորի Բալայանը
|
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն