Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում

Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում

Ապրիլի 5-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց պերինատալ բժշկության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով, որին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ֆրենկ Չերվենակ` Նյու-Յոռքի Կորնելի համալսարանի մանկաբարծության և գինեկոլոգիայի ամբիոնի ոարիչ,պրոֆեսոր, Ժան-Կարլո Դի Ռենցո`պրոֆեսոր, Իտալիայի Պերուջո քաղաքի համալսարանի  մանկաբարծության և գինեկոլոգիայի ամբիոնի ղեկավար, Մանկբարձ-Գինեկոլոգների Միջազգային Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մակացարիա`ՌԲԳԱ թղթակից-անդամ ,բ.գ.դ. պրոֆեսոր , Սեչենովի անվ. Առաջին ՄՊԲՀ բժշկա-կանխարգելիչ ֆակուլտետի  մանկաբարծության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վիկտորիա Բիցաձե` Սեչենովի անվ. Առաջին ՄՊԲՀ բժշկա-կանխարգելիչ ֆակուլտետի  մանկաբարծության և պրակտիկ բժիշկներ: Այս աշխարհահռչակ գիտնականների այցը Հայաստան և նրանց փորձի փոխանակումը հղի կանանց և նորածինների առողջության ապահովման հարցում մեր երկրի մասնագետների հետ կազմակերպել էին ԲԵԶԵՆ դեղագործական ընկերութըունը և Հայաստանի Մանկաբարճ – Գինեկոլոգների և Նեոնատոլոգների ասոցիացիան
Պերինատոլոգիան մանկաբարձության նորագույն բաժիններից է, որն ուսումնասիրում է պտղի զարգացումը, ապահովում մոր, պտղի և նորածնի առողջության պահպանումը:


Կոնֆերանսի նպատակն է Հայաստանի մասնագետներին ներկայացնել միջազգային փորձը, ինչը կնպաստի մայրական և մանկական հիվանդացության ու մահացության իջեցմանը, ինչպես նաև նոր  մոտեցումների ներդրմանը (տե′ս հղումը` գիտաժողովի ծրագիրը):

 

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ բ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ ԱբրահամյանՊերինոտոլոգիայի բնագավառում խնդիրների ու անելիքների մասին մի քանի հարցերի պատասխաններ ստացանք ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն  Ռազմիկ Աբրահամյանից:


–   Պարոն Աբրահամյան, որո՞նք են պերինոտոլոգիայի արդիական խնդիրները:


–   Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում, ծննդօգնությունը, ծննդաբերությունը և պերինատալ բժշկությունն ունեն իրենց հիմնախնդիրները: Առաջնահերթ խնդիրներից է մայրական մահացությունը, իջեցման ուղիները, կանանց` հղիության ընթացքում ունեցած առողջական խնդիրները, ներարգանդային ինֆեկցիաները և էլի մի շարք խնդիրներ: Գիտաժողովի նպատակն է առաջատար մասնագետների փորձի փոխանակումը` ի նպաստ մայրական և նորածնային հիվանդացության ու  մահացության թվի նվազմանը:

 

–   Կարո՞ղ եք թվերով ներկայացնել առկա պատկերը:


–   Չնայած նրան, որ մենք մեծ հաջողություններ ենք գրանցել, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ կան: Եթե 10 տարի առաջ մահանում էին 25-30 կին, վերջին տարիներին մենք ունեցել են 3-4 դեպք:  Մահացության հիմնական պատճառը եղել է ոչ միայն ծննդաբերությունը, այլև հղիությանն ուղեկցող հիվանդությունները:  Առաջացող խնդիրների թիվն ավելի կնվազի, եթե  կանայք ժամանակին դիմեն բժշկի:

 

–   Տարվա ընթացքում քանի՞ ծնունդ է գրանցվել:


–   Եթե համեմատենք 2011-ի տվյալները  2012-ի հետ, ծնունդների քանակը բավականին աճել է: Շուրջ 41000 ծնունդ է գրանցվել: Դա մոտ 1200-ով ավելի է, քան 2011-ի ցուցանիշը:


Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բաժանմունքի վարիչ Արմեն ԲլբուլյանԹե ի՞նչ խնդիրներ ունի պերինատալ բժշկությունը Հայաստանում, փորձեցինք պարզել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բաժանմունքի վարիչ Արմեն Բլբուլյանից:


–   Պարոն Բլբուլյան,  ներկայացրեք, խնդրեմ, պերինատալ ծառայության իրավիճակը Հայաստանում: Ի՞նչ խնդիրներ կան այս ասպարեզում և ո՞րն է գիտաժողովի բուն նպատակը:


–   Մեր խնդիրներն են մնում ծնելիությունը, մայրական մահացությունների թիվը և բնական աճի հրամայականը: Իհարկե, մենք հասել ենք որոշակի արդյունքի, բայց այս խնդիրները պերինատոլոգիայում դեռևս առկա են:  Գիտաժողովի շրջանակում հրավիրել ենք  ԱՄՆ-ի Կորնելի հանրահայտ բժշկական քոլեջի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակին, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիային և այլ անվանի բժիշկ-մասնագետների։ Հանդիպումը ճանաչված մասնագետների հետ հնարավորություն տվեց քննարկելու մեզ գոյություն ունեցող խնդիրները, և խորհրդակցելու ու պարզաբանելու լուծման ճանապարհները: Իհարկե մենք ունենք մեր փորձառությունն ու խնդիրների լուծման տարբերակները, սակայն փորձի փոխանակումը լավագույն մասնագետների հետ միշտ էլ արդյունավետ է:

 

ՀՀ առողջապահության նախարար, բ.գ.դ., պրոֆեսոր Դերենիկ Դումանյան ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Բաբլոյան Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ բ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյան

Բացման և ողջյունի խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար, բ.գ.դ., պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Բաբլոյանը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ բ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը։

 


–   Եթե համեմատենք եվրոպական մի շարք երկրների հետ, մեզ մոտ իրավիճակը համեմատաբար ավելի լա՞վ է, թե՞ լրացնելու շատ բացեր ունենք:


–   Հետխորհրդային երկրների հետ համեմատած, կարող եմ ասել, որ Հայաստանում մայրական մահացության թիվը շատ ավելի ցածր է, մոտ 2.5 անգամ: Իսկ Եվրամիությունում առկա արդյունքներին հասնելու համար մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք:

 

Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում

Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում  

Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում

 

 

 

Կազմակերպված գիտաժողովին իրենց օժանդակությունն են  ցուցաբերել դեղագործական մի շարք ընկերություններ: Զրուցեցինք  ԱՍՏԵԼԼԱՍ ճապոնական ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանի հետ, ում խնդրեցինք պարզաբանել ընկերության դերը պերինատալ  բժշկության բնագավառում:


ԱՍՏԵԼԼԱՍ ճապոնական ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյան–   Ես ներկայացնում եմ «Աստելլաս» ճապոնական օրիգինալ դեղագործական կազմակերությունը: Օրիգինալ, քանի որ  ընկերությունն արտադրում է դեղամիջոցներ, որոնք հենց ինքն էլ սինթեզել է առաջինը: Մեր դեղամիջոցները կիրառվում են բժշկության ամենատարբեր բնագավառներում: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ համագործակցում ենք բժշկական մի շարք ասոցացիաների հետ , ակտիվ աջակցություն ցուցաբերում կազմակերպվող գիտաժողովներին: Այսօրվա գիտաժողովի կարևորության մասին խոսում է այն փաստը, որ բացման արարողությանը ներկա էին բժկության բնագավառում մեծ ներդրում կատարած մարդիկ, ՀՀ առողջապահության նախարարը,  արտասահմանյան առաջատար մասնագետներ: Մեր դեղամիջոցները լայն կիրառություն ունեն նաև գինեկոլոգիայում: Դեղամիջոցներն առանձնանում են իրենց անվտանգությամբ և բարձր արդյունավետությամբ: Մանկաբարձության բնագավառում շատ կարևոր է անվտանգ դեղամիջոցի կիրառումը, քանի որ գործ ունենք կանանց և երեխաների հետ: Մեր ընկերությունն անում է ամեն ինչ` բարձրացնելով կյանքի որակը հնարավորինս ապահովել մոր և մանկան առողջությունը:


Հարց ուղղեցինք նաև «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցիչ Հերմինե  Գասպարյանին.


–   Ինչպիսի՞ն է ընկերության դերը Հայաստանում պերինատալ ծառայության մեջ:


–   Բավական է նշել, որ «Գեդեոն Ռիխտեր»  ընկերության արտադրության պորտֆելի 30 տոկոսն ուղղված է կանանց առողջությանը: Այսօր մենք ունենք բավականին արդյունավետ դեղամիջոցներ, սակայն ընկերությունը տեղում չի դոփում և այս բնագավառում ներկայացնում է նաև նոր  դեղամիջոցներ: Պետք է նշեմ, որ  հայաստանյան շուկայում լայն կիրառություն ունեն մեր ընկերության դեղամիջոցները:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ