ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Առողջ ապրելակերպ - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում ապրիլի 4-ին տեղի ունեցավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ԳՀԿ) և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության մարդու վերարտադրողական գծով համագործակցող կենտրոնի կազմակերպած «Առողջ ապրելակերպ - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված էին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողների առողջ ապրելակերպին վերաբերող նկարներն ու քանդակները: Միջոցառմանը ներկա էին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը, գիտական գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Միջոցառման սկզբում Գեորգի Օկոևը նշեց՝ ուրախ է միջոցառմանը ներկա գտնվելու և ուսանողների աշխատանքները տեսնելու համար: Իր ելույթում հատկապես շեշտեց ու կարևորեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին, որպեսզի մարմինն ու հոգին էլ լինեն առողջ:
Մեզ հետ զրույցում պրոֆ. Գեորգի Օկոևը ներկայացրեց մանրամասներ՝ կապված միջոցառման հետ:
– Պարո´ն Օկոև, ի՞նչ նպատակ ունի նման միջոցառման անցկացումը:
– Ուսանողության և նրանց տաղանդի միջոցով ևս մեկ անգամ մեր ժողովրդի ուշադրությունը սևեռել առողջ ապրելակերպին, որը կօգնի՝ երկար ապրելուց զատ, երկար պահպանել առողջությունը, դրանով իսկ զգալ հասարակության լիարժեք անդամ, լինել օգտակար: Ցավոք, մենք մակերեսորեն ենք վերաբերում առողջ ապրելակերպին, մեր ժողովուրդը պետք է գիտակցի. ապրելը լավ է, առողջ ապրելը՝ շատ ավելի լավ:
– Ցուցահանդեսին նախատեսված էր մրցանակաբաշխություն։ Ինչպե՞ս ընտրեցիք հաղթողներին, հատկապես ի՞նչ չափանիշներ հաշվի առնվեցին:
– Նախատեսված էր երեք մրցանակ։ Հաղթող երեք ուսանողները ստացան դրամական պարգև։ Սակայն այստեղ գլխավորը հաղթանակ տանելն է, որը հնարավոր է առաջին հիշվող հաղթանակն է իրենց ստեղծագործական կյանքում: Մրցանակի արժանի աշխատանքները պետք է իրենից ներկայացնեին և´ ստեղծագործական արժեք, և´ համապատասխանեին այն գաղափարին, որի համար մասնակցել են մրցույթին:
– Նմանատիպ համագործակցություններ առաջիկայում կլինե՞ն:
– Կարծում եմ՝ այո´:
Պրոֆ. Կարինե Առուստամյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում իրենց կենտրոնի կողմից ներկայացվել է հետաքրքիր ծրագիր «Առողջ ապրելակերպի քարոզարշավ» խորագրով: «Որոշեցինք ոչ ավանդական կերպով անցկացնել այն. գաղափարը ներկայացնողները հենց երիտասարդները լինեն: Ընտրվեց Գեղարվեստի Ակադեմիան։ Ուսանողներին առաջարկվեց մասնակցել ցուցահանդես-մրցույթի՝ առողջ ապրելակերպի թեմայի շուրջ՝ շեշտադրելով առանձին թեմաներ և իհարկե մոր և մանկան առողջությունը։ Ներկայացված աշխատանքները՝ որպես առողջ ապրելակերպի խորհրդանիշ, մեր կողմից հետագայում կօգտագործվեն բուկլետների, տպագիր նյութերի մեջ »,- նշեց պրոֆ. Կարինե Առուստամյանը:
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր պրոֆ. Արամ Իսաբեկյանը նշեց, որ ողջունում է և ուրախ է նմանատիպ համագործակցության համար: «Մեր նախաձեռնությունը չէ, այլ պարոն Օկոևի և տիկին Առուստամյանի: Մենք միանգամից համաձայնեցինք. շատ արդիական թեմա է ընտրվել: Մեր ուսանողներն ունեցան իրենց մասնակցությունը, ցանկալի էր, որ ավելի շատ ուսանողներ ներգրավվեին մրցույթին: Ցուցահանդեսը կարելի է համարել կայացած»,- խոսքն այսպես ավարտեց Արամ Իսաբեկյանը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումնեըը կկրեն շարունակական բնույթ:
Միջոցառման ավարտին պատվոգրեր հանձնեցին բոլոր մասնակիցներին, իսկ հաղթողներին՝ Արսեն Դավթյանին, Գուրգեն Ծառուկյանին և Սեդա Այվազյանին, շնորհվեցին դրամական պարգևներ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն