ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կանանց միամսյակն ամփոփեց ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության կազմակերպած մշակութային երեկոն
Ապրիլի 6-ին Հանրապետության բժիշկներին կարելի էր տեսնել ոչ միայն հիվանդասենյակներում, այլ նաև թատրոնում: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները, դեղագործները` վայելելու գարնանային հաճելի երեկոն և դիտելու «Մորգանի խնամին» ներկայացումը: Բարի ավանդույթ դարձած միջոցառումն այս անգամ ևս կազմակերպվել էր գերմանական Շտադա դեղագործական ընկերության կողմից: Ընդմիջմանը մասնագետները հնարավորություն ստացան միմյանց հետ զրուցելու արտաշխատանքային պայմաններում, կիսվելու տպավորություններով և մասնակցելու հյուրասիրության: Հենց այս հաճելի և ջերմ մթնոլորտում էլ խոսեցինք թատրոն հյուրընկալված բժիշկներից մի քանիսի հետ այն մասին, թե ինչ տպավորություն ստացան երեկոյից:
Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյան. «Իհարկե շատ լավ ծանոթ եմ Շտադայի արտադրանքին: Ընկերության դեղորայքը մեծ գոհունակությամբ օգտագործում և նշանակում ենք մեր հիվանդներին, անընդհատ առընչվում ենք աշխատակիցների հետ, ովքեր մեզ օգնում են կողմնորոշվել դեղորայքի շուկայում` որ դեղորայքն ինչպես է օգտագործվում, ինչ արդյունավետություն ունի և այլն: Միջոցառման նպատակն էլ բժիշկներին առօրյայից կտրելն ու հաճելի երեկո պարգևելն է: Այս ընկերությունը մտածում է ոչ միայն այն մասին, որ ապահովի մեզ զենքով, իսկ մեր զենքը դեղորայքն է, նաև հոգում է մեր հանգստի մասին, ինչը շատ կարևոր է բժշկի համար: Ամբողջությամբ կտրվեցինք առօրյայից, շնորհակալություն Շտադա ընկերությանն այս հիանալի միջոցառման համար»:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ուռուցքաբան-գինեկոլոգ Կարինե Հակոբյան. «Առհասարակ, մեծ հաճույքով և շատ հաճախ ներկա եմ լինում այս թատրոնի ներկայացումներին: Թող հաճախ այսպիսի փայլուն գաղափարներ առաջանան մեր դեղագործական ընկերությունների կողմից, շատ ողջունելի է: Այս երեկոն օգնեց թարմանալ, թեթևանալ հոգսերից, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ ծանր է բժշկի աշխատանքը»:
Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն, սրտաբան Ռուզան Դուրգարյան. «Անշուշտ, ծանոթ եմ Շտադա ընկերության դեղորայքին: Բացի ադմինիստրատիվ աշխատանքից, նաև պրակտիկ բժիշկ եմ, լայնորեն նշանակում եմ ու ինքս էլ կիրառում Շտադա ընկերության դեղամիջոցները: Առհասարակ այս ընկերությունը տարբերվում է իր դրական էներգետիկայով, ջերմ վերաբերմունքով բժիշկների հանդեպ, կազմակերպվածությամբ: Դահլիճում նստած մտածում էի. ինչքան էլ մեծ լինի արվեստին ավելի մոտ կանգնելու ցանկությունը, միևնույն է, հոգնածությունը, զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը միշտ չէ, որ թույլ են տալիս մեզ, և որքան ենք ուրախանում այս գեղեցիկ հրավիրատոմսերը տեսնելիս… Մեծ հաճույքով ենք գալիս: Գաղափարը հոյակապ է, կտրվեցի առօրյայից, հոգսերից, լիարժեք վայելում ենք»:
Մալաթիա բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի սրտաբան Մարիամ Սապոնջյան. «Արդեն երկրորդ անգամ է, որ Շտադայի կողմից հրավիրված ենք այսպիսի միջոցառման: Հաճելի, ջերմ միջավայր է` դուրս աշխատանքային մթնոլորտից: Կցանկանայի, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ կրեին»:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգ Մարինե Բաղրամյան. «Շատ հաճելի երեկո է, զգացմունքներով լի: Շարունակում ենք վայելել: Քաջատեղյակ եմ Շտադա ընկերության արտադրանքին, հենց այս պահին էլ կիրառում եմ և լայնորեն նշանակում նաև պրակտիկայում»:
Միջոցառման խորհրդի, նպատակի մասին զրուցեցինք նաև գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանի հետ. «Ինչպես և նախորդը, այս անգամ ևս մեր միակ նպատակը բժիշկներին առօրյա կյանքից կտրելն ու հաճելի երեկո պարգևելն է` մշակութային միջավայրում: Այստեղ նրանք կարող են մոռանալ մասնագիտական խնդիրների մասին, ավելի մոտ կանգնել արվեստին: Ինչպես խոստացել էի նախորդ անգամ, այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, ինքներդ էլ եք տեսնում: Ընդմիջմանն արդեն շատ հյուրեր հասցրեցին կիսվել իրենց տպավորություններով, շնորհակալական խոսքեր ասել: Ամփոփելով կանանց միամսյակը`փորձեցինք փոքրիկ տոն նվիրել նրանց»:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն