Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում

2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում

Մայիսի 17-ին «Դինամո» մարզադահլիճում  տեղի ունեցավ փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքերով հանդես եկան փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի  հյուրեր,  Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ Մորիս Սլապակը, ՀՀ Ազգային Ժողովի Առողջապահության հանձնաժողողովի նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Աստելլաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյանը:


Փոխպատվաստված օրգանով մարդկանց սպորտային խաղերի պատմության և նպատակների մասին զրուցեցինք Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ Մորիս Սլապակի հետ:


Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ Մորիս Սլապակ–    Ե՞րբ և ինչպե՞ս միտք հղացավ նման միջոցառումների կազմակերպումը։


–   Առաջին դեպքը կապված է մի ոստիկանի հետ, ով դիալիզի պատճառով չէր կարողանում լիարժեք կյանքով ապրել: Նա եկավ ինձ մոտ, անկեղծորեն խոսեց իր խնդիրների մասին, պատմեց իր և ընկերուհու հարաբերություններից, որոնք աստիճանաբար խրխլվում էին` կապված սեռական անկարողության հետ:  Ես որոշեցի օգնել նրան: Հեռուստատեսությամբ ելույթ ունեցա և հայտարարեցի, որ շտապ երիկամի փոխպատվաստման խնդիր կա: Ստացանք արձագանքներ ու անմիջապես գտանք անհրաժեշտ  երիկամը: 3 ամիս անց տեսա նույն երիտասարդին. նա երջանիկ էր, ինձ ասաց. «Օ˜, բարեկամս, դու չես պատկերացնի, թե ինչ երջանիկ եմ ես: Ես խաղում եմ, աշխատում եմ, սեքսով եմ զբաղվում, և ինձ մոտ ամեն ինչ հիանալի է ստացվում»:  Մեկ շաբաթ հետո համագումար եղավ և քննարկվեց այն հարցը, որ փոխպատվաստված օրգանով մարդկանց համար շատ կարևոր է որակյալ կյանք ու ակտիվ կենսակերպ ապահովել:


 –   Ե՞րբ տեղի ունեցան Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը:


–   1977թ. էր։ Երկու պրոֆեսորներ և այդ նույն երիտասարդը, ում կատավել էր փոխպատվաստում, վազում էին միասին, և վերջինս առաջ անցավ նրանցից:  Այդ տարիներին մարդիկ կարծում էին, թե փոխպատվաստված օրգանով մարդը ոչինչ չի կարող անել, նրա կյանքն ավարտված է: Մենք ապացուցեցինք հակառակը: 1978թ. իրականացվեցին Փոխպատվաստված օրգանով մարդկանց սպորտային խաղերը: Առաջին խաղին մասնակցեց 99 մասնակից, իսկ հիմա մասնակիցների թիվն անցնում է 1000-ը:

 

2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում 2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում 2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում


–   Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:


–   Աշխարհն ունի մոտ 6 միլիարդ բնակչություն, որոնցից միայն 1.5 միլիարդը հնարավորություն ունի անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում ստանալ: Իմ ցանկությունն այն է, որ բոլոր ազգերում մարդկանց մեծամասնությունն ունենա այդ հնարավորությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստանա համապատասխան փոխպատվաստում: Եվ դա դժվար չէ, քանի որ ծառայությունները հետզհետե ավելի ու ավելի մատչելի են դառնում:

–   Նախադեպ սպորտային խաղեր ո՞ր երկրներում են անցկացվել, ի՞նչ արձագանքներ կան, և ի՞նչ արդյունավետություն է ցուցաբերել փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում:


–   Բոլոր երկրներում անցկացվել են փոխպատվաստված օրգանով մարդկանց սպորտային խաղեր բացի Ճապոնիայից: Հատուկ մարքեթինգային ընկերություն կա, որը հետազոտություն էր կատարել` ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում: Բավականին լայնածավալ և խորը ուսումնասիրություն էր կատարվել, ինչի արդյունքում մենք հիանալի արդյունքների ականատես եղանք: Փոխպատվաստված օրգանով մարդկանց ավելի քան 30%-ը սկսել են առողջ և ակտիվ կենսակերպ վարել, լրջորեն զբաղվել սպորտով:


Միջոցառման նշանակության և կարևորության մասին զրուցեցինք Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ:


Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյան–   Եթե խոսենք փոխպատվաստման ծրագրի պատմությունից, ի՞նչ ճանապարհ է անցել Հայաստանը, ինչպիսի՞ զարգացում է ապրում։


–   Նախ պետք է ասեմ, որ մինչև 1988 թվականը մենք չունեինք որևիցե հնարավորություն փրկել մարդկանց կյանքը, ովքեր տառապում էին երիկամային քրոնիկ կամ սուր անբավարարությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո միայն առաջացավ հեմոդիալիզի միջոցով մարդկանց կյանքը փրկելու, երկարացնելու հնարավորությունը։ Սակայն ինչ-որ բան դարձյալ կիսատ էր:  Փրկելով մարդու կյանքը, միևնույն ժամանակ հասկացանք, որ խնդիր ունենք նրա կյանքի որակը բարելավվելու: 1991թ. առաջին անգամ կատարեցինք երիկամի փոխպատվաստում երեխայի մոտ, հետագայում իրականացվեց երիկամի փոխպատվաստում և´ երեխաների, և´ մեծահասակների մոտ: Առ այսօր Արաբկիր բժշկական համալիրն իրականացրել է 122 վիրահատություն:  


–   Պարոն Բաբլոյան, ի՞նչ նշանակություն ունի  այսպիսի միջոցառումների իրականացումը և ո՞րն է նրա հիմնական, առանցքային նպատակը:


–   Այսօրվա մեր միջոցառումը ցույց է տալիս, որ մենք հասանք ո´չ միայն մարդկանց կյանքեր փրկելուն, այլև  պարգևում ենք լիարժեք, որակյալ կյանքի հնարավորություն։

 

2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում 2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում

2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում

 


–   Ի՞նչ անելիքներ, ծրագրեր կան առաջիկայում:


–   Արաբկիր բժշկական համալիրն այսօրվանից ձգտելու է նույն ծրագրերը ներդնել նաև այլ հիվանդանոցներում, սովորեցնել գործընկերներին` իրականացնելու  փոխպատվաստման ծրագրեր: Եթե այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք իրականացնել 122 վիրահատություն, պետք է հասնել նրան, որ տարեկան կատարվեն 100-120 վիրահատություն: Մենք կփրկենք հարյուրավոր մարդկանց կյանքեր, հազարավոր մարդիկ կապրեն որակյալ կյանքով:


Մեր հաջորդ զրուցակիցը փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի հովանավոր, ճապոնական Աստելլաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյանն է:


Ճապոնական Աստելլաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյան–   Ո՞րն է համագործակցության կապող օղակը և հիմնական նպատակը: 


–   Համագործակցում ենք արդեն երկար տարիներ: Աստելլաս ֆարման` որպես միջազգային առաջատար կազմակերպություն փոխպատվաստման ոլորտում, արտադրում է այդ բնագավառում ամբողջ աշխարհում լայն կիրառություն ստացած դեղամիջոցներ: Ահա կապող օղակը։ Մեր ընկերությունը մեծ  կարևորություն է տալիս այսպիսի միջոցառումներին, որովհետև նրանք ունեն շատ մեծ սոցիալական նշանակություն: Սպորտային խաղերին փոխպատվաստված օրգանով մարդկաց մասնակցությունն ամենավառ ապացույցն է, որ այսօրվա բժշկության և դեղագործության նվաճումները տալիս են հնարավորություն  շատ ծանր վիճակում գտնվող հիվանդին վերադրաձնելու ստեղծագործելու և սպորտով զբաղվելու հնարավորությունը, վերականգնելու սոցիալապես ակտիվ կյանքը, : Ավելի լավ ապացույց դժվար է պատկերացնել: Մենք ունենք մոտ 100 փոխպատվաստված օրգանով մարդ, բայց կան դեռ հարյուրավորները, ովքեր դեռ առանց դիալիզ պարզապես ապրել չեն կարող։: Համագործակցության նպատակներից է նաև զարգացնել տրանսպլանտոլոգիայի ոլորտը:


–   Ինչպիսի՞ն է Ձեր ընկերության լուման փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում։


–   Մի փոքր բարդ հարց է, քանի որ դժվար է կողմնորոշվել, թե որ չափանիշներով ներկայացնել ներդրված լուման: Ամենակարևորը համարում եմ փոխպատվաստումից հետո կիրառվող դեղամիջոցների արտադրությունը Աստելաս ֆարմայի կողմից: Խոսքը Պրոգրաֆ և Ադվագրաֆ դեղամիջոցների մասին է:  Աստելասը` հստակ գիտակցելով իր առաքելությունն այս ոլորտում, չի սահմանափակվում միայն դեղաբանական ոլորտով, այլ աջակցում է մի շարք այսպիսի միջոցառումների և ծրագրերի:

 

2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում 2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում 2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում


–   Ի՞նչ հետագա ծրագրեր ու անելիքներ ունի Ձեր ընկերությունն այս ասպարեզում:


–   Մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն այս միջոցառումով: Մենք անում ենք ամեն ինչ` օգտագրծելով մեր ողջ պոտենցիալը, որպեսզի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում մեծ ու  դրական փոփոխություններ տեսնենք: Արդեն իսկ կան շատ գաղափարներ, ծրագրեր` կապված այս ոլորտի հետ: Մենք շարունակելու ենք աջակցել նախագծին մինչև միջազգային տրանսպալնտ խաղերում չտեսնենք հայկական դրոշը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ