ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
Մայիսի 16-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում կազմակերպված «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը: Զրուցեցինք ընկերության բժշկական ներկայացուցիչ Աննա Ասլիզադյանի հետ:
– Աննա, ներկայացնեք, խնդրեմ, ձեր ընկերության ուղղվածությունը, և թե ի՞նչ թեմաներ են քննարկվել սիմպոզիումի շրջանակում:
Աննա Ասլիզադյան «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության
|
– «ԷԲԲՈՏՏ» ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում որպես վստահելի դեղագործական ընկերություն: Այսօր արդեն ընկերությունն իր 125 ամյակն է նշում, իսկ 2012 թ. հայաստանյան ներկայացուցչությունն արդեն տոնել է իր գործունեության 10-ամյակը: Ընկերության ուղղվածությունները շատ են, դեղամիջոցներ է արտադրում գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, գինեկոլոգիայի, սրտաբանության և բժշկության մի շարք այլ ոլորտներում: Կոնֆերանսին ներկայացվեցին սրտաբանության ոլորտում արդեն լայն կիրառում ստացող դեղամիջոցներ, ինչպես օրինակ` «ֆիզիոտեզ»-ը, «Տրայկոր»-ը, «Տարկա»-ն, «Օմակոր»-ը և այլն: «Տրայկորը» Հայաստանում գրանցված միակ ֆենոֆիբրատն է, իսկ «Օմակորը»` Օմեգա 3 պարունակող միակ դեղամիջոցը: Փաստորեն ներկայացրել ենք Հայաստանում նմանակը չունեցող դեղամիջոցներ:
Զեկույցի մանրամասների մասին զրուցեցինք թեման ներկայացնող ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ:
– Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ձեր ներկայացրած զեկույցը:
– Նպատակը զարկերակային հիպերտենզիայի ադեքվատ հսկողության կազմակերպումն է: Հետաքրքիր է այն, որ «ԷԲԲՈՏՏ» ընկերությունը ներկայացնում է նոր ֆիքսված համակցություն, նոր դեղաձև, որը մեր հայկական դեղագործական շուկայում նորույթ է: Խոսքը «Տարկա» դեղամիջոցի մասին է:
ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ
|
– Իսկ ի՞նչ առաջընթաց, ինչպիսի նվաճումներ եք նկատում սրտաբանության ոլորտում:
– Օ˜, սա շատ ծավալուն հարց է: Սրտաբանությունը շատ արագ քայլերով է զարգանում, եթե հաջողությունների և նվաճումների մասին խոսենք, ապա դրանք բազմաթիվ են, առանձնացնելը դժվար կլինի: Եթե մասնավորեցնենք զարկերակային հիպերտենզիայի ադեքվատ հսկողության շուրջ ձեռքբերումները, ապա պետք է ասել, որ պարբերաբար նոր դեղախմբեր են ներկայացվում, մասնավորապես` ռենինի ուղղակի պաշարիչները, նոր ոչ դեղորայքային մոտեցումները:
Զրուցեցինք նաև սիմպոզիումի բանախոս «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյանի հետ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյանի հետ
|
– Ձեր զեկույցը նվիրված էր հայկական դեղագործական շուկայում դեռևս նորույթ «Օմակորին», ի՞նչ կառանձնացնեք դեղամիջոցին վերաբերող:
Սվետլանա Գրիգորյան Սրտաբանության ԳՀԻ Առիթմոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
|
– «Օմակորը» կիսաչհագեցած լիպիդ է, որը վայրկյանական ազդեցություն է թողնում գրեթե ամբողջ օրգանիզմի վրա` չունենալով որևէ կոմնակի ազդեցություն և, ինչպես ցույց են տալիս արտասահմանյան մի շարք հետազոտություններ, նրանք աննկարագրելիորեն ազդում են տրիգլիցերիդների նվազման վրա: Հատկապես Հայաստանում սա շատ կարևոր երևույթ է, քանի որ մենք բոլորս ավելի շուտ տրիգլիցերիդային խմբակցություններ ունենք մեր օրգանիզմում, քան խոլեսթերինային: Թերևս սա լավագույն դեղամիջոցներից է, որ կարող է ազդել տրիգլիցերիդների վրա, ընդ որում, չունենալով որևէ կողմնակի ազդեցություն: Մեծ առավելություն է նաև, որ «Օմակոր»-ը քիմիական միացություն չէ:
Մեր հաջորդ զրուցակիցն է սիմպոզիումի բանախոս, Սրտաբանության ԳՀԻ Առիթմոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը:
– Ինչի՞ն էր նվիրված Ձեր զեկույցը:
– Զեկույցը նվիրված էր գերքաշ ունեցող հիվանդներին, ովքեր տառապում են ճնշման բարձրացումով և դրան զուգահեռ ունենում են նկատելի մետաբոլիկ խանգարումներ։ Նման դեպքերում, իհարկե դեռևս խոսք չի գնում շաքարային դիաբետ հիվանդության մասին, բայց խոսում է շաքարի հանդեպ տոլերանտության մասին: Այդ իսկ պատճառով հակահիպերտենզիվ թերապիան պետք է ունենա իրեն հատուկ ցուցանիշները, այսինքն, բոլոր դեղամիջոցները, որ նշանակվում են, պետք է ունենան կամ դրական, կամ` այնուամենայնիվ, ոչ բացասական ազդեցություն: Ֆիզիոտեզը այն յուրահատուկ դեղամիջոցներից է, որը համապատասխանում է իմ նշած չափանիշներին:
«ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
|
Մեր զրուցակիցը «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումի նախագահ, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ. Սամվել Հովհաննիսյանն է:
Սամվել Հովհաննիսյան Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ.
|
– Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է այսօրվա սիմպոզիումի նպատակը և ի՞նչ կարևորություն ունի այն:
– Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են, ամբողջ աշխարհում, և մեր երկրում նույնպես, մահացության 50%-ից ավելին բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին: Հենց այս տեսակետից խնդիրը շատ արդիական է: Հասարակությունն ամբողջ աշխարհում ավելցուկային քաշից ինտենսիվորեն անցնում է գիրության: Սա սիմպոզիումում քննարկված երկրորդ կարևորագույն խնդիրն է: Հաջորդը կանխարգելման խնդիրն է: Ինչպես ասացինք, մահացության տոկոսները շատ բարձր են, և զուտ բուժական միջամտությունները չեն կարող բերել դրանց նվազեցմանը, այստեղից հետևում է, որ մինչև բուժմանը վերաբերող քննարկումները, հարկավոր է վերադառնալ և սկսել կանխարգելման խնդրից:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն