ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2013թ. մայիսի 17. «Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
Մայիսի 17-ին Հայաստանի սրտաբանների IX Կոնգրեսի շրջանակներում ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը: Սիմպոզիումի հիմնական թեման էր «Ատորվաստատինի բարձր դեղաչափերի դերը սրտանոթային բարդությունների կանխարգելման և վարման մեջ»: Սիմպոզիումի շրջանակում ներկայացվեց սուր կորոնար համախտանիշով, սրտամկանի կաթվածով հիվանդների, ինվազիվ միջամտության ենթարկված պացիենտների մոտ ատորվաստատինի (Լիպրիմար 40 մգ, ինչպես նաև վերջերս Հայաստանում գրանցված և դեղատներում առկա Լիպրիմար 80 մգ) կիրառման անվտանգությունն ու արդյունավետությունը:
Սիմպոզիումի զեկուցողը Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական սրտաբանության ԳՀԻ առաջատար գիտաշխատող բ.գ.դ. Սուսեկով Անդրեյ Վլադիմիրովիչն է, ում հետ զրուցեցինք զեկույցին հարող միքանի հարցերի շուրջ:
– Պարոն Սուսեկով, ինչի՞ն էր նվիրված Ձեր զեկույցը:
– Մեծ սիրով ելույթ ունեցա Հայաստանի սրտաբանների 9-րդ վեհաժողովին: Իմ նպատակը աթերոսկլերոզով հիվանդների բուժման և ախտորոշման ժամանակակից մոտեցումների մասին գործընկերներիս հետ կիսվելն ու քննարկելն էր: Զեկույցս նվիրված էր նաև ստատիններին. դեղամիջոցներ, որոնք երկարեցնում են կյանքի տևողությունը: Մասնավորապես. Խոսեցինք Լիպրիմարի մասին, որը գրանցվել է ԱՄՆ-ում դեռևս 90-ականներին, և այսօր ստատիններից ամենամեծ ապացուցողական հիմքն ունի: Լիպրիմարը սրտանոթային բարդութունների երկրորդային կանխարգելման հիմքն է ամբողջ աշխարհում:
– Ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում ժամանակակից սրտաբանության մեջ:
– Ժամանակակից սրտաբանության մեջ կարևորագույն խնդիրն անհամապատասխանութունն է ամբիոնից հնչող խոսքի և կլինիկաներում տիրող իրավիճակի միջև: Միջազգային ասպարեզում անընդհատ խոսվում է բուժման և կանխարգելման տարբերակների մասին, սակայն կլինիկական պրակտիկայում դրանք քիչ կիրառելի են փաստվում: Մեր խնդիրն այդ անհմապատասխանության վերացումն է, նորագույն մոտեցումների կիրառումը: Այս ամենը վերաբերում է ոչ միայն աթերոսկլերոզին, շաքարային դիաբետին, զարկերակային գերճնշմանը, այլև սրտանոթային ռիսկի գործոններին: Մշտական վերահսկողության տակ պետք է առնվեն բոլոր ռիսկի գործոնները: Բժշկության կարևորագույն խնդիրներից են մնում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը: Այս խնդիրն արդիական է հատկապես հետամնաց երկրներում, ինչպիսին, օրինակ, Աֆրիկան է: Կարևորագույն խնդիր է բժիշկների վերապատրաստման, կատարելագործման հարցը, ինչի հնարավորու-թյունը մեզ կարող է տալ համացանցը: Երրորդ խնդիրը կապված է ոչ վարակիչ հիվանդությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, շաքարային դիաբետը, աթերոսկլե-րոզը և այլն: Ամբողջ աշխարհում սրտաբանության մեջ հայտնի են բազմաթիվ խնդիրներ, սրանք մի քանիսն են, որոնք ես առանձնացրի:
«Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
|
Սիմպոզիումի թեմայի շուրջ զրուցեցինք «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տիգրան Ուզունյանի հետ:
– Պարոն Ուզունյան, ի՞նչ է ներկայացվելու այսօր սրտաբաններին և ինչպիսի՞ն է ձեր ընկերության դերը սրտաբանության ոլորտում:
– Պետք է ասել, որ մեր դեղագործական ընկերությունն առաջինն է ներդրել և ապացուցողական տեղեկատվությամբ հասել ստատինների լայն կիրառմանը Հայաստանում`սկսած 2000 թվականից: Ողջ այդ ընթացքում երբեք տեղում չենք դոփել, պարբերաբար ներկայացրել, և շարունակում ենք ներկայացնել ժամանակակից բժշկության նորագույն տվյալները, ստատիններին վերաբերող վերջին նվաճումները:
– Իչքանո՞վ է արդիական նշված թեման և նրա կարևորությունը մեր օրերում:
– Սիմպոզիումի թեման ավելի քան արդիական է, քանի որ դեռ վաղուց ապացուցված է ստատինների կիրառման բարձր արդյունավետությունը սրտանոթային հիվանդությունների բարդությունների կանխարգելման և բուժման գործընթացում հատկապես առաջնային օղակի բժշկական պրակտիկայում։ Հիմա արդեն շատ արդիական է դառնում սիրտանոթային բարդությունների երկրորդային կանխարգելման փուլում, այսինքն. ստատինների մաքսիմալ դեղաչափերի օգտագործմամբ սուր կորոնար համախտանիշով, սրտամկանի կաթվածով, ինվազիվ միջամտության ենթարկված հիվանդների վարումը` դրանով իսկ հասնելու բարդությունների կանխարգելմանը և մահացության նվազեցմանը: Այսօր խոսվեց նաև ստատինների բարձր դեղաչափերի անվտանգության մասին, ինչը նույնպես արդիական խնդիր է: Հայ բժիշկների շրջանում ստատինների կասկածյալ վտանգավորությունն աստիճանաբար հերքվում է, և բոլորը գալիս են այն եզրակացության, որ ստատինները բավականին անվտանգ դեղամիջոցներ են`նունիսկ բարձր դեղաչափերով:
– Վերջերս կայացած կոնֆերանսներից մեկում ստատինները նշվեցին որպես բժշկության վերջին 10 տարիների նվաճումներից մեկը, համաձա՞յն եք, որ ստատիններն իսկապեսն վաճում են բժշկության մեջ:
– Իրոք դա այդպես է: Բոլորս էլգ իտենք, որ սրտանոթային հիվանդացությունների ու մահացությունների թիվն ամենաբարձրն են ամբողջ աշխարհում, իսկ ստատիններն իսկապես նվաճում համարվեցին, քանի որ այդ դեղորայքային խումբն ամենամեծ ազդեցությունն ունեցավ և մեծ հեղաշրջում կատարեց սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունների տոկոսի նվազեցման հարցում:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն