Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում

Մայիսի 26-ին Պֆայզեր դեղագործական ընկերությունը կազմակերպել էր սեմինար ոչ ցանցային դեղատների աշխատակիցների համար, որին մասնակցեցին նաև Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալի աշխատակիցները։ Սեմինարն անցավ ընկերության համար ավանդույթ դարձած «հաճելին օգտակարի հետ» սկզբունքով։ Առիթից օգտվելով` սեմինարի շրջանակում վարեցինք հարցազրույցներ կազմակերպիչների և մասնակիցների հետ։


Պֆայզեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տիգրան ՈւզունյանՄեր զրուցակիցն է Պֆայզեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տիգրան Ուզունյանը


–    Հետաքրքիր գաղափար է նմանատիպ սեմինարի կազմակերպումը: Ներկայացրեք, խնդրեմ սեմինարի բուն նպատակը և անելիքները:


–    Սա թվով 4-րդ սեմինարն է: Նախկինում նմանատիպ սեմինարներ կազմակերպել ենք Ալֆա Ֆարմ, Նատալի Ֆարմ, Գեդեոն Ռիխտեր դեղատնային ցանցերի աշխատակիցների համար։ Ներկա սեմինարին մասնակցեցին ոչ ցանցային դեղատների մասնագետներ: Նպատակը մեկն է` բարձրացնել դեղագետի դերակատարությունը բժիշկ-հիվանդ-դեղագետ եռանկյունում, նպաստել գիտելիքների, մասնագիտական հմտությունների որակական աճին, զարկ տալ այն գաղափարին, որ դեղագետները բնավ  «հասարակ վաճառող» կարգավիճակում չեն: Սեմինարի ընթացքում խոսեցինք նաև Պֆայզեր դեղագործական ընկերության, այսպես կոչված, դեղատնային պրոֆիլի դեղամիջոցների, դրանց առանձնահատկությունների մասին:

 

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում Պֆայզեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տիգրան Ուզունյան 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում

 

–    Գաղափարն ու մոտեցման ոչ չափանշային ոճը կիրառվե՞լ է մինչ այժմ:


–    Մեր մարտավարական սկզբունքներից է շատ ուշադրութուն դարձնել թե դեղամիջոցների ներկայացմանը, թե Sales Training-ին, որի օգնությամբ դեղագործները ավելի հստակ կպարզեն հիվանդի կարիքները և կնպաստեն դեղերի ռացիոնալ օգտագործմանը հասարակության կողմից: Նման ուսուցողական դասընթացներ մեր ընկերությունն անցկացրել է Հայաստանից դուրս: Փորձել ենք ամեն ինչ բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպել, որպեսզի դեղագետներն իրենց անտեսված չզգան, քանի որ նրանք ունեն նույն կարևորությունը, ինչ բժշկության  ասպարեզի բոլոր ներկայացուցիչները:

 

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ Պալյան


–    Ինչպիս՞ն է այսօրվա բժիշկ-պացիենտ-դեղագործ փոխհարաբերությունը, գոյություն ունե՞ն էթիկ կանոններ։  


–    Պֆայզերը, լինելով ամենախոշոր դեղագործական ըկերությունը, աշխատում է մշտապես պահպանել էթիկայի կանոնները բոլոր հարաբերություններում: Նման գործունեության որդեգրումը մեր ընկերության առանձնահատկություններից է: Հայաստանյան շուկան շատ փոքր է, և մենք երբեք նպատակ չենք դարձրել միայն վաճառքը, մեր ընկերության կարևորագույն նպատակներից մեկը էթիկական նորմերին մշտապես հավատարիմ մնալն է: Հենց այդ սկզբունքից ելնելով մենք երբեք դեղագետներին չենք խրախուսել որևէ դրամական պարգևով, այլ փորձել ենք խրախուսել նրա աշխատանքը` նպաստելով դրա որակի բարձրացմանը, այլապես կխախտվեն էթիկական նորմեր, կտուժեն հաճախորդները, հիվանդները, քանի որ դեղագետը շահագրգռված կլինի վաճառել հենց այն դեղամիջոցը, որի համար պարգևատրում է ստանում: Այս պարագայում հաճախորդը դառնումէ կոմերցիայի զոհ, իսկ մեր նպատակն է հետևողական լինել դեղագետի կարևորությանը հիվանդի ճիշտ ու արդյունավետ բուժման գործընթացում: Դեղագետների հանդեպ մեր միակ խրախուսանքը  պացիենտներին (հաճախորդներին) որակյալ դեղամիջոցներ առաջարկելն է:

 

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում


Էթիկայի հիմնական կետերն այս ասպարեզում մի քանիսն են: Նախ` հակակոռուպցիոն խիստ կանոնները, 2րդ` երբեք չփորձել փնովել մրցակցի դեղամիջոցը, 3-րդ` ներկայացնել դեղամիջոցը բացառապես ապացուցողական հիմքի վրա:


Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արտակ ԽաչատրյանՄեր հաջորդ զրուցակիցը Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանն է:


–    Որևէ օրինակով կարո՞ղ եք ներկայացնել դեղագործական ընկերության ճիշտ ռազմավարության կազմակերպումը բժիշկ-պացիենտ-դեղագործ փոխհարաբերության մեջ։


–    Պֆայզեր դեղագործական ընկերությունը Հայաստանում ներկայացված է միայն դեղատոմսային դեղամիջոցներով, այսինքն, դուրս են գրում միայն բժիշկները, սակայն այս հանգամանքը չի խանգարում համագործակցել նաև դեղագետների հետ, ովքեր ամբողջ աշխարհում շատ լուրջ դերակատարություն  ունեն հասարակական առողջության հոգածության գործում։ Այսօր շրջանառվում է  «դեղագործական հոգածություն» տերմինը, ասել կուզի`դեղագետների ու դեղագործների ներգրավվածությունը հասարակության առողջության պահպանման գործընթացում: Միանշանակ պարզ է դառնում, որ նման գործընթացն ակնկալում է բժիշկ-դեղագործ համագործակցություն,  որը մեր հանրապետությունում ունի թերացումներ: Մենք փորձում ենք մեր պոտենցիալը ներդնել այդ բացերը լրացնելու` որպես վերջնական նպատակ հետապնդելով հիվանդի կյանքի որակի բարձրացումը:

 

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում


–    Հաշվի առնելով այսօրվա թեմատիկան, Ձեր ընդհանրական մոտեցումը հակաբիոտիկ-հակասնկային դեղամիջոցների համակցությանը, ի՞նչ խորհուրդ կտաք մասնագետներին։


–    Սեմինարի ժամանակ քննարկվեց դրանց ռացիոնալ օգտագործման հարցը: Պետք է ասել, որ  նման լուրջ խնդիր կա ո´չ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում: Վիճակագրության տվյալները Հայաստանում բավականին տխրեցնող են. մեծ քանակով վաճառվում են թե՛ հակասնկային դեղամիջոցներ, թե´ հակաբիոտիկներ: Թեման շատ կարևոր է,քանի որ  հակասնկային և հակաբիոտիկ դեղամիջոցների սխալ օգտագործումից առաջանում է հարուցիչների դեղակայունություն: Սա թանկացնում է  հիվանդության  հետագա բուժման արժեքը  և չափազանց իջեցնում կյանքի որակը:  

 

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում


Սեմինարին առնչվող հարցերով զրուցեցինք Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ Պալյանի հետ։


Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ Պալյան–    Այսօրվա սեմինարին առնչվող թեմաներից էր չափազանց հայտնի և լայն կիրառելի Վիագրան, Ին՞չ նոր բան կարող եք ավելացնել մասնագետի և պացիենտի համար։


–    Թեև Վիագրայի մասին ամեն ինչ վաղուց հայտնի է, հետազոտություններն այսօր էլ չեն դադարում, ինչը խոսում է նրա արդյունավետության, անվտանգության, լայն կիրառության մասին: Արդի խնդիրը ճիշտ ապացուցողական հիմքի վրա տեղեկատվության փոխանցելն է, չթողնելու, որ անհրաժեշտ տեղեկություններ ստանան  դեղին մամուլի էջերից:


–    Խոսենք հաջորդ` միգրենին վերաբերող թեմային, ի՞նչ նոր հետազոտություններ և բացահայտումներ կան այսօր։ 


–    Այս հիվանդության հանդեպ մոտեցումները տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, մեր երկրում հստակ դրվածք չկա, որ ցավազրկումը պետք է անհապաղ բնույթ կրի: Արտասահմանում ընդունված է աշխատանք տանել առաջին հերթին վերացնելու ցավը, քանի ցավն իր հերթին օրգանիզմին մեծ վնաս է հասցնում: Հարկ է նշել հատուկ դեղախմբի, այսպես կոչված տրիպտանների մասին, որոնք կանխարգելիչ չեն, այլ վերացնում են միգրենի բռնկումները, և որ դեղամիջոցներն ազդում են շատ արագ. սա շատ կարևոր փաստ է, քանի որ միգրենի ցանկացած բռնկում կարող է բերել շատ լուրջ հետևանքների, ընդհուպ` ինսուլտի: Մեր նպատակն է Հայաստանում ևս կիրառել արտասահմանի փորձը` կապված ցավի  անհապաղ վերացման հետ:

 

2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում 2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում


–    Բուժելի՞  է այսօր միգրենը։


–    Ցավոք, միգրենը  դեռևս մնում է վատ հետազոտված հիվանդությունների շարքում: Դրա պատճառներից է  նաև տեղեկացվածության ցածր մակարդակը: Մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում այս խնդրի լուծման, մարդկանց տեղեկատվության մակարդակը բարձրացնելու հարցում: Գլխավոր նպատակը միգրենի բռնկումների հաճախականությունը թուլացնելն  է: Ունենք համապատասխան դեղամիջոցներ, որոնց ազդեցության մեխանիզմներն այսօր ներկայացրեցինք դեղագետներին, փորձում ենք այնպես անել, որ դեղագետներն  էլ իրենց հերթին ճիշտ տեղեկատվություն տան հիվանդին և ուղղորդեն նրան դեպի բժիշկը:

 

Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արտակ Խաչատրյան


–    Ի՞նչ կցանակայիք ավելացնել` որպես ամփոփում։


–    Ես, որպես քաղաքացի, շատ ուրախ եմ, որ կարևոր աշխատանք ենք իրականացնում, և օգնում դեղագետին ավելի ամրապնդելու իր տեղը բժշկական համակարգում:


Կանաչ դեղատուն ցանցի  գնային կոորդինատոր Ամալյա ԿուռոյանՄեր հաջորդ զրուցակիցը սեմինարի մասնակից Կանաչ դեղատուն ցանցի  գնային կոորդինատոր Ամալյա Կուռոյանն է:


–    Փորձեք ներկայացնել այսօրվա միջոցառումը դեղագետի տեսանկյունից: Ի՞նչ տվեց այն ձեզ: Ի՞նչն եք կարևորում նմանատիպ միջոցառումների կազմակերպման մեջ:


–    Այսօրվա սեմինարն անդրադարձավ շատ հրատապ թեմաների: Բացի տեղեկատվությունից, գիտելիքներից, ստացանք նաև մեծ բավականություն, ինչը հետաքրքիր մոտեցում է այսպիսի միջոցառւոմներ կազմակերպելու հարցում: Համատեղեցինք հաճելին օգտակարի և անհրաժեշտի հետ:


Ագատա Ֆարմ ընկերության  դեղագործ Աննա ԵրիցյանԱգատա Ֆարմ ընկերության  դեղագործ Աննա Երիցյան:


–    Ի՞նչ նոր բան տվեց սեմինարը:


–    Շատ եմ վստահում Պֆայզեր դեղագործական ընկերությանը, իրենց դեղամիջոցները հաճախորդներին տրամադրելիս վստահ եմ որակի և ապահովության վրա: Միջոցառումը կազմակերպվել էր բարձր մակարդակով: Մատչելիորեն ներկայացվեց դեղագործական պրակտիկայում ժամանակակից  մոտեցումները, խորը գիտելիքներ ձեռք բերեցինք դեղամիջոցների մասին, ինչը,  անշուշտ, կօգնի մեզ հետագա աշխատանքում:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ