ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2013» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
Հունիսի 21-ին բուժաշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեց «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ» հանրապետական մրցույթը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն էին հյուրընկալել հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և օրվա հերոսները` հանրապետության լավագույն բժիշկները: Մրցույթը ներառում էր 14 անվանակարգեր, սակայն «Տարվա բժիշկ 2013» մրցանակաբաշխության ժամանակ խորհրդանշական արձանիկներով և պատվոգրերով պարգևատրվեցին 13 անվանակարգերում հաղթող բժիշկները: Մեկ անվանակարգում հաղթող չի եղել: Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ մրցանակաբաշխությունը շարունակական է լինելու, իսկ հաղթողների անունները բոլորի համար հայտնի են դառնալու միայն դահլիճում:
«Մրցանակաները բաշխելու համար աշխատել են եռաստիճան ընտրական հանձնաժողովներ և՛ մարզպետարաններում, և՛ բուժհիմնարկներում, և՛ կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ամեն ինչ օբյեկտիվության սահմաններում է իրականացվել և միայն դահլիճում բոլորը, այդ թվում և նոմինանտները, կլսեն հաղթողների անունները»,- հաղորդեց նախարարը: Նա նաև առանձնահատուկ նշեց, որ մրցանակաբաշխությունը կոչվում է «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2013», ոչ թե լավագույն բժիշկ: «Մենք կփորձենք յուրաքանչյուր տարի խրարուսել բժիշկներին, նույն անվանակարգերում ամեն տարի կտեսնենք նոր թեկնածուների: Իսկ թեկնածուներն ընգրկվել են ամբողջ հանրապետությունից»,- հայտնել է նախարարը:
«Տարվա բժշկական հաստատության ղեկավար». Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ Սարգիս Վարդանյան
|
«Տարվա բժշկական հաստատության ղեկավար» ճանաչվեց Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ Սարգիս Վարդանյանը: Մրցանակը հանձնեց «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը։
«Տարվա գյուղական ամբուլատորիայի բժիշկ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ տնօրեն Անիկ Գրիգորյանը: Մրցանակը հանձնեց Ընտանեկան բժիշկների ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանը
|
«Ինձ համար անսպասելի էր այս անվանակարգում հաղթող ճանաչվելը: Գիտե՞ք, անսպասելի է, երբ գնահատվում են հեռավոր գյուղում աշխատող բժշկի ջանքերը, առօրյա աշխատանքը: Սա խթանող ուժ կլինի մեր հետագա աշխատանքի համար, որն անկասկած ավելի պատասխանատու կլինի, ավելի ուղղորդված, ավելի ջանասիրաբար ի շահ մեր ժողովրդի առողջության»,- մեզ հետ զրույցում ասաց Անիկ Գրիգորյանը:
«Տարվա տեղամասային բժիշկ». Արարատի մարզի Շահումյանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Աննա Բեգիջանյան
|
«Տեղամասային բժիշկ» անվանակարգում ներկայացված էին թ. 8 պոլիկլինիկայի թերապևտ Արփի Գևորգյանը, «Արաբկիր» ԲՀ բժիշկ Նունե Ավետիսյանը և Արարատի մարզի Շահումյանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Աննա Բեգիջանյանը: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նախ շնորհավորեց բոլոր բժիշկներին` մասնագիտական տոնի առիթով, իսկ բացելով ծրարը, հաղթող հայտարարեց Աննա Բեգիջանյանին:
«Տարվա մանկաբույժ». «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ, մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյան
|
«Տարվա մանկաբույժ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ, մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, ում մասին պատրաստված տեսանյութում ներկայացված էր բժշկի անցած մասնագիտական ուղին, հարյուրավոր մանկիկների փրկած կնոջ անձնվիրական աշխատանքը : Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց բոլոր բժիշկներին` նշելով նրանց աշխատանքի կարևորությունը մեր հասարակության համար, և մրցանակը հանձնեց Աննա Չոբանյանին:
«Շատ հրաշալի տպավորություններ ունեմ, չափազանց կարևոր է այս մրցանակաբաշպությունը յուրաքանչյուրիս համար: Բժիշկները շատ մեծ ջանք են կիրառում երեխաների և ընդհանրապես մարդկանց առողջության պահպանման, վերականգնման համար: Գնահատումը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, այն անպայման կխթանի հետագա աշխատանքը, ավելի մեծ եռանդ կպարգևի»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Չոբանյանը:
«Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ». Երևանի քաղաքապերտարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ թ. 5 ենթակայանի վարիչ, բժիշկ սրտաբան Անուշավան Վիրաբյան
|
«Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ» անվանակարգում երեք թեկնածուներից հաղթող ճանաչվեց Երևանի քաղաքապերտարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ թ. 5 ենթակայանի վարիչ, բժիշկ սրտաբան Անուշավան Վիրաբյանը, ով բեմից ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեց գործընկերնրին: Մրցանակը հանձնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, ով առանձնահատուկ նշեց արագ ցուցաբերած օգնության կարևորությունը մարդկանց փրկելու գործում:
Անուշավան Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մրցանակաբաշխությունն իսկական մասնագիտական տոն է բժիշկների համար: «Ի դերև է գալիս, ամբողջանում և գնահատվում է բժշկի, իր կոլեկտիվի, ղեկավարի մասնագիտական գործը»,- ասաց Անուշավան Վիրաբյանը:
«Տարվա երիտասարդ բժիշկ». նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյան
|
«Տարվա երիտասարդ բժիշկ» անվանակարգում հաղթող ճանաչվեց միջազգային ամենատարբեր մրցանակների, պատվոգրերի և շնորհավորանքների արժանացած, բժշկության մեջ արդեն իսկ մեծ ավանդ ունեցող նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանը: Մրցանակը հանձնեց Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է: Ակնարկելով այս փաստը` նախարարը հատուկ առաջարկով հանդես եկավ: Նշելով, որ բժիշկները լավ կադրեր են ապահովում ամենատարբեր ոլորտներում, առողջապահության նախարարին Արմեն Աշոտյանն առաջարկեց ևս մեկ անվանակարգ հաջորդ տարիների մրցանակաբաշխությունների համար` «Ոչ մասնագիտությամբ աշխատող տարվա բժիշկ»։ :)
«Շատ կարևոր է, երբ գնահատվում է բժշկի աշխատանքը, մեծագույն վարձատրություն է դա: Շատ դրական եմ գնահատում միջոցառման գաղափարախոսությունը: Կարծում եմ` կխրախուսվեն նոր ձեռքբերումները, երիտասարդ բժիշկների կատարելագործումը Հայաստանում: Ցանկացած երկրում բժշկության շարժիչ ուժը երիտասարդությունն է»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Խաչատրյանը:
«Տարվա ռազմական բժիշկ». ռազմադաշտային վիրաբույժ Արսեն Գրիգորյան
|
«Տարվա ռազմական բժիշկ» անվանակարգում հաղթած մասնակցին` ռազմադաշտային վիրաբույժ Արսեն Գրիգորյանին մրցանակ և պատվոգիր հանձնեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նշեց, որ բժիշկը միակ մասնագիտությունը չէ, որն ընտրելիս երդվում են, ռազմական բժիշկ մասնագիտության դեպքում երդվում են կրկնակի: Ի դեպ, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղերձում` նվիրված բուժաշխատողի օրվան, առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ռազմական բժիշկների ունեցած ավանդի կարևորումը։
«Տարվա թերապևտ». Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչ Անահիտ Խաչատրյան
|
«Տարվա թերապևտ» ճանաչվեց Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչ Անահիտ Խաչատրյանը։ Մրցանակը հանձնեց ՀՀ գլխավոր սրտաբան Կառլեն Ադամյանը և շնորհավորեց բոլոր բժիշկներին`հավելելով. «Եթե ցանկանում ես ապրել քեզ համար, ապրիր ուրիշների համար»:
«Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար» անվանակարգում հաղթեց Պերանատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմը` Ռազմիկ Աբրահամյան, Վրույր Գրիգորյան, Էմիլ Խլղաթյան, Հակոբ Մարգարյան: Մրցանակը հանձնեց Երևանի Պետական Բժշկական Համալսարանի №1 վիրաբուժության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը։
Հետևեցին մյուս անվանակարգերում հաղթողների ցանկը. «Մանսագիտությանը հավատարմության համար»` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը, «Վերադարձ կյանքին» անվանակարգում՝ «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, «Հատուկ անվանակարգում»՝ Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյանը, «Տարվա բարեգործական հիմնադրամ» անվանակարգում՝ «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամը։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն