ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մեկնարկեց Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը
Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում ընթացավ Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը` «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ:
Առաջին համագումարը կայացել է 2011թ. ապրիլին: Եթե առաջին համագումարում շեշտը դրված էր բուժքույր-առաջնորդների վրա, ապա այս անգամ ուշադրության կենտրոնում կլինի գործնական հմտությունների զարգացման հարցը:
Հայաստանում բուժքույրական ծառայության խնդիրների, համագումարի նպատակների և թեմային հարող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանի հետ:
– Տիկին Քուշկյան, մանրամասնեք, խնդրեմ, կոնֆերանսի նպատակների, թեմայի, խնդիրների մասին:
– Սա մեծ իրադարձություն է Հայաստանի բուժքույրերի համար: Թեման է` «Մասնագիտությունից անցում բուժքույրական պրակտիկայի»: Խնդիրն է համախմբել Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած բուժքույրերին, ներգրավել գլոբալ բուժքույրության հանրության մեջ, Հայաստանում բարձրացնել բուժքույրի դերը, ինչը կնպաստի նրանց սպասարկման որակի բարձրացմանը, հասնել կրթական միջազգային չափանիշների, պրակտիկայի, որը հիմնված կլինի գիտական փաստացի հետազոտությունների վրա:
– Ովքե՞ր են մասնակցում կոնֆերանսին:
– Ի ուրախություն մեզ` ունենք մեծ թվով մասնակիցներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Շոտլանդիայից, Հորդանանից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից և այլն: Համագումարը փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռում բուժքույրերին:
![]() |
![]() |
![]() |
– Բացի մասնակիցներից, գիտենք նաև, որ այստեղ են հրավիրված բուժքույրական ծառայության խնդիրներով մտահոգված անվանի մասնագետներ, կներկայացնե՞ք, խնդրեմ:
– Այսօր համագումարը հիմնականում բաղկացած է պլենար զեկուցումներից: Հյուրերն են կրթության գլոբալ զարգացման ինտիտուտի նախագահ Շերոմ Վենսթեյնը, բարոնուհի Կոքսը, «Սիգմա Թետա Թաու» միջազգային պատվավոր բուժքույրական միության նախագահ Քերոն Մորինը և այլ շատ պատվավոր հյուրեր: Նրանք այստեղ են` փոխանցելու իրենց փորձը, գիտելիքները: Սա հնարավորություն է տալիս մեր բուժքույրերին ինտեգրվել միջազգային բուժքույրական հանրության մեջ:
![]() |
![]() |
![]() |
– Դեռևս մեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ Հայաստանում բուժքույրական ծառայության ոլորտում կարևորագույն խնդիր է մնում կրթության հարցը: Որևէ առաջընթաց եղե՞լ է կամ՝ սպասվո՞ւմ է այս հարցի շուրջ:
– Մեր երկիրը չի կարող ետ մնալ այն գլոբալ զարգացումներից, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Ի ուրախություն մեզ` պետք է նշել, որ մենք ունենք 4-ամյա ուսումնական ծրագիր, սակայն օրենսդրական դաշտը որոշ թերություններ ունի այս համակարգում: Հուսով եմ, որ շուտով մեր բուժքույրերը հնարավորություն կունենան ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ և շարունակել իրենց ուսումը որպես մագիստրոս բուժքույր: Ինչու ոչ, մենք ապագայում կարող ենք ունենալ գիտական կոչումով բուժքույրեր: Բուժքույրը լուրջ և ինքնուրույն մասնագիտություն է: Ինչքան բարձր գիտելիքներ ունեցող, կրթված և զարգացած բուժքույրեր աշխատեն մեր հանրապետությունում, այնքան կբարձրանա առողջապահության ոլորտում սպասարկման որակը:
![]() |
![]() |
![]() |
– Որո՞նք են Հայաստանում բուժքույրական ծառայության բնագավառում առկա մյուս խնդիրները:
– Խնդիրները շատ են: Անհրաժեշտ է օրենսդրական դաշտում որոշ կարգավորումներ կատարել` կապված բուժքույրական ծառայության հետ: Երկրորդ խնդիրը բուժքույրերի սոցիալական վիճակն է: Պետք է վերանայվի նաև բուժքրոջ աշխատանքային ժամերը՝ նրանք էլ կարող են հոգնել, ուժասպառ լինել: Ավելի արդյունավետ աշխատանքի համար բուժքույրերին անհրաժեշտ է ավելի սահմանափակ աշխատաժամեր:
– Բացի պլենար զեկուցումներից, ի՞նչ է սպասվում համագումարի ընթացքում:
– Համագումարի 3-րդ օրը կլինեն պրակտիկ պարապմունքներ` առաջին բուժօգնության վերաբերյալ: Փորձերը կիրականացվեն մանեքենների վրա: Համագումարի վերջում մեծ արարողություն կլինի, որի ընթացքում Երևանի հայ-ամերիկյան «էրեբունի» պետական բժշկական քոլեջի քույրական գործի կազմակերպման շրջանավարտները կընդգրկվեն «Սիգմա Թետա Թաու» պատվավոր միության կազմի մեջ:
Զրուցեցինք նաև համագումարի պատվավոր հյուր, Կրթության գլոբալ զարգացման ինտիտուտի նախագահ Շերոմ Վենսթեյնի հետ:
– Տիկին Վենսթեյն, դուք ներկա էիք նաև միջազգային բուժքույրական առաջին համաժողովին, փոխվե՞լ են արդյոք նպատակները կամ դրանց հասնելու միջոցները:
– Ես աշխատում եմ Հայաստանում 1992 թվականի նոյեմբերից: Արդեն 21 տարի է, ինչ փորձում ենք էական փարեփոխումներ մտցնել Հայաստանում բուժքույրական ծառայության որակի մեջ: Ինչպես առաջին համաժողովի նպատակը, այնպես էլ հիմա` նպատակը մեր բոլորի փորձի փոխանակումն ու ընդլայնումն է: Իմ առաջին այցելությունը Հայաստան կատարվել է Առողջապահության միջազգային դաշինքի շրջանակներում և հիմա մենք արդեն կցվել ենք Կրթության միջազգային դաշինքին:
– Ի՞նչ արդյունքների եք հասել այս 21 տարիների ընթացքում:
– Այս 21 տարիների ընթացքում ես վիթխարի փոփոխություններ եմ տեսել բուժքույրական գործում: Կարող եմ փաստել, որ իրական միջնորդը, այս փոփոխությունների հիմքում կանգնած մարդը բժիշկ Քուշկյանն է: Գերազանց արդյունքների հասնելու ճանապարհին մեր առաջին քայլը քառամյա բակալավրական ծրագրի հաստատումն է: Շատ պարտավորեցնող և ազդեցիկ է, որ այսօր հնարավոր է այստեղ կուտակված փորձն ընդլայնել` հասցնելով այն արևմտյան Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա:
![]() |
![]() |
![]() |
20.09.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






































