Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Կաթվածի բուժումը Հայաստանում առաջանային խնդիր է. Կայացավ «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը

Կաթվածի բուժումը Հայաստանում առաջանային խնդիր է. Կայացավ «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը

Սեպտեմբերի 18-19 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ «Կաթվածի բուժումը 2013» խորագրով միջազգային գիտաժողովը:

 

Գիտաժողովը նվիրված էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը:

 

Իր խոսքում Դերենիկ Դումանյանը նշեց, որ քաջածանոթ է Հայաստանում այս ոլորտի հիմնադրման նախապատմությանն ու բուն գործընթացին և անձամբ է ճանաչում նախաձեռնողներին։ «Պետք է արժանին մատուցել թե´ նախաձեռնողներին, թե´ մեր մասնագետներին, ի դեմս կլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ու նրա թիմի, և փաստել, որ անցած երեք տարիների ընթացքում գլխուղեղի արյունազեղումներով հիվանդներն այստեղ բավական արդյունավետ բուժում են ստանում»։ Նախարարը միաժամանակ հարկ համարեց նշել, որ այլ տեսակի կաթվածներով սակավաթիվ հիվանդներ են բուժվում։ 


ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան–   Պարոն Դումանյան, Ձեր ելույթում նշեցիք, որ Հայաստանում դեռևս շատ անելիքներ կան գլխուղեղի կաթվածի ուսումնասիրման և բուժման ոլորտում: Ի՞նչ պատկեր է մեզ մոտ, եթե խոսենք զուտ վիճակագրական տվյալներով:


–   Պետք է ասել, որ ուղեղի կաթվածն ամենավտնգավոր հիվանդություններից է, որը բերում է բարձր հաշմանդամության, եթե չնշենք մահացության բարձր հավանականության մասին: Հայաստանի Հանրապետությունում տարեկան արձանագրվող հինգ հազարից ավել գլխուղեղի կաթվածներով հիվանդների շուրջ 50%-ի մոտ, ցավոք, հիվանդությունն ավարտվում է մահվան ելքով:


–   Իսկ ինչպիսի՞ն է պատկերը ավելի զարգացած երկրներում:


–   Իմ նշած ցուցանիշներն աշխարհում արդեն փոխվել են: Զարգացած երկրներում ուղեղի կաթվածից մահացությունը 20% է կազմում: Այդ երկրներում անընդհատ նոր մեթոդներ են կիրառվում հիվանդության բուժման և հետագա բարդությունները կանխարգելելու նպատակով: Տարբերությունը կախված է բժիշկների պատրաստվածության ցուցանիշից և  նորագույն սարքավորումների կիրառությունից:


–   Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մեզ մոտ` մահացության ցուցանիշն ավելի նվազեցնելու և միջազգային փորձին հասնելու նպատակով:


–   Արդեն երեք տարի է, ինչ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծել ենք անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով և արտերկրներում վերապատրաստված մասնագետներով:

 

«Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը


–   Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, ինչու՞ Հայաստանում դեռևս չի նվազում մահացության բարձր ցուցանիշը:


–   Խնդիրն այն է, որ գլխուղեղի կաթվածի բուժումն իրականացվում է ներանոթային միջամտությունների միջոցով: Այս միջամտություններն արդյունավետ են, եթե կատարվում են հիվանդության զարգացման առաջին 4.5 ժամվա ընթացքում:


ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԿոնֆերանսի կարևորության և հետագա անելիքների մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:


–   Պարոն Նարիմանյան, այսօր մենք մասնակից ենք դառնում ամենատարբեր ձևաչափերի ու բնույթի կոնֆերանսների, և դրանցից շատերը սկսվում և ավարտվում են միայն դահլիճում` առանց  հետագա արդյունքների: Ինչո՞վ կառանձնանա այս կոնֆերանսը:


–   Շատ դիպուկ հարց տվեցիք: Կոնֆերանսը լինում է, անցնում, իհարկե որոշ արդյունքներ լինում են, բայց ամեն դեպքում… Այստեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է: Վիճակագրական այն տվյալները, որոնք ներկայացրեց պրոֆեսոր Ֆանարջյանը, ցույց են տալիս, որ ուղեղի կաթվածն ամենաարդիական խնդիրն է մեզ մոտ` բարձր մահացության ցուցանիշ, տարածված հաշմանդամություն: Ներկա կոնֆերանսով մենք ցանկանում ենք գրավել, համախմբել բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս խնդրով, ունեն մեծ ներդրում կաթվածի դեմ պայքարում, բայց, այնուամենայնիվ, համախմբված չեն: Մենք հրավիրել ենք ԱՄՆ-ում աշխատող մեր հայրենակիցներին, ովքեր զգալի հաջողության են հասել ոլորտում, որպեսզի միասին ստեղծենք մի համակարգ, ծրագիր, որը կներառի հիվանդության կանխարգելում, վաղ ախտորոշում և ժամանակին վիրաբուժական միջամտություն, հետվիրաբուժական շրջանի վարում, հիվանդի ապաքինում ու երկրորդային բարդությունների կանխարգելում:

 

«Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը


–   Ո՞րն է համալսարանի դերն այս գործում:


–   Համալսարանը լուրջ ներդրում ունի կոնֆերանսի թե´ կազմակերպման, թե´ անցկացման հարցում: Շատ կարևորում եմ, որ կոնֆերանսի արդյունքները, հնչած ելույթներն ու բարձրացրած խնդիրներն արտացոլվեն նաև ուսումնական ծրագրերում:


ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն ՖանարջյանՄեր հաջորդ զրուցակիցը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանն է:


–   Ի՞նչն առիթ կամ հիմք հանդիսացավ նմանատիպ կոնֆերանս կազմակերպելու համար:


–   Մեր կենտրոնի (Անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն) 3 տարվա գործունեությունը ստիպեց անպայման կազմակերպել այս կոնֆերանսը: Գիտաբժշկության սկզբունքը հետևյալն է. պրակտիկը պետք է մտնի գիտության մեջ և հակառակը` գիտությունն արտացոլվի պրակտիկայի մեջ: Վերջին 3 տարիների ընթացքում մեզ հաջողվեց բավականին մեծ ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր լուծել Հայաստանի առողջապահական համակարգում: Այնուամենայնիվ, շատ հարցեր դեռ շարունակում են բաց մնալ: Այստեղ հրավիրված են ո´չ միայն նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, այլև առաջնային օղակի մասնագետներ` ընտանեկան բժիշկներ, շտապ օգնության աշխատակիցներ: Եթե ուշադրություն դարձրեցիք, զեկուցումների ընթացքում կարմիր տողով  էկրանին գրված էր` ուղեղը ժամանակ է, ժամանակը` ուղեղ: Այսինքն շատ կարևոր են կամզակերպչական աշխատանքները: Պետք է ծառայությունը հասանելի լինի բոլորի համար:

 

«Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը ԵրՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Մանվելյան


–   Զեկույցներից մեկում նշվեց, որ արդյունավետ բուժման համար հիվանդին հարկավոր է օգնություն տրամադրել հիվանդության զարգացման առաջին 4-5 ժամվա ընթացքում: Պրակտիկորեն դա հնարավո՞ր է իրականացնել Հայաստանում:


–   Լավ հարց է: Իհարկե արդյունքի հասնելու ճանապարհին բարդությունները շատ են: Օրինակ, մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս ժամանակահատվածում մարզերից հիվանդներին անհնարին է հասցնել հիվանդանոց:  Բայց, եթե նույն մարզերում նյարդաբանն առաջին ժամերին ճիշտ մոտեցում ցուցաբերի, ապա անգամ 6 ժամ հետո կենտրոն տեղափոխված հիվանդի հետագա բուժման գործընթացն անհամեմատ արդյունավետ կլինի: Երևանում բնակվողների համար խնդիր չէ նշված ժամանակահատվածում մոտակա կենտրոն հասնելը, ինչը 15-20 րոպե կխլի, և թույլ կտա մեծացնել բուժման արդյունավետության և բարդությունների կանխարգելման հավանականությունը:

 

ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես ՄանվելյանԿոնֆերանսի գլխավոր թեմաների մասին զրուցեցինք ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի հետ:


–   Ինչքանո՞վ է կարևոր այսօր կաթվածի թեման մեր երկրում:


–   Կաթվածը մեծագույն խնդիր է մեր երկրի համար, քանի որ այս հիվանդության հետևանքով գրանցվող մահացության ցուցանիշը շատ բարձր է: Եթե անգամ հնարավոր է լինում խուսափել ճակատագրական ելքից, ապա շատ հաճախ հիվանդները դարնում են հաշմանդամնր: Այստեղ արդեն առողջապահական, հասրակական մեծ խնդիր է առաջանում:


–   Իսկ տարիքային ո՞ր շերտի համար է ավելի վտանգավոր գլխուղեղի կաթվածը:


–   Երիտասարդ տարիքում զարգացած կաթվածը շատ ավելի սարսափելի է, քան մեծ տարիքումը:  Մեր հիմնական խնդիրները երեքն են` կանխարգելում, ժամանակին ախտորոշում և երրորդը` ռացիոնալ բուժում: Այս կոնֆերանսն ուղղված է այս երեք խնդիրների կարգավորմանը:


–   Իսկ ինչպիսի՞ն է պատկերը հարևան երկներում, եթե համեմատենք Հայաստանի հետ:


–   Հայաստանում իրավիճակը շատ ավելի բարվոք է, քան հարևան երկրներում: Բայց դա չի կարող մեզ գոհացնել, քանի որ կաթվածը մնում է առողջապահական մեծ խնդիր: Իսկ զարգացած երկներում մահացության ցուցանիշը 20%-ից էլ ցածր է:  Դա ցուցանիշ է, որին պետք է ձգտել:


–   Ի՞նչ ձեռքբերումներ ունի Հայաստանը կաթվածի բուժման հարցում:


–   Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ԵՊԲՀ-ում ստեղծված նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնը շատ արդյունավետ է աշխատում: Այն դեղամիջոցները, որոնք կիրառվում են արտերկրներում, այսօր հասանելի են նաև Հայաստանում: Մեր հասարակությունը նույնպես սկսում է գնահատել առողջությունը, որ հաջողակ մարդը՝ առողջ մարդն է:  Կաթվածը, միանշանակ, երիտասարդանում է մեր երկրում, բայց կաթվածից մահացության ցուցանիշը սկսում է նվազել:

 

«Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը «Կաթվածի բուժումը 2013» գիտաժողովը


–   Կա՞ որոշակի ժամանակահատված, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ բուժում իրականացնել:


–   Թրոմբը, որը տեղակայված է զարկերակի մեջ, պետք է լուծվի  4 ժամվա ընթացքում: Այդ 4 ժամվա ընթացքում նախ հարազատները պետք է ճիշտ կողմնորոշվեն և ժամանակին դիմեն մասնագետի կամ շտապ օգնության: Հիվանդանոցում պետք է հնարավորինս արագ հաստատվի կաթվածի առկայությունը, ունենա համապատասխան տեխնիկա, և այս ամենը 4 ժամվա ընթացքում: Փորձը ցույց է տալիս, որ այս ամենը պրակտիկորեն հնարավոր է:


Գիտաժողովը կազմակերպել էր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` Առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի և ՀԲՀՎ նյարդաբանների խմբի հետ համատեղ: Կոնֆերանսի կազմակերպման գործում իր ներդրումն ուներ նաև «Շտադա» գերմանական դեղագործական ընկերությունը:

 

«Շտադա» գերմանական դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Լիլիթ ՏոնոյանՄենք զրուցեցինք «Շտադա» գերմանական դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Լիլիթ Տոնոյանի հետ:


–   Լիլիթ, Շտադա դեղագործական ընկերությունն իր մասնակցությունն ու աջակցությունն է ունենում Հայաստանում կամզակերպվող գրեթե բոլոր կարևորագույն կոնֆերանսներին: Ի՞նչ նորություն կամ ի՞նչ առաջարկ է ներկայացնում «Շտադա»-ն այս ոլորտում:


–   Շտադա ընկերությունն այս կարևորագույն կոնֆերանսին ոչ միայն աջակցում է իր մասնակցությամբ: Կոնֆերանսի թեման հրատապ է, քանի որ կաթվածի ժամանակակից բուժումը մեծ առաջընթաց է ապրել: Մեր ընկերությունն իր դեղամիջոցներն է ներկայացնում, որոնք անփոխարինելի են կաթվածի բուժման գործընթացում: Մեր կարգախոսն է. միավորել ուժերը` հանուն առողջ հասարակության:


–   Ի՞նչ դեղամիջոցի մասին է խոսքը, ի՞նչ է ներկայացնում «Շտադա»-ն այս ոլորտում:


–   Թերապիայի ոլորտում ներկայացնում ենք հարուստ տեսականի: Մասնավորապես. կաթվածի դեպքում առաջարկում ենք մետաբոլիկ  «Միկսիպրիմ» դեղամիջոցը, որը լավացնում է գլխուղեղում արյան շրջանառությունը,  «Օմարոն»-ը, հակաբիոտիկներ, որոնք անհրաժեշտ են կաթվածով հիվանդին բուժելիս ինչպես նյարդավիրաբույժներին, այնպես էլ թերապևտներին: Ընկերության գնային քաղաքականությունը դեղորայքային բուժումը հասանելի է դարձնում բոլոր հիվանդների համար, այդ պատճառով «Շտադա»-ն համարվում է ամենաշատ նշանակվող և ամենաարդյունավետ դեղամիջոցների արտադրողը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ