ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները
Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Երևանում սկսվեց Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների IV միջազգային գիտաժողովը` «Նորագույն տեխնոլոգիաներ» խորագրով:
Գիտաժողովի աշխատանքների ընթացքում դասախոսություններով հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող պլաստիկ վիրաբույժներ: Գիտաժողովի շրջանակներում անցկացվեցին առաջատար մասնագետների 9 դասախոսություներ եւ 56 գիտական զեկուցումներ:
Գիտաժողովը նախագահում էր պլաստիկ վիրաբույժ, բ.գ.դ Գագիկ Ստամբոլցյանը, ում հետ զրուցեցինք գիտաժողովի կարևորության, առանձնահատկությունների մասին:
– Այսօր Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների 4-րդ միջազգային գիտաժողովն էր, խոսենք նրա առանձնահատկությունների, կարևորության մասին:
– Ինչպես նշեցիք, սա Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի կազմակերպած IV միջազգային գիտաժողովn է, սակայն, միաժամանակ անցկացվեց նաև մեր ասոցիացիայի VI և Վրաստանի Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի VII համագումարները` համատեղ: Այս գիտաժողովին հրավիրված են նաև բազմաթիվ հյուրեր` տարբեր երկրներից:
– Ո՞րն է գիտաժողովի բուն նպատակը:
– Ամբողջ աշխարհում այսօր պլաստիկ վիրաբուժության զարգացման նոր ուղղություններ են մշակվում, միաժամանակ առաջանում է տարբեր երկրների մասնագետների համատեղ եւ արդյունավետ աշխատելու, համագործակցելու առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտություն: Գիտաժողովի առանցքային թելը բջջային տեխնոլոգիաների ներկրումն է պլաստիկ վիրաբուժության պրակտիկա: Մենք շատ հետաքրքիր զեկուցումներ էինք պատրաստել այս թեմայի շուրջ: Վստահորեն կարող եմ ասել, որ առաջին քայլերն այս ուղղությամբ երկրում արդեն արված են մեր: Այդ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ևս մի զարկ է հենց այս գիտաժողովը:
– Եթե մի փոքր բացեք փակագծերը՝ ինչի՞ մասին խոսվեց, ի՞նչը կարևորվեց, և ի՞նչ է իրենից ենթադրում բջջային տեխնոլոգիան:
– Զեկուցումները պլաստիկ վիրաբուժության այն բոլոր ոլորտների մասին էին, որոնց, ընդհանուր առմամբ, ծանոթ է հասարակությունը: Խոսվեց պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրահատությունների, այս ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների մասին: Բջջային տեխնոլոգիան թույլ կտա օգտագործել սեփական մարմնի վերականգնողական հնարավորությունները այս կամ այն թերության շտկման համար:
– Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել նախորդ գիտաժողովների արդյունքում:
– Նախորդ գիտաժողովները մեծ արձագանք են գտել, և պատահական չէ, որ այժմ միջազգային և եվրոպական կոնֆեդերացիան այս գիտաժողովն անցկացնում են իրենց բարձր հովանու ներքո: Դա նպաստել է, որպեսզի Հայաստանը պլաստիկ վիրաբուժության մասով մուտք գործի համաշխարհային ընտանիք: Այսպես շատ ավելի դյուրին է դառնում փորձի փոխանակումը: Բժիշկները, ովքեր հնարավորություն չունեն արտասահմանում վերապատրաստվելու, այսօր հնարավորություն ունեն վերապատրաստում անցնել իրենց իսկ երկրում:
Հաջորդ զրուցակիցը Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանն է:
– Պարոն Հովհաննիսյան, սա թվով IV միջազգային գիտաժողովն է: Ի՞նչ անելիքներ կան, և ո՞րն է վերջնանպատակը:
-– Այս գիտաժողովի թեման պլաստիկ վիրաբուժության ոլորտում նորագույն տեխնոլոգիաներն են, բուժման, վերականգնման նոր մեթոդները: Պլաստիկ վիրաբուժությունը շատ արագ է զարգանում, և գիտության ու տեխնիկայի նորույթները պարբերաբար ներդրվում են մասնագիտական պրակտիկայում, ուստի շատ մեծ քայլերով առաջ ընթանալու պայմաններում կարիք կա ամփոփելու այդ տեղեկատվական հոսքը, փորձը, արդյունքները: Առաջիկա 3 օրերի ընթացքում վիրաբույժների միջև փորձի ակտիվ փոխանակում տեղի ունեցավ, ինչն անպայման կնպաստի գործունեության որակի բարձրացմանը:
– Համառոտ ներկայացրեք, խնդրե՛մ, այս տարիների ընթացքում Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի անցած ուղին, ձեռքբերումները:
– Միայն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն արդեն խոսում է այն մասին, որ պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան Հայաստանում բավականին լուրջ հաջողություններ ունի: Այսօր Հայաստանում ներկա են ամբողջ աշխարհից մասնագետներ, ովքեր քաջատեղյակ են, թե ինչ ուղիով պետք է զարգանա պլաստիկ վիրաբուժությունը, շատ բան ունեն տալու, փոխանակելու և ձեռք բերելու: Նրանք քիչ են մեկնում տարբեր երկրներ, սակայն լավ գիտեն, թե որ երկրում որ մասնագիտությամբ ինչպիսի հաջողություններ կան: Ուստի` նման խոշոր վիրաբույժների ներկայությունը միայն խոսում է այն մասին, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը նշանակալից հաջողություններ ունի:
– Կարելի՞ է եզրակացնել, որ հայաստանյան մասնագետները մրցունակ են արտասահմանյան պլաստիկ վիրաբույժների հետ:
– Այո, միանշանակ մրցունակ են: Շատ հիվանդներ կան, ովքեր արտասահմանից գալիս են Հայաստան` վիրահատվելու: Դրա առաջին նախապայմանը վիրահատության մատչելիությունն է, իսկ երկրորդը` մեր մասնագետները առհասարակ որակապես չեն զիջում արտասահմանյան մասնագետներին:
– Ի՞նչ անելիքներ, բացեր կան ոլորտում:
– Շատ-շատ անելիքներ կան: Ամենակարևորը սովորելն է: Չպետք է զլանալ սովորել, նոր տեղեկություններ ձեռք բերել նոր երևույթների մասին, կիրառել դրանք առօրյա պրակտիկայում:
– Ի՞նչ նոր տենոլոգիաների մասին է այսօր խոսվել գիտաժողովի ընթացքում:
– Կոնգրեսի անկյունաքարը բջջային տեխնոլոգիաներն են` ցողունային բջիջների կիրառմամբ, որոնք հեղափոխություն են առաջացրել բժշկության մեջ և բավականին լայն կիրառություն ունեն սրտաբանության, նյարդավիրաբուժության, նյարդաբանության և հատկապես պլաստիկ վիրաբուժության մեջ: Ցողունային բջիջներն ունեն բարձր վերականգնողական հատկություններ և նպաստում են վերքերի լավացման գործընթացին, մաշկի թարմացմանը, երիտասարդացմանը:
Մեր հաջորդ զրուցակիցն է Պլաստիկ վիրաբույժների վրացական ասոցիացիայի նախագահ բ.գ.թ. Մարլեն Սուլամանիձեն:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, ի՞նչ թեմաների շուրջ էին Ձեր զեկույցները, ի՞նչ կարևորություն ունեն նրանք բժշկի համար:
– Խոսել եմ աբդոմինապլաստիկայի, վերքերի վերակագնողական գործընթացի, կաթվածների և կտրվածքների, APTOS ձգման թելային մեթոդի մասին: Չգիտեմ այս տեղեկատվությունը, առհասարակ, ինչ կտա բժիշկներին, բայց պլաստիկ վիրաբույժների համար այս թեմաները պետք է որ նշանակալից լինեն: Այստեղ են ժամանել այս ոլորտի հեղինակությունները, ովքեր պատմում են նորամուծությունների ու մեթոդների մասին, որոնք կիրառում են իրենց աշխատանքային պրակտիկայում:
– Եթե վերանայենք նախորդ գիտաժողովները, ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել այս ճանապարհին:
– Տարեցտարի գիտաժողովներն ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերում, ավելի կարևորվում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան վրաբույժների կողմից: Տարվա ընթացքում անպայման հայտնվում են նոր գաղափարաներ, նոր մեթոդներ, որոնց մասին պետք է քննարկել, տեսակետներ փոխանակել:
– Ի՞նչ է տալիս այն պրակտիկ բժշկին:
– Երբ գիտաժողովից հետո վիրաբույժը վերադառնում է իր աշխատանքին և նրա դուռը թակում է հենց այն ախտաբանությամբ հիվանդը, որի մասին խոսվել է դահլիճում, նա արդեն այդ պահին իր պրակտիկայում կիրառում է ստացած գիտելիքները: Սա միանշանակ ցույց է տալիս կոնգրեսի արդյունավետությունն ու կարևորությունը պրակտիկ բժշկի և նրա հիվանդի համար:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն