ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը
Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի ամենամյա համաժողովի շրջանակներում Վիկտորիա Քոնսալթինգ մարքեթինգային ընկերությունը կազմակերպեց «Հրատապ խնդիրները ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը:
Գիտաժողովի բանախոսներն էին Վրաստանից հրավիրված բ.գ.դ. Մարինա Կորտուշվիլին և Թբիլիսիի Ն.Կիպշիդզեի անվան Կենտրոնական Համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր, բ.գ.դ., Կարաման Պագավան: Գիտաժողովի զեկույցների թեմաները քննարկեցինք բանախոսների հետ:
Կարաման Պագավա, բ.գ.դ., պրոֆեսոր
– Պրոֆեսոր Պագավա, ողջունում եմ Ձեր այցը Հայաստան, կարծում ենք այն ծառայեց իր նպատակին, և մեր բժիշկների հետ համատեղ աշխատանքն արդյունք տվեց:
– Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը: Ի դեպ, ես Հավլաբարում եմ ծնվել, այնպես որ` փոքր-ինչ հասկանում եմ նաև հայերեն: Բացի փորձի փոխանակումից, որ ստացանք հայ բժիշկների հետ հանդիպումների արդյունքում, այստեղ նաև մարդկային շփում ենք գտնում, ինչն ինձ համար շատ հաճելի է: Ամենակարևորը մարդկանց միջև կապն է, մարդկային հարաբերությունները: Իսկ աշխատանքային առումով` այն երկկողմանի օգտակար եղավ:
– Ձեր զեկույցի թեման` հազը, բավականին մեծ առողջապահական խնդիր է, սակայն հաճախ չի ընկալվում իր ողջ բարդությամբ և նշանակությամբ: Ի՞նչ եք ներկայացնել Ձեր զեկույցում:
– Այսօր ներկայացրել եմ հազը, հազի վարումը և բուժումը, որն ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է: Դուք ճիշտ նշեցիք, որ երբ խոսում ենք հազից, շատերի մոտ թյուր կարծիք կա, թե դա սովորական, ոչ նշանակալից երևույթ է: Իրականում հազը որպես ախտանշան կարող է ի հայտ գալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր հիվանդությունների ժամանակ, լինելով անգամ ուռուցքի առկայության լրաբեր: Հազի դրսևորման բոլոր դեպքերի ժամանակ պետք է հետազոտություն անցնել: Առանց լավ ախտորոշման անհնար է պատկերացնել նաև ճիշտ բուժումը:
– Հազի առկայության դեպքում բուժման ինչպիսի՞ նոր մեթոդներ կան այսօր:
– Մեթոդները տարբեր են, սակայն մի պարզ մոտեցում կա՝ մեր ժամանակներում հիվանդն ուզում է մաքսիմալ արագ բուժում: Կարևորն այն է, որ փոխվել են կյանքի նկատմամբ մոտեցումները, բոլորն ուզում են կյանքի բարձր որակ, դրան հասնելու համար չցանկանալով անգամ դեղորայքային բուժում ստանալ: Որպեսզի բուժումն ընդունելի լինի հիվանդի կողմից, այն պետք է մաքսիմալ անվտանգ լինի և միաժամանակ միտված լինի մի քանի խնդիրների լուծմանը: Հենց այս հարաբերակցության մեջ այսօր ներկայացրեցի «Մելոն» դեղամիջոցը, որը հետաքրքիր առանձնահատկություն և առավելություն ունի: «Մելոնը» 3 դեղամիջոցների համակցություն է, որոնցից յուրաքնաչյուրն ազդում է կոնկրետ խնդրի վրա: Այսինքն հիվանդը՝ ընդունելով մեկ հաբ, ստանում համակցված բուժում:
Մարինա Կորտիշվիլին, բ.գ.դ.
– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման և նրա կարևորությունը:
– Այսօր խոսեցի տրանկվիլիզատորների մասին: Այս դեղորայքային խումբն արդիական է ու հրատապ, սակայն հաճախ նշանակվում է չհիմնավորված, ոչ ճիշտ դեղաչափերով, երբեմն՝ երկարատև, երբեմն էլ ընտրվում է ոչ տեղին տրանկվիլիզատոր: Այդ իսկ պատճառով առաջանում են բարդություններ ու դեղամիջոցից կախվածություն: Եթե այս ամենին ավելացնենք, որ մեր կյանքում քրոնիկ սթրեսային իրավիճակները ծանրակշիռ շատացել են, ինչն անխուսափել է դարձնում այս խմբի դեղամիջոցի կիրառումը, պատկերն ավելի քան պարզ կդառնա:
– Եթե համեմատենք տրանկվիլիզատորները հակադեպրեսանտների հետ…
– Բոլոր տրանկվիլիզատորները քիչ թե շատ ունենում են հակադեպրեսանտային ազդեցություն: Իրականում սրանք բոլորովին տարբեր դեղամիջոցներ են: Հակադեպրեսանտի գլխավոր նպատակը հիվանդին դեպրեսիվ վիճակից դուրս բերելն է, իսկ նյարդային իրավիճակներում ոչ միշտ է, որ ուղեկցում դեպրեսիան, այլ արող է լինել, օրինակ՝ վախ, անհանգստություն, լարվածություն: Նման դեպքերում հիվանդին բուժում նշանակելիս պետք է ընտրել տրանկվիլիզատոր, այն էլ՝ ճիշտ տրանկվիլիզատոր, քանի որ հիվանդի վրա նրա յուրաքանչյուր խումբ կարող է թողնել տարբեր ազդեցություն: Երբեմն անգամ բժիշկներն են շփոթում հակադեպրեսանտները տրանկվիզիլիզատորների հետ, ինչն անընդունելի է:
Նախքան զեկուցումներին անցնելը, Անի հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» համագումարը, որը վարեց ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը:
Մեզ հետ զրույցում Սամվել Հովհաննիսյանը պատմեց ասոցիացիայի ստեղծման և զարգացման պատմությունը, ներկայացրեց առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:
– Պարոն Հովհաննիսյան, այսօր ասոցիացիայի հերթական համագումարն է, ի՞նչ հարցեր են բարձրացվել:
– Այսօր ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի հերթական տարեկան համագումարն էր, որի ընթացքում քննարկվեցին կլինիկական և կազմակերպչական հարցեր: Քանի որ մասնագիտությունը համեմատաբար նոր է, կազմակերպչական հարցերը բազմաթիվ են: Քննարկեցինք ընտանեկան բժիշկների առօրյա գործունեության մեջ հանդիպող խնդիրները՝ փորձելով միասին լուծումներ գտնել: Քնարկեցինք նաև անհետաձգելի իրավիճակների հետ կապված խնդիրներ, որոնք վերաբերում են հազին և հոգեհուզական խնդիրներին: Այսօրը կարևորվեց ևս մեկ որոշմամբ. 2 տարին մեկ անգամ մեր ասոցիացիան կկազմակերպի վերընտրություն, որի արդյունքում կընտրվեն ասոցիացիայի նախագահ, վարչության և վերահսկիչ հանձնաժողովի աշխատակիցներ:
– Ովքե՞ր էին հավակնում նախագահի պաշտոնին:
– Թեկնածուները նախապես չեն առաջադրվել: Նախատեսվել է բաց և ազատ քվեարկություն:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի պատմությունից:
– Ասոցիացիան հիմնադրվել և գրանցվել է արդարադատության նախարարությունում 1999թ.: Կազմակերպությունն անկյունքարային նշանակություն է ունեցել Հայաստանում ընտանեկան բժշկության ներդրման և կայացման գործում: Մի խումբ մասնագետների հետ` մոտ 45 բժիշկ, հավաքվեցինք և որոշեցինք ստեղծել ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան: Այսօր կազմակերպությունն ունի 180 անդամ: Մենք կարողացանք համախմբել առաջին օղակի բժիշկներին, կարողացանք բարձրացնել նրանց դերն ու նշանակությունը հասարակության մեջ, մեր ձայնը լսելի դարձնել հասարակությանը և պետական կառույցներին:
Ամենամյա հանրագումարները նպատակ ունեն բժշկին հասանելի դարձնել թե՛ ախտորոշման, թե՛ բուժման նորագույն մեթոդների մասին տեղեկատվությունը:
– Ի՞նչ նվաճումներ և ձեռքբերումներ գրանցվեցին այս ճանապարհին:
– Ձեռքբերում է այն փաստը, որ ընտանեկան բժշկությունը Հայաստանում արդեն կայացած ոլորտ է: Եթե նախկինում առաջանային օղակի բժիշկները փոքր-ինչ անտեսվում էին, այժմ վերապատրաստված ընտանեկան բժիշկները շատ ավելի ինքնավստահ են գործում և բարձր պահում իրենց վարկանիշը:
– Ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացե՞լ է:
– Գյուղական վայրերում այն լիարժեք գործում է, որտեղ բժիշկները ծավալուն աշխատանք են տանում, նաև՝ ըստ արժանվույն վարձատրվում: Մասնագիտությունը թեև նոր, բայց խոստումնալից է: Ընտանեկան բժշկությունը զարգանում է նաև կադրային տեսանկյունից: Մայրաքաղաքում այն դեռևս կայացման փուլում է:
– Ո՞րնէ ասոցիացիայի գերնպատակն առաջիկայում:
– Պետք է գտնել և մշակել ուղիներ, որպեսզի քաղաքային վայրերում ևս զարգանա ընտանեկան բժշկությունը:
– Ամփոփելով զրույցը` ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գիտաժողովից:
– Վստահ եմ, որ ևս մեկ անգամ մեր ընդհանուր հանդիպումը, շփումը կտա զգալի արդյունք: Երբ յուրաքանչյուրն իր մարզում, իր բժշկական հաստատությունում միայնակ աշխատում է, նա չի զգում, որ ընդհանուր հանրության, մի կառույցի մասնիկ է: Անգամ պարզ մարդկային շփումը տալիս է դրական արդյունք: Այստեղ բժիշկները կարող են ներկայացնել պրակտիկայում հանդիպած խնդրահարույց իրավիճակները, կարծիքներ փոխանակել, կիսվել մասնագիտական փորձով: Քննարկվեցին նաև առաջիկա անելիքները, նպատակները, նրանց հասնելու ուղիներն ու միջոցները:
«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյան:
– Ի՞նչ խնդիրների լուծումներ են կապում Վիկտորիա Քոնսալթինգին ընտանեկան բժշկությանը:
– Արդեն տասնամյակից ավելին է, ինչ մեր երկրում զարգանում է բժշկության նոր ճյուղը` ընտանեկան բժշկությունը: Այս ոլորտում դեռևս շատ բացեր կան, հատկապես մարզերում տեղեկացվածության պակաս կա: Վիկտորիա Քոնսալթինգը փորձում է հնարավորինս լրացնել բացը և այդ նպատակով այսօր Հայաստան է հրավիրել 2 առաջավոր վրացի մասնագետների, ովքեր ներկայացրեցին տրանկվիլիզատորներին և հազի թերապիային վերաբերող զեկույցներ:
– Ինչո՞վ է պայմանավորված թեմաների ընտրությունը:
– Տրանկվիլիզատորները մեր երկրում առհասարակ լայն կիրառություն չունեն՝ ի տարբերություն հակադեպրեսանտների, որոնց մասին ավելի շատ է խոսվում, թեպետ տրանկվիլիզատորներն ավելի անվնաս են և լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում՝ հատկապես ընտանեկան բժշկության ոլորտում:
– Ներկայացրեք, խնդրեմ, նշակետային դեղամիջոցներ, որոնք թիրախային են ընտանեկան բժշկի պրակտիկայում:
– Քանի որ ընտանեկան բժիշկները բազմապրոֆիլ աշխատանք են տանում հիվանդների հետ, նրանց առօրյա պրակտիկայում անհրաժեշտ են դեղամիջոցների առավել լայն տեսականի: Վիկտորիա Քոնսլթինգը ներկայացնում է 8 տարբեր ընկերությունների դեղամիջոցներ՝ իրենց կիրառությամբ ընդգրկելով բժշկության բոլոր ոլորտները: Այսօր խոսեցինք ցերեկային տրանկվիլիզատոր «Ադապտոլի» մասին, որի ազդանյութը բժիշկներին քաջ հայտնի մեբիկարն է՝ լայն կիրառություն ստացած դեռևս Խորհրդային միության տարիներից: Մյուսը հակահազային դեղամիջոց «Մելոն»-ն է՝ եռակոմպոնենտ միակ դեղամիջոցը մեր երկրում:
– Ինչո՞վ են առանձնանում այդ դեղամիջոցները շուկայում առկա միջոցներից:
– Բոլոր այն ընկերությունները, որոնք մենք ներկայացնում ենք Հայաստանում, օրիգինալ դեղարտադրողներ են և վկայագրված են ամբողջ աշխարհում: Մեր ընկերության առանձնահատկությունն այն է, որ բժշկին առաջարկվում է դեղորայքային ամբողջական փաթեթ՝ ներառելով մի քանի դեղագործական ընկերությունների արտադրանքներ: Այդպիսով` հեշտանում է բժշկի աշխատանքը, բարձրանում հիվանդի արագ բուժման հավանականությունը:
Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության աշխատակիցնեը
|
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն