Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Ժամանակակից մարդը ժամանակ չի գտնում սեռական կյանքի համար. «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանսը

Ժամանակակից մարդը ժամանակ չի գտնում սեռական կյանքի համար. «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանսը

«Չկա ավելի ցանկալի նպատակ, քան երիտասարդ սերնդի առողջ դաստիարակությունը, հատկապես, երբ խոսքն այնպիսի կարևոր երևույթի մասին է, ինչպիսին սեռական կյանքն ու առողջությունն է»,- այս խոսքերով ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը բացված համարեց «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» գիտաժողովը:

 

Գիտաժողովը կազմակերպել էին Սեքսոլոգների հայկական ասոցիացիան և Մխ. Հերացու անցան Երևանի պետական բժշկական համալսարանը:

 

Սեռական խանգարումների, Հայաստանում սեռական առողջության իրավիճակի մասին զորւցեցինք Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Էդուարդի Հակոբյանի հետ:


Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Էդուարդի Հակոբյան–   Պարոն Հակոբյան, ի՞նչ նպատակ ունի այս կոնֆերանսը: Փորձենք բացել փակագծերը, թե ի՞նչ լսեցին ներկա բժիշկները, ովքե՞ր էին կոնֆերանսի բանախոսները և որքանո՞վ էր ընտրված թեման արդիական մեր երկրում:


–   Կոնֆերանսը նվիրված էր սեռական խանգարումների ախտորոշման և բուժման խնդիրներին: Այս թեման երբեք չի կորցնում իր արդիականությունը: Կոնֆերանսին շրջանակներում որոշել և ընդգրկել ենք նաև համաշխարհային փորձը: Այսօրվա հանդիպման համար Հայաստան են ժամանել մեր հայրենակից պրոֆեսոր Պիեր Ասալյանը, ով  կխոսի խնդրի մասին` հիմնվելով ամերիկյան, կանադական փորձի վրա,  և  Բորիս Վորնիկը, ով  կներկայացնի, թե ինչպես է խնդիրն ընկալվում ԱՊՀ տարածաշրջանում, ինչ մոտեցումներ և ինչ նորություններ կան: Բուժման և ախտորոշման այն մեթոդները, մոտեցումները, որ նրանք ցուցաբերում են` ելնելով իրենց վարքային, հոգեթերապևտիկ, հոգեբուժական առանձնահատկություններից, ավելի քիչ կիրառելի են մեր  հանրապետությունում և մեր դասական բժշկության մեջ:  Այս կոնֆերանսը հնարավորություն կտա համեմատել միևնույն խնդրի տարբեր մոտեցումները, կազմել օգտակար միացություն, որը պետք է ավելի արդյունավետ ու ապահով գործի:


–   Ի՞նչ վիճակում է սեռական առողջությունը Հայաստանում:


–   Սեռական խանգարումները ո՛չ միայն առողջապահական, այլև հասարակական խնդիր են: Ինչ վերաբերում է բուժման մոտեցումներին, մենք աշխարհից ետ չենք մնում: Նմանատիպ կոնֆերանսներով, սեմինարներով, տարբեր հավաքներով մշտապես փորձում ենք բարձր պահել տեղեկացվածության մակարդակը: Սեքսոլոգիան բժշկության այն ուղղություններից է, որը կտրուկ քայլերով է առաջ ընթանում: Մենք հաջողությամբ յուրացնում ենք բուժման, ախտորոշման նոր մեթոդները, սակայն դրան զուգահեռ չենք մոռանում նաև ավանդական տարբերակի մասին:

 

 «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  


–   Մասնավորապես, ի՞նչ նվաճումներ են եղել և կան զարգացման ճանապարհին:


–   Կանանց սեռականության խնդիրներն են արդիականացվել մեր բժշկագիտության մեջ: Նախկինում այս խնդիրներն անտեսվում էին ո՛չ միայն հասարակության, այլ նաև բժիշկների կողմից: Խոսքը ոչ թե վերարտադրողական, այլ սեքսուալ առողջության մասին է: Այժմ մենք խնդիրներ ենք տեսնում այնտեղ, որտեղ նախկինում չէինք ուզում տեսնել:


–   Սեռական ո՞ր խնդիրներն են տարածված Հայաստանում:


–   Մենք ներկայացրերցինք սեռական խանգարումների այն փուլը, որը նախորդում է վերարտադրողականության գործընթացին, խոսեցինք սեռական խանգարումների ֆունկցիոնալ բնույթի մասին` կապված սեռական գրգռման, սեռական հաճույքի, սեռական ակտի հետ: Ամենատարածված սեռական խանգարումները, եթե բոլորին մատչելի լեզվով բացատրեմ, տղամարդկանց մոտ սեռական թուլությունն է, և սեռական անտարբերությունը` կանանց մոտ:

 

 «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս


Սեռական ֆունկցիայի խանգարումների մեծամասնությունը պայմանավորված է հոգեկան ոլորտի ախտահարումներով: Լինում են նաև տեղական ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք կարող են առաջանալ թերսնուցումից կամ հորմոնալ տարբեր հիվանդություններից: Սեռական վարքի ոչ ճիշտ դրսևորումները հաճախ են դառնում սեռական ցանկության նվազման պատճառ: Սեռական վարքի վրա ազդեցություն կարող է ունենալ յուրաքանչյուր գործոն` սկսած տարածաշրջանից, էթնիկ խմբից մինչև սոցիալական կարգավիճակ և զարգացվածության մակարդակ:


Բ.գ.դ. պրոֆեսոր Բորիս Վորնիկ, ՈւկրաինաԳիտաժողովի հատուկ հյուրերն ու բանախոսներն էին ուկրաինացի բժիշկ, բ.գ.դ. պրոֆեսոր Բորիս Վորնիկը և ազգությամբ հայ, պրոֆեսոր Պիեր Ասալյանը, ով Հայաստան է ժամանել Կանադայից:

 

Բորիս Վորնիկ


–   Սեռական կյանքի կարևորության մասին, կարծում եմ, գիտակցել են բոլոր ժամանակներում: Սակայն մեր օրերում սեռական խանգարումները, սեռական ոչ լիարժեք կյանքը շատ հաճախ է դառնում քննարկումների թեմա: Ի՞նչն է փոխվել տարիների ընթացքում, և ի՞նչ առանձնահատկություններ կան ժամանակակից աշխարհում` կապված սեռական առողջության հետ:


–   Սեռական խանգարումները հրատապ են եղել բոլոր դարերում, բոլոր ազգերի համար: Սա  խնդիր է, որը չի ծերանում և չի անհետանում: Վերջին ժամանակներս, երբ մեր կյանքում աննկարագրելի շատացել են սթրեսային իրավիճակները, տարբեր խանգարումները, սոցիալ-տնտեսական անցումային շրջանները, մենք բավականին հեռացել ենք առողջ սեռական կյանքից: Ժամանակակից մարդը ժամանակ չի գտնում սեռական կյանքի համար, սակայն նշեմ, որ չի կարող կյանքի որակը բարձր լինել, եթե մարդն ունի սեռական որևէ խանգարում: Սեռական ցանկության պակասը, զույգի հետ աններդաշնակ հարաբերությունները, անպտղությունը խնդիրներ են, որոնք էապես գցում են կյանքի որակը: Այս բոլոր խնդիրները պետք է քննարկվեն, իսկ մարդիկ շատ հաճախ չգիտեն, թե ում և ինչպես դիմել օգնության: Բժիշկները պետք է այնքան ճիշտ, նրբանկատ և քաղաքավարի մոտենան հարցին, որ հիվանդները կարողանան խոսել հուզող թեմայի շուրջ:

 

 «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս


–   Կա՞ն սեռական խանգարումներ, որ բնորոշ են սոցիալական որևէ խմբի, կամ՝ կան տարածաշրջաններ, որտեղ ավելի շատ են հանդիպում սեռական խանգարումները:


–   Եթե Հայաստանում է անցկացվում կոնֆերանսը, դա բնավ չի նշանակում, թե Հայաստանում իրավիճակը` կապված սեքսուալ խանգարումների հետ, ավելի  ծանր է, քան մյուս երկրներում: Միայն ԱՊՀ տարածքում չէ, այլ ամբողջ աշխարհում սեքսուալ խանգարումները համարվում են գերխնդիր զույգերի համար:


–   Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման:


–   Ես խոսելու եմ ամբուլատոր պայմաններում հիվանդին օգնություն տրամադրելու հնարավորության մասին: Բոլորիս էլ հայտնի է, թե ինչ սուղ ժամանակամիջոցում պետք է բժիշկը խորհրդատվություն անցկացնի հիվանդի հետ, հետազոտի կամ բուժում նշանակի: Թեման վերաբերվում է, թե ինչպես բժշիկը կարողանա նախապես կանխորոշել այն անհրաժեշտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է հիվանդից կարևորագույն տեղեկատվությունը ստանալու և հիմնական խնդիրը պարզելու, ճիշտ հետազոտություն և ժամանակին բուժում իրականացնելու համար: Սա շատ կարևոր է: Երկրորդ ներկայացված թեման վերաբերում է սեռական և վերարտադրողական խանգարումների ժամանակ փսիխոֆարմակոթերապիային:  Սեռական խանգարումները կարելի է բուժել երկու եղանակով` դեղորայքային  և հոգեթերապիայի միջոցով: Ես խոսելու եմ կոմբինացված բուժման մասին` մասնավորեցնելով հատկապես դեղորայքային բուժումը:


Պրոֆեսոր Պիեր ԱսալյանԿոնֆերանսի հատուկ հյուրն էր նաև պրոֆեսոր Պիեր Ասալյանը: Իր զեկույցի մասին նա համառոտ ներկայացրեց մեզ հետ զրույցում:


–   Ողջունում եմ, պրոֆեսոր, ուրախ ենք, որ այժմ Հայաստանում եք:


–   Շատ շնորհակալ եմ: Հայաստանն իմ երկրորդ տունն է:


–   Ձեր այցի հիմնական նպատակի` կոնֆերանսի մասին խոսենք: Սեռական խանգարումներ. ինչքանո՞վ է այս թեման հրատապ ամբողջ աշխարհում:


–   Ես շատ կարևորում եմ նմանատիպ կոնֆերանսների  անցկացումը Հայաստանում, քանի որ ամբողջ աշխարհում դրանք շարունական բնույթ են կրում և պարտադիր են, որովհետև սեռական առողջությունը տեսնում են առողջ հասարակության հիմքերում: Ուրախ եմ, որ այստեղ ևս կարևորում են թեման


–   Ի՞նչ թեմա եք ներկայացրել այսօր:


–   Երեք թեմա եմ ներկայացրել հայ բժիշկներին:  Շատ կարևոր է իմանալ, թե ինչ ազդեցություն ունի դեպրեսիան սեռական վարքի, սեքսուալ առողջության վրա: Դեպրեսիա-սեռական առողջություն փոխհարաբերությունը ներկայացնել եմ իմ զեկույցում: Խոսել եմ նաև էրեկցիայի խանգարման մասին, որն այսօր ամենահրատապ խնդիրներից է ամբողջ աշխարհում:


–   Սեռական խանգարումների բուժման ի՞նչ նոր մեթոդներ են կիրառվում աշխարհում:


–   Վերջին տարիներին շատ նոր բացահայտումներ գրանցեցինք այս ոլորտում: Այժմ կարողանում ենք շատ ավելի լավ արդյունքների հասնել,  որովհետև համալիր բուժմանն ենք ապավինել: Խոսել եմ հոգեթերապիայի, սեքս-թերապիայի և դեղորայքային թերապիայի մասին: Մենք գիտակցում ենք, որ մեր պացիենտների սեքսուալ խնդիրները կարող են ազդել նրանց թե՛ փոխհարաբերություների, թե՛ կյանքի հանդեպ տրամադրվածության վրա: Ուստի` սեռական խանգարումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր պետք է անհապաղ լուծում ստանա: Հաջորդ թեման անդրոպաուզան է, տղամարդկանց մոտ տեստեստերոնի մակարդակի իջեցումը, որն ազդում է տղամարդու առողջության վրա: Այսինքն` այս խնդիրը ևս բժիշկների ուշադրության կենտրոնում է: Առանձնահատուկ կարևորության թեմա է նաև կանանց մոտ սեռական ցանկության պակասը: Մենք քննարկեցինք հարցն այն տեսանկյունից, թե ինչպես է ցածր սեռականությունն ազդում զույգի փոխհարաբերության վրա և ինչպե՞ս կարելի է օգնել զույգին՝ հաղթահարելու ճգնաժամը:

 

 «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս  «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանս


–   Որո՞նք են  սեռական խնդիրների առաջացման հիմնական պատճառները:


–   Ինչպես արդեն նշեցի, կարևորագույն գործոններից է դեպրեսիան: Այն հսկայական ազդեցություն է թողնում սեռական կյանքի և սեքսուալ առողջության վրա: Սեռական կյանքի որակի վրա ազդում են նաև սեռական կրթվածության մակարդակը, միջանձնային տարբեր խնդիրները, նախկինում սեռական վատ փորձի առկայությունը: 


–   Եթե խոսենք տարածաշրջանային առանձնահատկությունների մասին, ի՞նչն է մեզ բնորոշ, ո՞ր պատճառներն են ավելի հաճախ հանգեցնում սեքսուալ խնդիրների առաջացմանը:


–   Հայաստանում ավելի ակնհայտ է ծնողների ազդեցությունը երիտասարդների վրա: Հայ մայրերը շատ խիստ են և սիրում են վերահսկել իրենց երեխաների կյանքը: Դա հետագայում ևս սեռական խնդիրների պատճառ է դառնում: Այս 3 օրերի ընթացքում, ինչ ես Հայաստանում եմ, հասցրել եմ շփվել մի քանի հիվանդների հետ: Ինձ թվում է` կարևորագույն խնդիր է այն, որ Հայաստանում երիտասարդները սեռական փորձ չունեն, իսկ նրանք, ովքեր ունեն, դատապարտվում են հասարակության կողմից: Տղամարդիկ համեմատաբար ավելի ակտիվ են, նախքան ամուսնությունը նրանք բավականին սեռական փորձ են կուտակում, ինչը գրեթե բացառվում է կանանց դեպքում: Ես ուղղություն ցույց չեմ տալիս, ես խորհուրդ չեմ տալիս անտեսել ազգային արժեքները, ընտանեկան ավանդույթները, միայն թե տեղեկացնում եմ, որ սեռական խանգարումներ կարող են առաջանալ հենց այդպիսի վարքի դրսևորման դեպքում:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ