ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը
Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Մեծ կոնֆերենս-դահլիճում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում» թեմայով կոնֆերանսը:
Կոնֆերանսի գլխավոր հյուրն ու բնախոսը Պ.Լ. Շուպիկի անվան Հետդիպլոմային կրթության Ազգային Բժշկական Ակադեմիայի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցի (Կիև, Ուկրաինա) կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Լ.Ս. Օսիպովան էր, ում հետ զրուցեցինք վիրուսային վարակների տարածվածության, ազդեցության, ախտորոշման և բուժման մասին:
– Վիրուսային վարակները շատ արագ են տարածվում, իսկ որո՞նք են դրանց դեմ պայքարի ձևերը:
– Մոտեցումները էականորեն փոխվել են, քանի որ հենց ալերգոլոգիայի ուսումնասիրությունը, զարգացումը նշանակալիորեն մեծացրել է վիրուսային վարակների ախտորոշման ճշգրտությունը: Եթե նախկինում մենք կարող էինք միայն պարզել` կա՞ արդյոք վիրուսային վարակ, թե ոչ, ապա այժմ կարող ենք որոշել, թե զարգացման ինչ մակարդակում է վիրուսը, սուր է, թե քրոնիկ, հստակ պատասխանել՝ ինչ վիրուսի տեսակ է օրգանիզմում: Իմունոլոգիական ախտորոշումը ևս մեծ դեր խաղաց վիրուսների ախտորոշման հարցում, քանի որ շատ հաճախ վիրուսները դիմակավորվում են ամենատարբեր հիվանդությունների տեսքով: Եթե զուտ բուժման տեսանկյունից նայենք, ապա փոփոխությունը տարիների ընթացքում հսկայական է: Նախկինում անհնար էր ազդել վիրուսների վրա, քանի որ հակաբիոտիկները չունեն այդ ուժը, իսկ այժմ գոյություն ունեն հակավիրուսային իմուն համակարգը ակտիվացնող դեղամիջոցներ: Եթե ախտորոշումը և բուժումը կատարվեն ճիշտ ժամանակին, ապա մենք հեշտությամբ կհաղթահարենք վիրուսային վարակների վտանգը:
– Ինչպե՞ս են ազդում վիրուսներն օրգանիզմի վրա:
– Բոլոր վիրուսները նվազեցնում են օրգանիզմի իմունային համակարգի ակտիվությունը, և այս ֆոնին զարգանում են նաև բակտերիալ վարակները: Այսպիսով` մենք ստանում ենք խրոնիկ հիվանդ, ով վիրուսային և բակտերիալ վարակների միքս է ստացել: Այս դեպքում պետք է ընդունել արդեն թե՛ հակաբակտերիալ, թե՛ հակավիրուսային միջոցներ:
– Ո՞ր վարակներն են առավել խնդրահարույց բժշկագիտության բնագավառում, եթե հարցը դիտարկենք սուր վարակային և քրոնիկ վարակային տեսանկյունից:
– Եթե խնդրահարույց, ապա առաջին տեղում ՄԻԱՎ-ն է: Չափազանց տարածված են ռեսպիրատոր վիրուսային վարակները, որոնցով, որպես կանոն, հիվանդանում է գրեթե յուրաքանչյուրը՝ տարեկան 3-6 անգամ: Վիրուսների երկրորդ խումբը, որի մասին ևս այսօր խոսեցինք, հերպես վիրուսներն են, իդեպ, դրանք միայն մեր պատկերացրած բշտիկները չեն, որոնք հայտնվում են շուրթերին: XX դարի վերջին խորությամբ ուսումնասիրվել է հերպես վիրուսը և այժմ գիտենք, թե ինչ հետևանքներ և ազդեցություններ կարող է թողնել այն: Ցավոք, բավականաչափ ուշադրության այս վիրուսները երբեմն չեն արժանանում, ինչը մտահոգիչ է:
– Առանձին դիտարկենք պապիլոմա վիրուսի և հերպես վիրուսի հետ կապված խնդիրները:
– Պապիլոմա վիրուսը մեկն է օնկոգեն վիրուսներից: Այն վտանգավոր է հատկապես կանանց համար, քանի որ կարող է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Այսինքն` պապիլոմա վիրուսը խոչընդոտում է յուրաքանչյուր երկրի ազգաբնակչության ավելացմանն ու սերնդափոխությանը: Այդ պատճառով էլ այս խնդրի լուծման համար նորանոր մեթոդներ են մշակվում: Վերջերս բավականին մեծ տարածում են գտել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները, որոնք սակայն, շատ սահմանափակումներ և կողմնակի ազդեցություններ ունեն: Այդքանով հանդերձ դրանք ամբողջովին չեն պաշտպանում պապիլոմա վիրուսից: Սա հարց է, որը ևս պետք է լուծվի իմունային համակարգի կարգավորման և վիրուսի վրա անմիջական ազդեցության միջոցով: Հերպես վիրուսի խմբից ամենաօնկոգեն վիրուսը համարվում է հենց էփշտեյն-Բարի վիրուսը: Այս վիրուսները խոչընդոտում են նաև հղիության նորմալ ընթացքը և կարող են մորից փոխանցվել պտղին: Հենց այս կոնֆերանսը ևս մեկ քայլ է բժիշկների, պացիենտների ուշադրությունը այս հարցին սևեռելու ուղղությամբ:
– Վիրուսների դերը քաղցկեղային հիվանդությունների առաջացման հիմնախնդրում…
– Վիրուսը ներբջջային մակաբույծ է, այն բազմանում է բջջի ներսում և դրա համար օգտագործում տիրոջ բջջի գենետիկ տեղեկատվությունը: Վիրուսը ձևափոխում է այն և արդյունքում ունենում ենք գենետիկ մուտացիա: Մի քանի մուտացիոն փոփոխություններն արդեն հանգեցնում են ուռուցքային գործընթացների զարգացմանը: Շատ վիրուսներ պարզապես օգտագործում են գենետիկ տեղեկատվությունը, իսկ պապիլոմա վիրուսը վարակում է բջիջը և բազմացնում արդեն իրենով վարակված բջիջներ:
– Ինչպե՞ս պայքարել և ինչպե՞ս կանխարգելել վիրուսների ներթափանցումն օրգանիզմ:
– Պետք է բարձր պահել իմունային համակարգի դիմադրողականությունը: Այն միակ վստահելի պաշտպանն է վիրուսներից: Քրոնիկ սթրեսը, սպիտակուցային քաղցը, անքնությունը, գերհոգնածությունը և կյանքի սովորական ռիթմի խախտումը խթանում են վիրուսների ներթափանցմանն ու բազմացմանը:
Մեր հաջորդ զրուցակիցը Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանն է:
– Ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա կոնֆերանսից, ի՞նչ արդյունքի եք սպասում:
– Այս կոնֆերանսին մենք հրավիրել ենք Ուկրաինայի նախագահին կից բժշկական գծով հարցերի կառավարման գլխավոր իմունոլոգ Օսիպովային, ով մեր բժիշկներին պատմեց խնդրի հնարավոր լուծման ուկրաինական տարբերակի մասին: Քննարկվեցին բուժման և ախտորոշման հնարավոր բոլոր մեթոդները, փորձեցինք լուծում տալ այս բնագավառում առկա մի քանի խնդրահարույց հարցերի: Սա պրակտիկ կոնֆերանս էր թերապևտների, մանկաբույժների և գինեկոլոգների համար:
– Գեդեոն Ռիխտերի դերը վիրուսային վարակների հիմնախնդրում և ի՞նչ է առաջարկում ընկերությունը խնդրի լուծման համար:
– Գեդեոր Ռիխտերի ներկայացուցչությունն արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում գրանցել է «Գրոպրինոսին» դեղամիջոցը: Կան դեղամիջոցներ, որոնք ազդում են անմիջապես վիրուսի վրա և կան այնպիսիք, որոնք խթանում են իմունային համակարգի աշխատանքը: «Գրոպրինոսինը», որը պարունակում է ինոզին պրանոբեքս, ունի երկակի ազդեցություն: Այն և՛ խթանում է իմունային համակարգի աշխատանքը, և՛ ազդում անմիջապես վիրուսների վրա, արդյունքում կանխում վիրուսների բազմացումը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:
|
Մեդ-Պրակտիկ
14.12.2013
Հարգելի Սյուզաննա, բարև Ձեզ, եթե նատի ունեք վիրուսային վարակները, ապա նման դեղամիջոցներ գրանցված են Հայաստանում և դուրս են գրվում միայն բժշկի ցուցումով ու դեղատոմսով, ուստի անհրաժեշտության դեպքում պետք է դիմել բժշկի:
սյուզաննա
09.12.2013
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն