Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը

Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը

Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես անհաս նորածինների միջազգային օր: Առանձնահատուկ ուշադրության խնդիրն արժանացել է նաև Հայաստանում: Բազմաթիվ կյանքեր այսուհետև կփրկվեն միայն այն բանի շնորհիվ, որ Հայաստանում ևս հասանելի դարձավ «Սուրվանտա»-ն:

 

Անհաս նորածինների կյանքի համար այդքան անհրաժեշտ դեղամիջոցն արդեն գրանցված է հայաստանյան դեղաշուկայում: Այս առիթով «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հավաքվել էին բազմաթիվ մասնագետներ և փորձագետներ: 


Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Զավենի ԿալենտերյանՕրվա թեմայով մեր զրուցակիցն է Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Զավենի Կալենտերյանը:


–   Այսօրվա սեմինարը փոքր-ինչ տարբերվում է մնացյալներիցև հավանաբար, քննարկումներն ու ներկայացվելիք նյութը, կարծում եմ, ևս յուրահատուկ է իր նշանակությամբ:


–   Առողջապահական մեծ իրադարձություն է, քանի որ պաշտոնապես հայաստանյան դեղաշուկայում գրանցվեց «Սուրվանտա» դեղամիջոցը: 6 ամիս է, ինչ այս դեղամիջոցն օգտագործում ենք Հայաստանում, և այսօր հավաքվել ենք քննարկելու դեղամիջոցի արդյունավետությունը, թե ինչ ենք ստացել առ այսօր  և ինչ սպասելիքներ ունենք:


–   Մանրամասնեք, խնդրեմ,  «Սուրվանտա»-ի ազդեցության մեխանիզմի և բուժական նշանակության մասին:


–   Այն սուրֆակտադի հիմքով ամենահայտնի ու  կիրառելի դեղամիջոցներից է, որը չափազանց կարևոր նշանակություն ունի խորը անհաս նորածինների բուժման գործընթացում: Սա միացություն է, որը գոյություն ունի բոլորիս, այդ թվում նաև նորածինների թոքերում, և ապահովում է թոքերում օդափոխանակությունը: Անհաս նորածինների մոտ  այս միացությունն անբավարար քանակով է կամ իսպառ բացակայում է, ինչի արդյունքում զարգանում է ռեսպերատոր դիսթրես կոչվող հիվանդությունը: Քանի որ ռեսպերատոր դիսթրեսից վրա հասած մահը մեծ տոկոս է կազմում, բնականաբար, նրա հաշվին նորածնային ընդհանուր մահացության թիվն աճում է: Այժմ այդ հիվանդության ամենաարդյունավետ բուժման միջոցներից է «Սուրվանտա» դեղամիջոցը:

 

Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը


–   Ի՞նչ պատմություն ունի դեղամիջոցը և ինչո՞ւ չէր կիրառվում Հայաստանում մինչև այժմ:


–   «Սուրվանտա» դեղամիջոցը տասնյակ տարիներ է, ինչ ներդրվել է բուժական պրակտիկայում և լայնորեն կիրառվում է արտասահմանում: Բուժման կուրսը բավականին թանկ է: Հայաստանում չէր գրանցվում, քանի որ դժվար էր ապահովել դեղամիջոցի սպառումը: Արդեն մենք ևս ունենք այս դեղամիջոցի կիրառման փորձ, բայց ձեռք ենք բերել հիմնականում բարեգործական հիմքերով, այն էլ ծայրահեղ դեպքերի ժամանակ: Այժմ դեղամիջոցը մշտապես հասանելի կլինի մեր մասնագետներին, ասել կուզե՝ դրա կարիքը ունեցող անհաս նորածիններին: Հայաստանում Սուրվանտան վաճառվում է ինքնարժեքով: Առհասարակ դեղամիջոցը մատչելի դարձնելու գործում մեծ է «Ֆարմ Տրաստ» ընկերության դերը: Այս փաստից զատ, ընկերությունը նաև Սուրվանտայի անվարձահատույց օգտագործման համար 25 դեղաչափ նվիրեց կլինիկաներին: Այս հիմնախնդրում իր ներդրումն ունի նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի շնորհիվ Երևանյան կլինիկաները ստացան ևս 60 դեղաչափ:

 

Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը


–   Նոյեմբերի 17-ը հայտարարված է  Անհաս նորածինների օր, մանրամասնեք, խնդրե՛մ, օրվա կարևորության և նպատակների մասին:


–   Նպատակը մեկն է` հանրության ուշադրությունը սևեռել խնդրին՝ անհասների խնամքին, սպասվող հավանական բարդությունների բուժման կարևորությանը:  Անհաս երեխաներին հատուկ ախտաբանությանը՝ որպես լուրջ առողջապահական հիմնախնդրի, առողջապահական մարմինների կողմից սկսել է ուշադրության արժանանալ միայն XX դարի II կեսից հետո: Ի դեպ, պատմության մեջ շատ են հանճարները, ովքեր անհաս են ծնվել: 


ԵՊԲՀ-ը Նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Պավել Արտյոմի ՄազմանյանՊարզաբանելու՝ ի՞նչ է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը, դիմեցինք ԵՊԲՀ-ը Նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Պավել Արտյոմի Մազմանյանին:


–   Պարոն Մազմանյան, ի՞նչ է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը:


–   Խորը անհաս երեխաների մոտ հանդիպող շնչառական հիվանդություն է, որը պայմանավորված է սուրֆակտադի պակասով, որը կարելի է բուժել միայն սուրֆակտադի անհրաժեշտ դեղաչափի ներարկումով:


–   Ի՞նչ հաճախականությամբ է հանդիպում այս համախտանիշը: Կա՞ն վիճակագրական տվյալներ:


–   Գեստացիոն հասակը որոշվում է շաբաթներով: Նորմալ հղիությունը տևում է 41-42 շաբաթ: Այն երեխաները, ովքեր ծնվում են 37 շաբաթից շուտ, անհաս են: Որքան շուտ է ծնվում երեխան, այնքան մեծ է հավանականությունը, որ առկա է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը: 26 շաբաթական նորածինների մոտ 50-60% դեպքերում նման խնդիր կա, իսկ 34 շաբաթական երեխաների մոտ դեպքերի հաճախականությունը 10-15% է:

 

Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը  


–   Բուժման այս մեթոդի կարևորությունը, նշանակությունը…


–   Բոլոր զարգացած երկրներում ընդունված բուժում է սա: Շատ երկրներում նեոնատոլոգներին պարտադրում են, ըստ անհրաժեշտության, օգտագործել այս դեղամիջոցը: Իմ պրակտիկայում Սուրվանտա կիրառել սկսել եմ 2001թ., այդ ժամանակ դեղամիջոցը ԱՄՆ-ից բարեգործական ճանապարհով էր Հայաստան հասել:


–   Անհաս նորածինների բուժումն, իհարկե, չի կարող ամբողջական լինել միայն դեղամիջոցի ներարկումով…


–   Բնական է, որքան էլ արդյունավետ լինի դեղամիջոցը, արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է նաև լավ պատրաստված մասնագետ,  չափանիշներին համապատասխանող բաժանմունք և հստակ որոշված չափորոշիչներ, ուղեցույցներ:

 

***

Նեոնատոլոգների համար կարևորվում է Սուրվանտա դեղամիջոցի պաշտոնական գրանցումը Հայաստաում, քանի որ հենց նրանք են տարիներ շարունակ սպասել այս իրադարձությանը: Նրանց աշխատանքային պրակտիկայում դեղամիջոի պակասը շատ բարդություններ է առաջ բերում: Անհաս նորածինների մեծամասնության մոտ սուրֆակտադի պակաս է լինում, միացություն, որը նպաստում է թոքերում առաջին շնչառության կայացմանը և օդափոխանակության իրականացմանը:

 

Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը

 

«Սուրվանտա» դեղամիջոցի 7 ամիս տևած փորձաշրջանը մեզ հատուցվեց 52 կյանքով: Եվ սա միայն երևանյան 6 կլինիկաների արդյունքն է: Հիմա աշխատում ենք ավելի լայն շրջանակով, շուտով դեղամիջոցը կկիրառվի նաև Արցախում, Գյումրիում:

 

Մուրացան կլինիկայի բազայի հիման վրա Հայատանում հիմնադրվել է նեոնատոլոգների դպրոց: Հրանտ Կալենտերյանի դասավանդմամբ այստեղ կուսուցանեն այն մասնագետները, ովքեր դեռ ծանոթ չեն «Սուրվանտա» դեղամիջոցին: Վերապատրաստման կուրսն ավարտելուց հետո նեոնատոլոգները կստանան վկայականներ: Միայն վերապատրաստած բժիշկներն իրավունք կունենան աշխատել դեղամիջոցի հետ, քանի որ մեթոդը բավականին բարդ է և ռիսկային: Յուրաքանչյուր սխալ շարժում կարող է մի կյանք խլել, որից պետք է խուսափել:

 

52 փուչիկներ 52 փրկված կյանքերի համար... Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը 52 փուչիկներ 52 փրկված կյանքերի համար...


Անհաս երեխաների միջազգային օրն ամբողջ աշխարհում սկսել են նշել 2009 թվականից: Այսօր ավելի քան 53 երկրներ նշում են Անհաս նորածինների օրը` փորձելով հասարակության ուշադրությունը սևեռել այս երեխաների առողջության խնդիրներին: Այսօր առաջին անգամ անհասների օրը նշվում է նաև մեզ մոտ` Հայաստանում: Հետխորհրդային երկրներից միայն Ռուսաստանում և այժմ նաև Հայաստանում է, որ Օրը կարևորվում է:

 
Այս ամենը հետապմդում է մի նպատակ. պահպանել հարյուրավոր կյանքեր:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ