Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեց Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը

Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեց Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը

Հմայիչ ու ինքնավստահ  ժպիտի երաշխիքն առողջ ու գեղեցիկ ատամներն են, իսկ վերջինիս երաշխավորը՝ հետևողական խնամքը:  Շատ հաճախ սեփական ուժերով խնամքը չի հանգեցնում ցանկալի արդյունքի,  և օգնության են հասնում նորագույն տեխնոլոգիաները:

 

Ատամների բուժումն ու խնամքը մեր օրերում մեծապես կախված է նորագույն տեխնոլոգիաներից:  «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան բազմաթիվ կլինիկաների շարքում առանձնանում է իր մասնագիտական գերժամանակակից մոտեցմամբ և տեխնոլոգիական հագեցվածությամբ: Վերջինիս ապացույցն է MIS ընկերության կողմից առաջարկվող իմպլանտավորման վիրտուալ պլանավորման հրահանգավորվող MGUIDE համակարգը: Այն ճշգրիտ վերափոխում է DICOM տվյալները երկչափ և եռաչափ պատկերների:  Իմպլանտացիոն «նախանշման» լրացուցիչ ծառայությունը բուժող բժշկին հնարավորություն է տալիս որակյալ կերպով պլանավորել հիվանդի նախավիրահատական բուժումը՝ իմպլանտների կիրառմամբ: Համակարգը նվազագույնի է հասցնում ինվազիվ վիրահատումների անհրաժեշտությունը և երաշխավորում ճշգրիտ իմպլանտավորումը` պրոթեզավորման կանխատեսելի արդյունքով:

 

Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը


Լավ ախտորոշումը արդյունավետ բուժման հիմքն է: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է եռաչափ (3D) համակարգչային տոմոգրաֆիա: Եթե ատամների սովորական ռենտգենի ժամանակ ստանում ենք հետազոտվող օբյեկտի մակերեսային պատկերը, ապա համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սքանավորվում է ամբողջական եռաչափ օբյեկտը: Կլինիկայում գործող սարքավորումը թույլ է տալիս 20 վայրկյանում իրականացնել ատամների և սինուսային խոռոչների համակցված հետազոտություն, որոշել ստործնոտային նյարդի տեղայնացումը: Ի դեպ, թվային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բավականին նվազեցված է ճառագայթման չափը:


Ամբողջ աշխարհում ստոմատոլոգների անփոխարինելի գործիքն է դարձել մանրադիտակը: Միայն մանրադիտակի միջոցով է հնարավոր ուշադիր զննել լնդերն ու բոլոր ատամները, ախտորոշել ցանկացած հիվանդություն և կազմակերպել ճշգրիտ միջամտություն: DENTAX ընկերության հետ համատեղ «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան առաջինը Հայաստանում ներդրեց «Leica» մանրադիտակը: Բժիշկը պետք է տեսնի այն, ինչ անում է, ուստի ցանկալի է հնարավորինս զինել տեսողականը, որի արդյունքում աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, և կնվազի նաև բժշկի լարվածությունն ու աշխատանքային գերծանրաբեռնվածությունը: Այսպիսով, մանրադիտակի օգնությամբ նկատելիորեն բարձրանում է բուժման որակը, ապահովում գործողությունների անվտանգությունը, երաշխավորում հուսալի արդյունք:

 

Ստոմատոլոգ-օրթոպեդ «Մաստերսկայա ուլըբոկ» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր ԲաբուրովՔանի որ սարքը միակն է Հայաստանում, «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան ձեռնամուխ եղավ ծանոթացնել բժիշկներին սարքի  հնարավորությունների և առավելությունների հետ: Այդ նպատակով «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա էր հրավիրվել ստոմատոլոգ-օրթոպեդ «Մաստերսկայա ուլըբոկ» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Բաբուրովը, ով վարպետության դաս անցկացրեց հայ ստոմատոլոգների հետ:


–   Դոկտոր Բաբուրով, ավելի մանրամասն ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ սարքավորում է մանրադիտակը և ի՞նչ գործառույթներ է իրականացնում:


–   Մանրադիտակը ոչ բարդ օպտիկական սարք է, որը բաղկացած է խոշորացնող ոսպնյակներից և լուսավորող սարքից: Այն թույլ է տալիս բժշկին անհրաժեշտ հեռավորությունից բավականին խոշոր պատկերով զննել բոլոր ատամներն ու լնդերը: Միայն մանրադիտակի միջոցով կարելի է անվրեպ ստուգել ատամները, լնդերը, որոշել կարիեսի, բորբոքումների առկայությունը, ճիշտ ախտորոշել հիվանդությունը և ըստ այդմ` արդյունավետ բուժում իրականացնել:


–   Կլինիկական ո՞ր դեպքերում է մանրադիտակի կիրառումն անխուսափելի:


–   Այսօր մանրադիտակն անփոխարինելի զենք է ստոմատոլոգի ձեռքում:  Ատամների արմատախողովակների որակյալ լիցքը և հատկապես վերալիցքը հաճախ անհնար է դառնում առանց հատուկ մեծացնող ոսպնյակների կիրառման: Մեծամասամբ այն կիրառվում է ատամի արմատի հետազոտման, բուժման, ատամների պրոթեզավորման, վերականգնման գործընթացներում: Մանրադիտակների օգտագործման հիմնական ոլորտն ատամների արմատախողովակների բուժման կազմակերպումն է, նրանց շնորհիվ հեշտանում է դրանց հայտնաբերելը և լիցք կատարելը:

 

Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը


–   Ի՞նչ առավելություններ է տալիս սարքը ստոմատոլոգին:


–   Ստոմատոլոգին հնարավորություն է տալիս ավելի լավ զննելու, ավելի մանրամասն ծանոթանալու խնդիրներին, և ավելի որակյալ կատարելու իր միջամտությունները: Բացի դրանից` այն նաև նվազեցնում է բժշկի աշխատանքային լարվածությունը, որը հաճախ առաջանում է անհարմար սարքավորումներ կիրառելիս:


–   Մանրադիտակի կիրառումը երաշխավորո՞ւմ է արդյունավետ բուժում:


–   Արդյունավետ բուժում ոչ-ոք չի կարող երաշխավորել: Մանրադիտակի կիրառումը նվազագույնի է հասցնում բարդությունների առաջացման հավանականությունը: Արդյունավետ բուժման համար բավարար չէ միայն սարքի առկայությունը, անհրաժեշտ է նաև մասնագիտական ճշգրիտ և սրտացավ մոտեցում:

 

Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը Վարպետության դաս «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում. ներկայացվեցէ Հայաստանում միակ ստոմատոլոգիական «Leica» մանրադիտակը


–   Այսօրվա վարպետության դասն ի՞նչ կտա ներկա բժշկին, ի՞նչ եք պատրաստվում  ներկայացնել:


–   Ատամների որակյալ բուժումն այսօր կախված է ո՛չ միայն բժշկի որակավորումից, այլև այն տեխնոլոգիաներից, որոնք օգտագործում են աշխատանքի իրականացման գործընթացում:  Մաստեր կլասի նպատակը ստոմատոլոգին մանրադիտակի հետ աշխատելու հմտությունները փոխանցելն է, ծանոթացնելը  առաջնային և ետնային ատամների տեղում կերամիկ պսակների պատրաստման եղանակին: Այս դասընթացը թույլ կտա բժշկին հավաքել այն անհրաժեշտ փորձը, որը կօգնի մանրադիտակի հետ աշխատանքում:

 

Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա

ՀԱՍՑԵ     Հայաստան, 0012, Երևան, Վահրամ Փափազյան փող., շենք 16
ՀԵՌԱԽՈՍ     +374 10 27 84 64, +374 10 21 01 58
ԷԼ. ՀԱՍՑԵ     [email protected]
ՎԵԲ  ԿԱՅՔ     http://mis-armenia.am/

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Տիգրան Ապիկյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ